Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հանդիսավորությամբ բացվեց Ալավերդու ըմբշամարտի դպրոցը

25.01.2018

 Լոռու մարզի Ալավերդի քաղաքում տեղի ունեցավ նոր վերանորոգված ըմբշամարտի դպրոցի բացման արարողությունը:Հանդիսավոր արարողությանը ներկա էր Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը, քաղաքապետ Սասուն Խեչումյանը, պատվավոր հյուրեր, ինչպես նաև Աշխարհի եռակի և Օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը: Մարզիկին դիմավորեցին աղուհացով, այնուհետև չեմպիոնը քաղաքապետի և մարզադպրոցի տնօրեն Ժորա Նալբանդյանի հետ կտրեցին կարմիր ժապավենը: Տեր Միքայել քահանա Շաղոյանը կատարեց տնօրհներքի արարողություն: Լոռու մարզպետ Ա. Նալբանդյանը, «ՀԷՑ» Թումանյան մասնաճյուղի տնօրեն Աշոտ Շաքարյանը, Ալավերդու քաղաքապետ Ս. Խեչումյանը նվերներ հանձնեցին Օլիմպիական չեմպիոնին: Միջոցառումն անցավ բարձր տրամադրությամբ: Քաղաքացիները և հատկապես դպրոցականներն ու մարզադպորցի սաները հպարտ էին տեսնելու:
Ալավերդու ընբշամարտի դպրոցի վերակառուցման ծրագիրն իրականացվել է 2017թ. Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի կողմից: Համայնքի անունից ներդրումը կատարել է «Վարդանանց ասպետներ և դուստրեր» կազմակերպությունը:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 15:08:28