Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Թումանյան համայնքում ակտիվացած սողանքը վերահսկելի է

24.01.2018

 Լոռու մարզի Թումանյան համայնքում օրերս ակտիվացած սողանքի հետևանքով ձորալանջի մի հատված հունվարի 21-ին փլուզվել և վտանգավոր իրավիճակ է ստեղծել տեղանքի երկաթգծի և Մ6 մայրուղու համար:
Հունվարի 22-ին տեղանքը դիտելու նպատակով Թումանյանում էին Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանը, «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի տնօրեն Սերգեյ Վալկոն, «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի, ճանապարհային ոստիկանության ներկայացուցիչները, տարածաշրջանի համայնքների ղեկավարները, այլ պատասխանատու պաշտոնյաներ:
Ինչպես նշվեց, ՀՀ ԱԻՆ կողմից առաջարկվել է տարահանել սողանքի ազդեցության գոտում ապրող բնակիչներին, ՀՀ ԱԻՆ ՓԾ Լոռու մարզային փրկարարական վարչության կողմից կազմակերպվել է շուրջօրյա հերթապահություն: «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ից ճշգրտվել է գնացքների չվացուցակը:
Տեղում քննարկվեցին սողանքային մարմնի հետագա ակտիվացումները կանխելուն ուղղված տարբերակները:Նշվեց, որ իրականացվելու է ինժեներաերկրաբանական հետազոտություն, որի հիման վրա կնախապատրաստվեն առաջարկություններ սողանքի վտանգը և հետագայում հնարավոր վթարային իրավիճակները կանխելու առաջարկություններ: Նախնական միջոցառումների շրջանակում իրականացվելու են առաջացած ճեղքերի կավային ջրակայուն գրունտներով փակման աշխատանքներ, ինչը կբացառի մակերևութային ջրերի հետագա ներթափանցումը գրունտի մեջ:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 17:46:36