Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի շնորհավորական ուղերձը Սուրբ Սարգիս զորավարի տոնի կապակցությամբ

26.01.2018

 Թանկագին երիտասարդներ:
Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ հայոց հինավուրց ավանդույթով նշվող՝ սիրո արագահաս բարեխոս Սուրբ Սարգիս զորավարի տոնի կապակցությամբ:
Ամենայն Հայոց Գարեգին Բ հայրապետի տնօրինությամբ համաքրիստոնեական աշխարհի սրբերի դասին կարգված Ս. Սարգիս զորավարի տոնը հռչակվել է Երիտասարդների օրհնության օր: Մաղթում եմ, որ միշտ օրհնված լինեք սուրբ խաչով ու հոգով:
Դարեր ի վեր Սուրբ Սարգսիտոնը Հայաստանում ընդունված է նշել ոչ միայն եկեղեցական ծեսով, այլև ժողովրդական սովորույթներով, որը մեզանում նվիրական ավանդույթ է: Նվիրական է, քանի որ սերն ինքնին սրբանվեր է ու սրբազնական, Աստվածահաճո է և Աստվածատուր: Պատահական չէ, որ հնուց ի վեր սերը համաշխարհային մշակույթի և արվեստի հիմնարար թեմաներից մեկն է՝ փառաբանման բազմանիստ դրսևորումներով:
Այդ նվիրական զգացմունքը հոգու և սրտի տիեզերական ձգողականության այն օրենքն է, որի բանաձևը նորովի հայտնաբերվում ու փայփայվում է ամեն մի սերնդի կողմից: Նաև՝ ձեր կողմից, թանկագին լոռեցի երիտասարդներ, չէ՞ որ դուք՝ ինքներդ էլ, սիրո բերք ու պտուղ եք:
Ուստի, ես մաղթում եմ ձեզանափ ու փոխադարձ սեր, համոզված լինելով, որ դրա ակունքը նույնքան հորդառատ կլինի, որքան հայրենիքի և ծնողների նկատմամբ ունեցած նվիրական սիրո:
Ձեր սիրով սատար կանգնեք և քաջալերեք Հայոց բանակում ծառայող մեր զինվորներին, հեռու գտնվող հարազատներին:
Ձեր սերը թող ընտանեկան նոր կամարներ կապի՝ տարուբերվող օրորոցներով, դառնա մեր ժողովրդի սիրով ու հաղթանակներով հավերժելու ավյունը:
Շնորհավոր Սիրո տոնը:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 17:22:59