Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Լոռու մարզպետարանը կհամագործակցի Դիլիջանի կենտրոնական դպրոցի և միջազգային քոլեջի հետ

25.01.2018

 Լոռու մարզպետարանում Դիլիջանի կենտրոնական «Այբ» դպրոցի տնօրեն Արամ Մեհրաբյանին, Դիլիջանի միջազգային քոլեջի տնօրեն Դենիզ Դանդոնին, արտաքին կապերի պատասխանատու Արմինե Գրիգորյանին, դպրոցի ներկայացուցիչներին, Դիլիջանի համայնքային կենտրոնի ղեկավար Ռուբինա Մարտիրոսյանին հյուրընկալեցին Լոռու մարզպետի խորհրդական Լևոն Ասլանյանը, մարզպետարանի զարգացման ծրագրերի, զբոսաշրջության և վերլուծության բաժնի պետ Հասմիկ Մկրտչյանը, Կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետի տեղակալ Արփինե Մատինյանը: Հանդիպմանը ներկա էին նաև Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնի ներկայացուցիչ Պատվական Հախինյանը, «Վորլդ Վիժն» և «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի մարզային ներկայացուցիչները:
Հանդիպման նպատակը՝ Դիլիջանի կենտրոնական դպրոց, միջազգային քոլեջ և համայնքային կենտրոն, Լոռու մարզպետարան և Վանաձորի տեխնոլոգիական կենտրոն, եռակողմ համագործակցության նախանշումն էր և հետագա ծրագրերի քննարկումը:
Լ. Ասլանյանը, շնորհակալություն հայտնելով հրավերը չմերժելու համար, հյուրերին տեղեկացրեց, որ Լոռու մարզպետի նախաձեռնությամբ Լոռին «Սմարթ» մարզ հայտարարելու ծրագրի շրջանակներում հետևողական ծրագրեր են իրականացվում այն կյանքի կոչելու համար: Մարզի դպրոցներում ստեղծվում են «Սմարթ» դասարաններ, «Հայաստանի մանուկներ» հիմնադրամը շուտով շահագործման կհանձնի Դեբեդի կիրճում  կառուցվող «Սմարթ» եզակի կենտրոնը: Հիմնադամի ֆինանսավորմամբ Թումանյանի տարածաշրջանի մի քանի դպրոցներում նաև ստեղծագործարաններ են ստեղծվել, Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնը ևս լուրջ ծրագրեր է իրականացնում տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման ուղղությամբ:
-Այսուհանդերձ առկա հնարավարությունները ճիշտ և նպատակային օգտագործելու խնդիր ունենք, քանի որ ստեղծվածը նպատակային կիրառելու համար մասնագետների պակաս կա,-ասաց Լ. Ասլանյանը:
Հ. Մկրտչյանը նշեց, որ խնդիրը առկա ռեսուրսների և հնարավորությունների հիման վրա բովանդակային փոփոխություններ կատարելն է, լավագույն փորձի տեղայնացումը, դասասենյակներն առարկայական դասավանդման, ինչպես նաև արտադասարանային պարապմունքներին ծառայեցնելը:
Հյուրերը պատրասատակամորեն առաջարկեցին տարբեր առարկաներ դասավանդող, որոշակի հմտություններ ունեցող մանկավարժների համար նորարարական մեթոդներով դաս վարելու վերապատրաստման դասընթացներ անցկացնել: Համաձայնություն ձեռք բերվեց առայժմ ընդգրկել Վանաձոր և Մարգահովիտ համայնքների «Սմարթ» դասարաններ ունեցող դպրոցները, Վանաձորի պետական համալսարանի առաջադեմ ուսանողներին: Առաջիկայում կկատարվի կարիքների գնահատում, հաշվի կառնվեն դպրոցների ռեսուրսները:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 12:14:56