Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Փառատոն՝ անմոռաց տպավորություններով

Փառատոն՝ անմոռաց տպավորություններով 15.09.2015

Սեպտեմբերի 6-12-ին Ծաղկաձորի օլիմպիական գլխավոր մարզահամալիրում անցկացվեց ավանդական՝ արդեն տասներկուերորդ տարին ՀՀ նախագահի մրցանակի համար անցկացվող «Լավագույն մարզական ընտանիք-2015» մրցույթը, որին Արցախից, ՀՀ 10 մարզերից և Երևանից մասնակցում էր 2066 ընտանիք: 6-7 մրցաձևերում մրցույթն անցկացվեց 3 փուլով, չորս տարիքային խմբերով:

Գերխնդիրը նոր աշխատատեղերի ստեղծումն է

Գերխնդիրը նոր աշխատատեղերի ստեղծումն է 11.09.2015

2001 թվականին Վանաձոր քաղաքում նախկին «Էլեկտրոն» գործարանի բազայի վրա հիմնվեց «Չինվան» ՍՊԸ-ն: Ի սկզբանե ընկերության գործունեության նպատակը Չինաստանից համեմատաբար էժան տեխնոլոգիական սարքավորումների և փոքրածավալ գյուղատնտեսական տրակտորների ներկրումն ու իրացումն էր:

«Շանթ-2015» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունները գնահատվեց լավ

«Շանթ-2015» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունները գնահատվեց լավ 10.09.2015

Ինչպես արդեն իրազեկվել է, հանրապետությունում սեպտեմբերի 3-ից անց են կացվում «Շանթ-2015» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժություններ: Համապետական նշանակության այդ միջոցառումը պլանային բնույթի է և նպատակաուղղված՝ երկրի պաշտպանությանը, զինված ուժերի, պետական կառույցների ու ՏԻՄ մարմինների պատրաստականության բարձրացման և հնարավոր ագրեսիայի հետմղման գործընթացում պատկան մարմինների և ռազմական կառույցների՝ զորահավաքային նախապատրաստության, պատրաստականության բարձր աստիճանների բերման ունակության վերստուգմանը, փոխգործակցության և գործողությունների ներդաշնակության մակարդակի բարձրացմանը:

«Բազե Լոռի» ջոկատի անդամները հանդիպեցին մարզի ղեկավարի հետ

«Բազե Լոռի» ջոկատի անդամները հանդիպեցին մարզի ղեկավարի հետ 10.09.2015

2015թ.-ի օգոստոսի 17-23-ը Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքում տեղի ունեցավ «Բազե-2015» համահայկական երիտասարդական հավաքը, որին, ի թիվս Հայաստանի Հանրապետության մարզերի, Սփյուռքի, Լեռնային Ղարաբաղի հանրապետության, Ջավախքի թիմերի, մասնակցում էր նաև «Բազե Լոռի» ջոկատը՝ ընդգրկված լինելով կարմիր ճակատում: Լոռու մարզը ներկայացրել էր 9 մասնակից, ովքեր շախմատի, բրեյն ռինգի, երգի, գեղանկարչության, պարանի ձգման, սպորտլանդիայի, բազկամարտի, սեղանի թենիսի, ֆուտբոլի անհատական և թիմային մրցապայքարներին մասնակցելով՝ հավաքին ներկայացած 45 թիմերից ընդհանուր միավորներով ճանաչվեցին լավագույնը:

Լոռու մարզպետի մոտ քաղաքացիների ընդունելություն էր

Լոռու մարզպետի մոտ քաղաքացիների ընդունելություն էր 10.09.2015

Լոռու մարզի տարբեր բնակավայրերից շուրջ 30 քաղաքացի էր հերթագրվել մարզպետ Արթուր Նալբանդյանի մոտ հերթական ընդունելության համար: Այս ընդունելությանը նույնպես այցելուների մեծ մասը եկել էր ֆինանսական աջակցության խնդրանքով:

«Թումանյանական հեքիաթի օր»

«Թումանյանական հեքիաթի օր» 08.09.2015

«Թումանյանական հեքիաթի օր» փառատոնը, ինչպես նախորդ տարիներին, այս տարի ևս մեկնարկեց Դսեղում՝ ամենայն հայոց բանաստեղծ՝ Հովհաննես Թումանյանի ծննդավայրում:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 14:59:38