Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Ֆինանսավորման աղբյուրներն առկա են և միայն որակյալ ու իրատեսական ներդրումային ծրագրերն են պակասում

25.01.2018

 Հունվարի 24-ին Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը Թումանյանի տարածաշրջանի խոշորացված համայնքների ղեկավարների և այլ պաշտոնատար անձանց մասնակցությամբ արտագնա խորհրդակցություն անցկացրեց Ալավերդու քաղաքապետարանում: Խորհրդակցությանը ներկա էր նաև «Գյուղատնտեսական ԾԻԳ» ՊՀ-ի տնօրեն Գագիկ Խաչատրյանը:
Խորհրդակցության ընթացքում անդրադարձ կատարվեց համայնքների 5 – ամյա զարգացման ծրագրերի հիման վրա տարեկան աշխատանքային պլանների կազմմանը, համայնքներում չօգտագործվող պետական, համայնքային և մասնավոր գույքի նպատակային օգտագործումն ապահովող ծրագրերի վերաբերյալ ՀՀ վարչապետի հանձնարարականին: Մասնավորապես՝ պետական և համայնքային գույքը՝ մասնավորին փոխանցելու, ինչպես նաև մասնավոր գույքի օգտագործմանը նպաստելու տարբեր միջոցների կիրառմանը (հստակ չափորոշիչների սահմանում ներդրումների չափի, նոր ստեղծվող աշխատատեղերի և այլնի վերաբերյալ):
Նշվեց, որ հանձնարարականի նպատակը ներդրումային ծրագրերի ապահովումն է: -Եթե նախկինում գումարներ հայթայթելու խնդիր կար, ապա այժմ, ֆինանսավորման աղբյուրներն առկա են և միայն որակյալ ու իրատեսական ներդրումային ծրագրերն են պակասում: Ձեր համայնքների զարգացման թիվ մեկ պատասխանատուն դուք եք,- ասաց մարզպետը:
Նա կարևորեց նաև հողի հարկի և գույքահարկի բազաների ճշգրտման անհրաժեշտությանը:
Ա. Նալբանդյանը խոսեց «Մաքուր Հայաստան» ծրագրի իրականացման կարևորության մասին՝ հատկապես ուշադրություն հրավիրելով համայնքներում աղբահանության և սանիտարական մաքրման աշխատանքները ինքնածախսածածկման եղանակով կատարելուն, ինչպես նաև իրավաբանական անձանց հետ կնքվելիք աղբահանության պայմանագրերի կարևորությանը: Անդրադարձ կատարվեց նաև գյուղատնտեսական ծրագրերի կազմմանը, այս ոլորտում պետության կողմից ցուցաբերվող աջակցություններին:
Քննարկվեցին այլ հարցեր ևս, եղավ հարց ու պատասխան:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 12:44:34