Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Մարզի ղեկավարը Վանաձորի թիվ 1 դպրոցում ներկա գտնվեց «Վերջին զանգի» միջոցառմանը 29.05.2017
Մայիսի 26-ին դպրոցական «վերջին զանգը» հնչեց նաև Լոռու մարզի հանրակրթական դպրոցներում: Ամենուր անցկացվեցին հանդիսավոր միջոցառումներ, հնչեցին շնորհավորանքի խոսքեր ու բարեմաղթանքներ: Հիմնական, միջնակարգ և ավագ դպրոցների հարյուրավոր պատանիներ ու աղջիկներ հրաժեշտ տվեցին աշակերտական նստարանին:

Մարզի 348 աղբավայրերի 90-95 տոկոսն մաքրված ու տեղափոխված է 29.05.2017
«Մաքուր Հայաստան» ծրագրի շրջանակներում իրականացվող համապետական շաբաթօրյակի շրջանակներում շուրջ 10 օր ընթացող աշխատանքներից հետո մայիսի 27-ին ժամը 9.15-ին տրվեց լայնածավալ աշխատանքների մեկնարկը: Վանաձորի Հայքի հրապարակում վաղ առավոտյան տեխնիկական միջոցների ստուգատես կատարվեց, որից հետո դրանք բաշխվեցին 5 տեխամասերի և սկսվեցին աշխատանքները:

Նշվեց Հանրապետության տոնը և Ղարաքիլիսայի հերոսամարտի 99-րդ տարեդարձը 29.05.2017
Մայիսի 28-ին վանաձորցիները հանդիսավորությամբ նշեցին Հանրապետության տոնը և Ղարաքիլիսայի հերոսամարտի 99-րդ տարեդարձը: Ավանդույթի համաձայն՝ տոնական միջոցառումը կազմակերպվել էր Ղարաքիլիսայի ճակատամարտի վայրում՝ «Կոտրած եկեղեցի» հուշակոթողի մոտ: Հանդիսությանը ներկա էին Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը, ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը,Հայ Առաքելական եկեղեցու Գուգարաց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանը, Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը, Աժ պատգամավորներ, մարզային և քաղաքային իշխանությունների, ուժային կառույցների, հոգևորականության ներկայացուցիչներ, Երկրապահ կամավորականների միության անդամներ, մտավորականներ, արվեստագետներ, մշակույթի գործիչներ, հարյուրավոր վանաձորցիներ:

Ավարտվեց «Լոռու մարզպետի գավաթ- 2017» ֆուտզալի առաջնությունը 29.05.2017
Առաջնության հաղթող ճանաչվեց Լոռու մարզպետարանի թիմը, երկրորդ պատվավոր տեղը զբաղեցրեց Ալավերդու թիմը, իսկ երրորդ հորիզոնականը զբաղեցրեց ՎՊՀ-ի թիմը: Լոռու մարզպետը շնորհավորեց հաղթող թիմերին և առաջնության բոլոր մասնակիցներին: Հաղթողները պարգևատրվեցին գավաթներով մեդալներով և Լոռու մարզպետի կողմից դրամական պարգևներով:
Անցկացվեց Լոռու մարզխորհրդի հերթական նիստը 29.05.2017
Մայիսի 29-ին Լոռու մարզխորհրդի հերթական նիստն անցկացվեց Վանաձորի Էդ. Կզարթմյանի անվան երաժշտական դպրոցի դահլիճում: Նիստը վարում էր մարզպետ Արթուր Նալբանդյանը: Նիստին ներկա էր նաև ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության Տարածքային կառավարման վարչության պետ Արթուր Սողոմոնյանը:

Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի կոչը Լոռու մարզի բնակիչներին 26.05.2017
Լոռու մարզի հարգարժան բնակիչներ, ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի, ՀՀ կառավարության կողմից նախաձեռնված «Մաքուր Հայաստան» ծրագրի շրջանակներում մայիսի 27-ին, ժամը 9.30-ից մեկնարկում է համապետական շաբաթօրյակը: