Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

31.01.2018

 «Սոցիալական աջակցության մասին» ՀՀ օրենքի և ՀՀ կառավարության 10.09.2015թ. «Միջգերատեսչական սոցիալական համագործակցության կանոնակարգը սահմանելու մասին» թիվ 1044-Ն որոշման պահանջների և սոցիալական համագործակցության իրականացման աշխատանքները համակարգելու նպատակով՝ ՀՀ Լոռու մարզի տարածաշրջաններում ձևավորվելու են համակարգող խորհուրդներ /այսուհետ՝ Խորհուրդ/:
Համաձայնագրի կողմերն են Համաձայնագրին միացած սուբյեկտները՝ սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմինները, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինները, սոցիալական ծառայություն¬ներ տրամադրող այլ կազմակերպությունները, ինչպես նաև ֆիզիկական անձինք (միասին նաև՝ Կողմեր) ձևավորում են Խորհուրդներ։
Խորհուրդը գործում է խորհրդի անհատական կազմը ձևավորվելուց հետո 2 տարի ժամկետով: Խորհրդի անհատական նոր կազմով գործունեությունը սկսվում է նախորդ կազմի գործունեության դադարման օրը:
Կողմերն իրենց առաջարկությունները պետք է մինչև 2018թ. փետրվարի 12-ը ներկայացնեն համապատասխան ՍԱՏՄ՝
Վանաձոր և Գուգարքի տարածաշրջան՝ Վանաձորի ՍԱՏԲ /ք.Վանաձոր, Գ.Նժդեհի փող. թիվ 14, հեռ.՝ 0312 2-31-67, պետ՝ Կարեն Գրիգորյան/
Սպիտակի տարածաշրջան՝ Սպիտակի ՍԱՏԳ /ք.Սպիտակ, Խնկոյան փող. թիվ 3, հեռ.՝ 0255 2-28-79, պետ՝ Մացակ Մաթոսյան/,
Ստեփանավանի տարածաշրջան՝ Ստեփանավանի ՍԱՏԳ /ք.Ստեփանավան, Սուրբ Նշանի փող. թիվ 36, հեռ.՝ 0256 2-21-19, պետ՝ Ալբերտ Ղարաքեշիշյան/,
Թումանյանի տարածաշրջան՝ Թումանյանի ՍԱՏԳ /ք.Ալավերդի, Սայաթ-Նովա փող. թիվ 3, հեռ.՝ 0253 2-40-15, պետ՝ Արմեն Գևորգյան/,
Տաշիրի տարածաշրջան՝ Տաշիրի ՍԱՏԳ /ք.Տաշիր, Վ.Սարգսյան թիվ 94, քաղաքապետարանի շենք, հեռ.՝ 0254 2-18-10, պետ՝ Վազգեն Ղազարյան/:
Հայտագրման համար ներկայացվող նվազագույն պահանջներն են. ա) սոցիալական աջակցության բնագավառում գործունեության փորձը, բ) սոցիալական ծառայությունների տրամադրման ծրագրերի իրականացումը: Գործընթացի վերաբերյալ առավել մանրամասն տեղեկատվությունը ներառված է Տարածքային մակարդակով սոցիալական համագործակ-ցության Համաձայնագրում, որը տրամադրվում է Սոցիալական համագործակցության Համաձայնագրին միացած Կողմերին։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-29 15:50:29