Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Ներկայացվեց քաղաքաշինության վարչության հաշվետվությունը

30.01.2018

Այսօր Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի և մի խումբ պաշտոնատար անձանց ուշադրությանը ներկայացվեց մարզպետարանի քաղաքաշինության վարչության 2017 հաշվետվությունը: Զեկուցմամբ հանդես եկավ վարչության պետ Արմեն Ջանազյանը:
Նա տեղեկացրեց, որ 2017թ. քաղաքաշինության, տրանսպորտի և ճանապարհաշինության, բնակարանային և ենթակառուցվածքների ոլորտում մարզում նախատեսված 22 մլրդ 972.1 մլն դրամից իրականացվել են շուրջ 22 մլրդ 398.2 մլն դրամի շինարարական աշխատանքներ, այդ թվում, քաղաքաշինության ոլորտում նախատեսված 7 մլրդ 265.3մլն դրամից փաստացի իրականացվել են 6 մլրդ 904.6մլն դրամի շինարարական աշխատանքներ, որն ըստ ֆինանսավորման աղբյուրների ունի հետևյալ պատկերը.
ՀՀ պետական բյուջեի ֆինանսավորմամբ՝ 2 մլրդ 431.2 մլն դրամի, որից ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտե պատվիրատվությամբ՝ 1մլրդ462.6մլն դրամ,Մշակույթի նախարարություն՝ 63.0 մլն դրամ,Պաշտպանության նախարարություն՝ 240 մլն դրամ,Գյուղատնտեսության նախարարություն՝ 39.6 մլն դրամ,Աշխատանքի և սոց. հարցերի նախարարություն՝ 169.4 մլն դրամ,Ազգային արխիվ 50 մլն դրամ,Լոռու մարզպետարան՝ 333.5 մլն դրամ,դպրոցների խնայված միջոցներով «Սմարթ» դասարանների կառուցում՝ 73.1 մլն դրամ:
Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի(ՀՏԶՀ) միջոցներով 852.3 մլն դրամի շինաշխատանքներ են իրականացվել,այլ ֆինանսական միջոցներով՝ 3մլրդ 262.1 մլն դրամի, որից՝ դոնոր կազմակերպությունների և մասնավոր ներդրողների կողմից՝ 3 մլրդ 550.9 մլն դրամի, համայնքների բյուջեների հաշվին իրականացված աշխատանքներ՝ 70.2 մլն դրամի:
Ըստ ոլորտների ֆինանսավորումն ունի հետևյալ պատկերը.բնակարանաշինություն՝ 321.8մլն դրամ, կրթական օբյեկտներ՝ 1մլրդ 798.4մլն, մշակութային և սպորտային օբյեկտներ՝463.2 մլն, առողջապահական օբյեկտներ՝ 1մլրդ 562.7, այլ օբյեկտներ՝ 2մլրդ 758.5մլն դրամ:
Քաղաքաշինության ոլորտում առավել խոշոր օբյեկտներն են Վանաձորի բժշկական կենտրոնի շենքի կառուցումը, որի հիվանդանոցային մասնաշենք կառուցվել է պետական բյուջեի ֆինանսավորմամբ: Ծրագրային գումարը 4 մլդ485. 5մլն.դրամ է: Ծննդատան մասնաշենքի կառուցումն իրականացվել է«Տաշիր» ԲՀ-ի ֆինանսավորմամբ: Ծրագրային արժեքը՝ 1մլդ 150 մլն.դրամ է: Շինարարության սկիզբը՝ 2014թ, ավարտը՝ 2017թ:
Վանաձորի թիվ 18 դպրոցի վերակառուցման աշխատանքներ՝ իրականացվում է ՀՀ պետական բյուջեի ֆինանսավորմամբ՝ 1մլդ 150մլն դրամ նախահաշվային արժեքով: Աշխատանքները սկսվել են 2014թ.-ին:
«Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի Վանաձորի մարզային լաբորատորիայի կառուցում՝ 816 մլն դրամ: Աշխատանքները սկսվել են 2015թ.-ին և ավարտվել 2017թ.:
Դեբեդ համայնքում ««ՍՄԱՐԹ»» կենտրոնը կառուցվում է «Հայաստանի մանուկներ հիմնադրամի» /COAF/ ֆինանսավորմամբ՝ 3 մլն դոլար արժեքով: Շինարարական աշխատանքները սկսվել են 2015թ.:
«Ալավերդի և Սպիտակ քաղաքներում նոր մանկապարտեզի շենքերի կառուցումն» իրականացվում է «Տաշիր»ԲՀ-ի շուրջ 1 մլդ դրամի ֆինանսավորմամբ: Շինարարական աշխատանքները սկսվել են 2016թ -ին:
Վանաձորի թիվ 7 դպրոցի կառուցումն իրականացվում է ՀՏԶՀ-ի կողմից՝ 798 մլրդ դրամի շրջանակներում՝ Ասիական զարգացման բանկի ֆինանսավորմամբ: Շինարարական աշխատանքները սկսվել են 2017թ. և կավարտվեն 2019թ:
Մեծ Պարնի գյուղի մանկապարտեզի շենքի կառուցումն իրականացվում է ՀՀ պետական բյուջեի ֆինանսավորմամբ: Պայմանագրային գումար՝ 135 մլն.դրամ, որից 39,2մլն.դրամը՝ 2017թ.: Շինարարության սկիզբը՝ 2016թ, ավարտը՝ 2018թ:
7-րդ հրատապ ծրագրեր: Լոռու մարզի հրատապ լուծում պահանջող հիմնախնդիրների իրականացման նպատակով Լոռու մարզպետարանին քաղաքաշինության ոլորտի շինարարական աշխատանքների համար 2017թ. հատկացվել է 369. 759. 900 դրամ: Մրցույթների արդյունքների հիման վրա կապալառու կազմակերպությունների հետ կնքվել են 246 238 800 դրամի պայմանագրեր, խնայվել է 123 521 100 դրամ:Նշված միջոցներով մարզի 17 համայնքում իրականացվել են հետևյալ շինարարական աշխատանքները.
1. Բազմաբնակարան շենքերի տանիքների վերանորոգում թվով 8 համայնքում, 14 շենքեր՝ 81,8 մլն դրամ:
2. Համայնքային կենտրոնների վերանորոգում՝ 2 համայնքում՝ 23,7 մլն. դրամ:
3.Փողոցների լուսավորության համակարգի կառուցում 1 համայնքում՝ 5 մլն. դրամ:
4.Մշակութային օբյեկտներ՝ 3 համայնքում՝ 61 մլն. դրամ:
5.Ջրամատակարարում և ջրահեռացում՝ 2 համայնքում՝ 40,4 մլն. դրամ:
6.Գազամատակարարում՝ 1 համայնքում՝ 6.2 մլն. դրամ:
7.Կրթական օբյեկտներ՝ 1դպրոց՝ 4 մլն. դրամ:
8.Առողջապահական՝ 1 բուժկետ՝1,5 մլն. դրամ:
9.Այլ օբյեկտներ( սելավատար և կամուրջ)՝ 22,7 մլն. դրամ:
Դպրոցներում «Սմարթ» դասարանների վերանորոգում: 2017թ. մարզպետի հանձնարարությամբ մարզի թվով 16 դպրոցներում խնայված ֆինանսական միջոցներով վերանորոգվել են «Սմարթ» դասարաններ(73.1 մլն. դրամ ընդհանուր արժեքով):Դպրոցներում «Սմարթ» դասարանների վերանորոգումը կշարունակվի նաև 2018թ.: 2018թ. հունվարին ավարտվել է թվով 6 դպրոցների(Օձունի թիվ 2, Վանաձորի թիվ 1, Վանաձորի թիվ 3, Գուգարքի հիմնական, Լեռնապատի, Լեռնահովիտի դպրոցներում) 13.3 մլն դրամի «Սմարթ» դասարանների վերանորոգման նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմումը, ընթացքում է շինարարական աշխատանքների գնման մրցույթը:
Լոռու մարզի աղետի գոտու բնակավայրերում բնակապահովման խնդիրներ: 2017թ. ՀՀ կառավարության որոշումներով Լոռու մարզին հատկացվել է 45,5 մլն դրամ: Հատկացված միջոցներից 20 մլն դրամն ուղղվել է Սպիտակ քաղաքում կառուցված սպորտդպրոցի տարածքի իրացմանը: Սպիտակում 4 շահառու ընտանիքներից 2-ը մեկ սենյակի հավակնորդ էին, երկուսը՝ 2 սենյակի: 1 սենյակի համար տրամադրվել է 9 մլն դրամ, յուրաքանչյուրին՝ 4,5 մլն դրամ, իսկ 2 սենյականոց բնակարանի շահառուներին՝ 11 մլն դրամ, յուրաքանչյուրին 5,5 մլն դրամ: 25,5 մլն դրամից 7,5 մլն դրամն ուղղվել է Սպիտակ քաղաքում բնակարանային պայմանները բավարարելու իրավունքը դատական կարգով վերականգնած 4 սենյակի շահառու ճանաչված մեկ ընտանիքի՝ բնակարանի գնման վկայագրի միջոցով բնակարան ձեռք բերելու նպատակով ֆինանսական աջակցության տրամադրմամբ: 18 մլն դրամն ուղղվել է Լոռու մարզի գյուղական բնակավայրերում բնակարանային պայմանների բարելավան իրավունքը դատական կարգով վերականգնած և մեկ սենյակի շահառու ճանաչված 6 ընտանիքի ուղղակի ֆինանսական աջակցության տրամադրմանը, յուրաքանչյուրին՝ 3 մլն դրամի չափով:
Լոռու մարզպետի կարգադրությամբ ստեղծված աշխատանքային խումբը, որը ղեկավարում էր մարզպետի խորհրդական Լ.Ասլանյանը, ուսումնասիրել է պատրաստականության տարբեր աստիճաններով 196 գույք աղետի գոտու Արևաշող, Բազում, Գեղասար, Գոգարան, Գուգարք, Դարպաս, Լեռնապատ, Լեռնավան, Լեռնանցք, Ծաղկաբեր, Կաթնաջուր, Մեծ Պարնի, Շիրակամուտ, Ջրաշեն և Սարահարթ համայնքներում: Ուսումնասիրության համար հիմք են հանդիսացել «Գլենդել Հիլզ» ՓԲԸ և սնանկության հարցերով կառավարչի կողմից տրամադրված նյութերը: Աշխատանքային խմբի կողմից կատարված համեմատական աշխատանքների արդյունքում կատարվել է ավարտվածության աստիճանի ճշտում: «Գլենդել Հիլզ» ՓԲԸ և սնանկության հարցերով կառավարչի ներկայացրած տվյալները նվազեցվել են մոտ 43 մլն դրամով:
ՀՏԶՀ-ի ծրագրով նախատեսված է իրականացնել շուրջ 1,977 մլդ դրամի շինարարական աշխատանք: ՀՏԶՀ-ով նախատեսված աշխատանքները սկսվել են 2016թ-ից, 2017թ իրականացվել է 852.3մլն դրամի, իսկ մնացած աշխատանքները կիրականացվեն 2018-2019թթ: Այս ծրագրերի իրականացումը մեծ աջակցություն է մարզի համայնքներին:
Սարուխանյան ընտանիքի կողմից կատարվել են Վանաձորի թիվ 1 դպրոցի շենքի արտաքին հարդարման շուրջ 10 մլն.դրամի աշխատանքներ:
2018թ. շինարարական ծրագրերի հիմնական ուղղությունները լինելու են՝ բնակարանային ֆոնդի վերականգնում, բակերի բարեկարգում, կոմունալ ենթակառուցվածքների վերանորոգում, հանրակրթական ուսումնական հաստատությունների շենքերի սեյսմակայունության բարձրացում և վերանորոգում, մշակութային օբյեկտների շենքերի կառուցում և վերանորոգում, գյուղական համայնքներում առողջապահական օբյեկտների կառուցում և վերանորոգում:
Տրանսպորտ: Մարզում գործում է 62 ներմարզային կանոնավոր ուղևորափոխադրումների երթուղի: Այդ երթուղիների սպասարկումը մրցութային կարգով իրականացնում է 14 մասնավոր կազմակերպություն: Մարզում գործում է «Հարավկովկասյան երկաթուղու» Գյումրի-Այրում հատվածը՝ 12 կայարանով: Ներքաղաքային կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացվում են Վանաձոր, Ալավերդի և Սպիտակ քաղաքաներում: 2017թ. վերագործարկվել է Քարինջ-Մարց-Վանաձոր երթուղին: Ուղևորահոսքի սակավության պատճառով մարզի վեց փոքր համայնքներից` Դաշտադեմ, Հովնանաձոր, Քարաբերդ, Կաճաճկուտ, Ծաղկաշատ և Ձորագյուղ, կանոնավոր ուղևորափոխադրումներ չեն իրականացվում:Փոխադրողների կողմից նոր ավտոբուսներ և միկրոավտոբուսներ չեն ներկայացվել, քանի որ ուղևորահոսքի նվազման հետևանքով ներմարզային երթուղիներ սպասարկելը դարձել է տնտեսապես ոչ շահավետ: 2018թ. բացի ընթացիկ աշխատանքներից նախատեսված է կատարել ուսումնասիրություններ՝ բնակչության սպասարկման որակը բարձրացնելու և երթերի կատարման ժամանակացույցը ուղևորներին ավելի հարմարավետ դարձնելու համար, ինչպես նաև բացատրական աշխատանք տանել վարորդների շրջանում պատշաճ մակարդակի սպասարկում ապահովելու նպատակով:
Ճանապարհաշինության ոլորտում 2017թ-ին իրականացված և ծրագրավորված աշխատանքների ընդհանուր արժեքը կազմել է 12,26 մլրդ դրամ, փաստացի կատարվել է 12,05 մլրդ դրամի աշխատանք: Ճանապարհաշինության ոլորտում ներդրումները բավարար չեն մարզի ամբողջ ճանապարհային ցանցի վերանորոգման համար:
Բնակֆոնդ:Բնակչության կենսապահովման կարևոր բնագավառ է հանդիսանում բնակարանային և ենթակառուցվածքների գործունեության ոլորտը, ինչը համակարգում է մարզի բազմաբնակարան շենքերի կառավարումը և կոմունալ գործունեությունը, ապահովում կապը բնակչության, տեղական ինքնակառավարման մարմինների և մարզպետարանի միջև: Լոռու մարզում առկա է 1805 բազմաբնակարան շենք, դրանց կառավարումն իրականացվում է համատիրությունների եւ համայնքների ղեկավարների միջոցով:Մարզի անավարտ մնացած,տարբեր աստիճանի պատրաստվածության բնակելի շենքերը 288-ն են, 3-րդ կարգի վնասվածության և ամրացման ենթակա բազմաբնակարան շենքերը՝ 169, տանիքի վերանորոգման կարիք ունի 430 բազմաբնակարան,գործող համատիրությունները մարզում 42 են (41՝ Վանաձորում,1-ը՝ Գուգարքում), մարզում առկա 185 վերելակներից անսարք են 56-ը:
Վարչության պետն անդրադարձավ նաև ոլորտներում արձանագրված թերություններին, բացթողումներին, ինչպես նաև 2016թ. հաշվետվության ներկայացման ժամանակ մարզպետի կողմից տրված հանձնարարականների կատարմանը:
Աղբահանություն: Մարզում համակարգված աղբահանություն իրականացվում է հիմնականում քաղաքային համայնքներում: Գյուղական համայնքներում հատուկ աղբամաններ չեն նախատեսվում, աղբահանությունը կատարվում է լոկալ եղանակով, չկան պահանջվող նորմերին համապատասխանող աղբավայրեր, չկան նաև աղբավայրերից կեղտաջրերի ֆիլտրացման համակարգեր (բացառությամբ Ալավերդի քաղաքի): 2017 թ. երկրորդ կիսամյակից, ՀՀ վարչապետի հանձնարարությամբ, համայնքային բյուջեում աղբահանության նպատակով գումար նախատեսած համայնքների ղեկավարներին շրջաբերական գրություն է ուղարկվել, հանձնարարվել է աղբահանության պայմանագրեր կնքել իրավաբանական անձանց հետ և աղբահանության վարձավճարներ գանձել ՀՀ տարածքային կառավարման նախարարության կողմից առաջարկվող դրույքաչափերով: 2017 թ. հունիս ամսին մարզի 14 համայնքներում իրավաբանական անձանց թիվը եղել է 1845-ը, իսկ 2018 թ. հունվարի 1-ի դրությամբ՝ 211-ով ավելի (2056): Աղբահանության գործընթացը վերահսկելու և պատշաճ մակարդակի հասցնելու նպատակով նախատեսվում է պարբերական այցեր կատարել համայնքներ: Լոռու մարզում գույքագրված է 348 աղբավայր, որից 340-ը փակված է:
Ջրամատակարարում և ջրահեռացում: 2017 թ. հունվարից «Վեոլիա Ջուր» ընկերությունը պաշտոնապես դարձել է Հայաստանի Հանրապետության խմելու ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի միասնական օպերատորը, ում սպասարկման տարածքում առկա է 37 համայնք (28 բնակավայրով): Ջրամատակարարման համակարգերն արդյունավետ կառավարելու, վթարավերականգնողական աշխատանքների արձագանքման ժամանակահատվածը կրճատելու, ինչպես նաև ջրամատակարարման համակարգում չհաշվառված ջրաքանակները նվազեցնելու նպատակով «Վեոլիա Ջուր» ընկերության «Լոռի» տեղամասում ստեղծվել է գոտիավորման բաժին և կատարվել են կառուցվածքային փոփոխություններ։ Մտահոգիչ է ջրամատակարարման սեփական համակարգ ունեցող համայնքների հարցը: Մարզի 36 համայնք (30 բնակավայրով) չի օգտվում կենտրոնական ջրամատակարարման համակարգից և խմելու ջրի պաշարները ստանում է սարերի բնական աղբյուրներից, գետերից:
2017 թ. ջրամատակարարման բնագավառում ՀՀ ԿԱ <<Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ԾԻԳ>> ՊՀ կողմից իրականացվել է 292,5 մլն դրամի աշխատանք:
Գազաֆիկացում: Լոռու մարզի 56 համայնքները՝ 7 քաղաքային և 49 գյուղական, բաշխված են 5 տարածաշրջանների մեջ: Հունվարի 1-ի դրությամբ մարզում առկա է գազաֆիկացված 50 (89.3 տոկոս) և չգազաֆիկացված 6(10.7 տոկոս) համայնք: Գազաֆիկացված չէ նաև 29 բնակավայր: Հաշվետու ժամանահատվածում ոչ պետական միջոցներով մարզում իրականացվել են 167 մլն. դրամ ընդհանուր արժեքով գազամատակարարման աշխատանքներ: Էներգամատակարարում: Լոռու մարզի էլեկտրաէներգիայի մատակարարը «Բարձրավոլտ Էլեկտրացանցեր» ՓԲԸ «Հյուսիսային» մասնաճյուղն է, որը հանդիսանում է միջանկյալ օղակ արտադրող կայանների և բաշխիչ ցանցերի միջև ՀՀ հյուսիսային տարածքում: «Հյուսիսային» մասնաճյուղը հանդիսանում է նաև կարևոր օղակ, որի միջոցով կատարվում է էլեկտրաէներգիայի փոխանցումը Վրաստանի Հանրապետություն: 2017թ.-ի ընթացքում «Հյուսիսային» մասնաճյուղի կողմից իրականացվել են էլ.սարքավորումների սպասարկման ու վերանորոգման աշխատանքներ՝ 4.1 մլն. դրամ և օդային գծերի շահագործման և սպասակման համար՝ 1.1 մլն. դրամ: 2017թ-ի հոկտեմբերի 16-ից սկսվել են «Վանաձոր-1» ենթակայանի վերակառուցման աշխատանքները՝ Համաշխարհային Բանկի աջակցությամբ Էլեկտրամատակարարման Հուսալիության Ծրագրի լրացուցիչ ֆինանսավորման շրջանակներում: Ծրագիրն իրականացնում է չինական «XIAN ELECTRIC ENGINEERING CO.,Ltd» ընկերությունը՝ 2473.5 մլն դրամ գումարով: Մարզում էլեկտրաէներգիայի մատակարարումն իրականացնում է «ՀԷՑ» ՓԲԸ «Դեբեդ» մասնաճյուղը, որի սպասարկման տարածքի բնակավայրերում հունվարի 1-ի դրությամբ առկա է շուրջ 83. 908 բաժանորդ: Հաշվետու ժամանահատվածում ոչ պետական միջոցներով մարզում իրականացվել են էլեկտրամատակարարման աշխատանքներ՝ 569.8 մլն դրամի, որից «ՀԷՑ» ՓԲ ընկերության կողմից՝ շուրջ 509.8 մլն դրամի ներդրում:
Կապ: Մարզում բջջային հեռախոսակապի ծառայություններ են մատուցում երեք օպերատորներ` «ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ, «ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ և «ՅՈՒՔՈՄ» ՍՊԸ-ները:
Մարզի ղեկավարը, շնորհակալություն հայտնելով վարչության աշխատակազմին հաշվետու տարում կատարված աշխատանքների համար, հանձնարարեց քննարկել համատիրությունների խոշորացման հարցը և ներկայացնել առաջարկություններ:Հնչեցին այլ հանձնարարականներ ևս:
Ներկաները նույնպես հարցեր տալու հնարավորություն ունեցան:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 15:20:53