Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՇՏԱՐԱՐԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑԻ ՄԱՍԻՆ 22.07.2015

ՀՀ արդարադատության նախարարությունը սկսում է 2015 թ. համար հաշտարարի որակավորման դասընթացները:

Նորակոչիկներին բարի ծառայություն մաղթեց Տիգրան Բադոյանը 21.07.2015

Ամառային զորակոչը շարունակվում է: Հուլիսի 21-ին, Տաշիրի զինվորական կոմիսարիատի բակը մարդաշատ էր. Հայոց ազգային բանակ ճանապարհվեցին Տաշիրի տարածաշրջանի նորակոչիկները:

Ոսկե հարսանիք` Արևաշողում 21.07.2015

Լոռու մարզի Արևաշող համայնքում համատեղ ամուսնական կյանքի 50-ամյա հոբելյանական տարելիցի նվիրված «Ոսկե հարսանիքը» տոնեցին Ծովինար և Ջանիբեկ Դունամալյաններն իրենց հինգ որդիների, 11 թոռների և ծոռների, բարեկամների ու համագյուղացիների շրջապատում:

Համայնքներում առկա խնդիրները լուծում են ստանում փուլառփուլ 18.07.2015

ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը մարտ ամսին նախարարությունում հյուրընկալել էր հանրապետության, այդ թվում և Լոռու մարզի համայնքների կին ղեկավարներին՝ նրանց կանանց միջազգային օրվա առթիվ շնորհավորելու նպատակով: Հանդիպման ընթացքում կանայք հնարավորություն են ունեցել ներկայացնելու իրենց ղեկավարած համայնքներում առկա առաջնային լուծում պահանջող խնդիրները:

Մարզի ղեկավարը հյուրընկալվեց «Գուգարք» ճամբարում

Մարզի ղեկավարը հյուրընկալվեց «Գուգարք» ճամբարում 18.07.2015

«Դիակոնիա» հիմնադրամը հերթական բարեգործական ծրագիրն է իրականացնում մարզում: Հիմնադրամի հովանավորությամբ 9-14 տարեկան 60 երեխա մարզի մի շարք համայնքներից իրենց ամառային հանգիստն են անցկացնում «Գուգարք» ճամբարում: Երեխաները ճամբար են մեկնել հուլիսի 12-ին:

Աշխատանքային այց՝ Թումանյանի տարածաշրջան 17.07.2015

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության «Տրանսպորտի ԾԻԳ-ի» կողմից այս տարվա ապրիլին հայտարարվեց Ագարակ-Օձուն Մ6 ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքների մրցույթ՝ 5 բաղադրիչով: Աշխատանքների մեկնարկը տրված է. հիմնանորոգվում է Ագարակ-Արևածագի խաչմերուկ՝ 15.7 կմ հատվածը, Արևածագ-Օձուն՝ 6.2 կմ հատվածը և Օձուն-Մ6 ավտոճանապարհի 6.3 կմ հատվածը, Արևածագ-Ծաթեր- Կարմիր Աղեգի (8կմ) և Արդվի-Մղարթ (3.5կմ) գյուղերն իրար կապող ավտոճանապարհները և գյուղամիջյան ճանապարհները: Մարզի համար կենսական նշանակություն ունեցող այս ծրագիրը ՀՀ նախագահի նախընտրական խոստումներից է:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-29 09:42:22