Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Ներկայացվեց առողջապահության և սոցիալական ապահովության վարչության հաշվետվությունը

30.01.2018

Այսօր Լոռու մարզպետի և մարզպետարանի մի խումբ պաշտոնյաների ուշադրությանը ներկայացվեց մարզպետարանի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության վարչության հաշվետվությունը (http://lori.mtad.am/files/docs/30493.pdf): Զեկուցմամբ հանդես եկավ վարչության պետ Սամվել Լամբարյանը:
2017թ. ընթացքում Լոռու մարզում գործել է 31 բուժհաստատություն՝476 մահճակալ-տեղով:
Մարզի առողջապահական ընկերություններում աշխատում է 394 բժիշկ, միջին բուժաշխատողներ՝ 995, այլ՝ 576, ընդամենը՝ 1965 մարդ:
2017թ. ընթացքում առողջապահության համակարգում նախատեսված պետական պատվերի կատարողականը ֆինանսավորվել է 100 տոկոսով: 2017թ.-ին 2016թ. համեմատությամբ վճարովի ծառայությունների մուտքերն աճել են 15.6 տոկոսով:
Առողջապահության համակարգում ֆինանսավորումը շարունակվել է իրականացվել սահմանափակված բյուջեի ֆինանսավորման սկզբունքով:
Մարզպետարանի ենթակայության բաժնետիրական ընկերությունների ծախսերի վերլուծությունը ցույց է տալիս, որ պետական պատվերի ֆինանսավորումն ստանալուց եւ վճարումները կատարելուց հետո յուրաքանչյուր ամսվա 1-ի դրությամբ կրեդիտորական պարտքերը չեն գերազանցում տվյալ եռամսյակի համար մարզպետարանի կողմից հաստատված նախահաշվային գումարի մեկ երրորդը: 2017թ. արդյունքներով աշխատավարձի գծով պարտքեր առողջապահական ընկերությունները չունեն,-ասաց վարչության պետը:
Ընթացքի մեջ են՝ Ստեփանավանի բժշկական կենտրոնի պոլիկլինիկական մասնաշենքի հիմնանորոգման աշխատանքները. 2017թ կատարվել են 85 մլն. դրամի աշխատանքներ:
Ավարտվել են՝ Վանաձորի բժշկական կենտրոնի կառուցման աշխատանքները: 2017թ. կատարվել են 1305.6 մլն. դրամի աշխատանքներ: Լոռու մարզային հոգենյարդաբանական դիսպանսերի կողմից սեփական միջոցներով կատարվել են կոսմետիկ վերանորոգման աշխատանքներ, ձեռք են բերվել սարքավորումներ՝ 628.6 հազ. դրամ արժեքով: «Դիակոնիա-Հայաստան» բարեգործական հիմնադրամի կողմից դիսպանսերին նվիրաբերվել է կահույք՝ 3 մլն700 հազ. դրամ արժեքով: «Հայաստանի մանուկներ» հիմանդրամի /COAF/ կողմից «Դսեղի առողջության կենտրոն» ՊՈԱԿ-ում ներդրվել է 725.740 դրամ՝ մասնակի վերանորոգում կատարելու և ատամնաբուժարան բացելու համար: Կազմակերպությունը ատամնաբուժարանին նաև նոր սարքավորումներ կտրամադրի: Ալավերդու բժշկական կենտրոնը սեփական միջոցներով ձեռք է բերել սարքավորումներ, կատարել կոսմետիկ վերանորոգման աշխատանքներ՝ մոտ 10 մլն715 հազ. դրամ արժեքով: Մեծ Պարնիի առողջության կենտրոնում կատարվել են գազաֆիկացման աշխատանքներ ընդհանուր՝ 3 մլն 532,1 հազ դրամ գումարով, որից 2 մլն 500 հազ. դրամը հատկացվել է «Դիակոնիա-Հայաստան» բարեգործական հիմնադրամի կողմից, Լոռու առողջապահության հիմնադրամը տրամադրել է 400 հազ. դրամ և սեփական միջոցները կազմել են 632,1 հազ.դրամ:
Նախատեսվում է Վանաձորի բժշկական կենտրոնը և մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքը հագեցնել բժշկական կահույքով և սարքավորումներով:Վանաձորի բժշկական կենտրոնում սեփական միջոցներով ձեռք է բերվել ուլտրաձայնային թվային դյուրակիր սկաներ(5 մլն 190 հազ.դրամ)։ Ստեփանավանի բժշկական կենտրոնը սեփական միջոցներով ձեռք է բերել բժշկական սարքավորումներ և պարագաներ(2 մլն 705 հազար դրամ):«Գուգարք» կենտրոնական պոլիկլինիկայի կողմից սեփական միջոցներով կատարվել են ընթացիկ վերանորոգման աշխատանքներ, ձեռք են բերվել սարքավորումներ՝ 2 մլն566 հազ. դրամի չափով:Շնողի բժշկական ամբուլատորիայի կողմից սեփական միջոցներով ձեռք են բերվել լաբորատոր նյութեր և ավտոկլավ 489.2 հազ. դրամ չափով,որից Շնողի և Թեղուտի գյուղապետարարանների կողմից տրամադրվել է դրամաշնորհ 250.000 դրամ:
«Վորլդ Վիժն» կազմակերպության կողմից Օձունի բժշկական ամբուլատորիային տրամադրվել գրասենյակային կահույք՝ 1 մլն 476.4 հազ. դրամ ընդհանուր արժեքով, սեփական միջոցներով կատարվել է Հագվու բուժմանկաբարձական կետի ընթացիկ վերանորոգում(49.600դրամ), սեփական միջոցներով գույքի ձեռքբերում(52 000 դրամ):
«Վորլդ Վիժն» կազմակերպության կողմից Տաշիրի բժշկական կենտրոնին է տրամադրվել գույք և համակարգչային տեխնիկա 666 հազ դրամ արժեքով, բարերարի կողմից գնվել է վիրահատական սեղան 2 մլն350 հազ.դրամ արժեքով: Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կողմից մարզի թվով 14 առողջապահական ընկերությունների տրամադրվել են սառնարաններ՝ ընդամենը՝ 6 մլն 678 հազ. դրամ արժեքով: ՄԱԿ-ի գրասենյակի կողմից «Սպիտակի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ին է տրամադրվել տոկոմոնիտոր՝ 980 հազ դրամ արժեքով, սեփական միջոցներով կատարվել են կոսմետիկ վերանորոգման աշխատանքներ՝ 250 հազ. դրամ արժեքով: Վանաձորի թիվ 3 պոլիկլինիկան սեփական միջոցներով ձեռք է բերել բժշկական սարքավորումներ՝ ընդամենը՝ 826հազ դրամ արժեքով:Վանաձորի թիվ 5 պոլիկլինիկայում կատարվել է ԷՍԳ սենյակի վերանորոգում՝ 200 հազ. դրամի չափով:Առողջապահության համաշախարհային կազմակերպությունը մարզի մի շարք առողջապահական ընկերությունների տրամադրել է թվով 15 հասակաչափ և 14 մանկական կշեռք՝ 2 մլն850 հազ. դրամ ընդհանուր արժեքով:
Ընդամենը՝ շուրջ 47 000.0 հազ դրամ:
2017թ մարզի առողջապահական ընկերություններում սահմանված կարգով ապահովվել է բնակչության անվճար բուժօգնությունը, իրագործվել են պետական առողջապահական ծրագրեր: Մարզպետի կողմից տրամադրվել է շուրջ 127 միջնորդագիր սոցիալապես անապահով և հատուկ խմբերում չընդգրկված, սակայն անապահով վիճակում գտնվող անձանց բուժօգնություն ցուցաբերելու նպատակով: Մարզից Երևան քաղաքի առողջապահական հաստատություններ է ուղեգրվել 27 հիվանդ:
«Հայկական ակնաբուժական նախագիծ» բարեգործական հիմնադրամի կողմից «Սպիտակի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում ստեղծված մարզային ակնաբուժական կենտրոնում կատարվել է 564 վիրահատություն:
Մեծ Պարնիի առողջության կենտրոնում կատարվել է օպտիմալացում՝ փակելով ընկերության ծննդօգնության 5-մահճակալանոց ստացիոնար մասը և ընդհանուր ստացիոնար 5-մահ¬ճա¬կալանոց մասը, ընկերությունում իրականացվում է միայն ամբուլատոր ծառայություն: Կապված համայնքների խոշորացման հետ՝ 2018թ. ևս նախատեսվում են օպտիմալացման աշխատանքներ:
Վիճակագրությունը ցույց է տալիս, որ ինչպես հանրապետությունում, այնպես էլ մարզում դեռևս բարձր են հիվանդացության մակարդակները: Մարզում առկա է շաքարային դիաբետով, նորագոյացություններով, պարբերական հիվանդություններով հիվանդացության աճ, իսկ հոգեկան հիվանդությունների, սեռավարակների և տուբերկուլյոզի՝ նվազման միտում:
MSF (բժիշկներ առանց սահմանի) կազմակերպությունը 7-8 տարի է՝ զբաղվում է Լոռու մարզի դեղորայքակայուն տուբերկուլոզով հիվանդների բուժմամբ: 2017թ.սկսվել է նաև դեղորայքակայուն տուբերկուլոզով՝ համակցված հեպատիտ C-ի հետ, հիվանդների բուժում և պրոֆիլակտիկա: Արդյունքում արձանագրվել է տուբերկուլոզի կայուն ձևերով հիվանդների թվի նվազեցում: Լոռու մարզում հաշվառված և ծրագրային հեմոդիալիզական բուժում է ստանում 57 հիվանդ: ՀՀ առողջապահության նախարարի հրամաններով ՀՀ առողջապահության նախարարության մարդասիրական օգնության հանրապետական կենտրոնից մարզի համար ձեռք է բերվել մարդասիրական օգնության ճանապարհով մարզին հատկացված 61 մլն 072 հազ. 357 դրամ արժեքով և կենտրոնացված գնումների միջոցով ձեռք բերված 120 մլն 510 հազ. 503 դրամ արժեքով դեղորայք: Մետադոնային ծրագրով հատկացվել է 2մլն 325 հազ. 900 դրամ արժեքով դեղորայք: Պարբերաբար ՀՀ առողջապահության նախարարություն է ներկայացվել Լոռու մարզի առողջապահական ընկերություններին անհրաժեշտ մասնագետների պահանջարկը: ՀՀ ԱՆ-ի հետ համագործակցության արդյունքում ինչպես կարճաժամկետ, այնպես էլ՝ երկարաժակետ Լոռու մարզ են գործուղվել բժիշկներ: 2017թ. մարզի առողջապահական ընկերություններ են ընդունվել 11 երիտասարդ մասնագետներ: Լոռու մարզպետարանի կողմից միջնորդագիր է տրամադրվել 2 բժիշկի կլինիկական օրդինատուրայում տարբեր մասնագիտություններով սովորելու՝ հետագայում մարզում աշխատելու պայմանով, և մեկ բժշկի մասնագիտական վերապատրաստում անցնելու:
Լոռու մարզ գործուղված, ինչպես նաև ոչ տեղաբնակ նոր նշանակված բժիշկ-մասնագետների բնակարանային կարիքները լուծելու հարցում ցուցաբերվում է նյութական և կենցաղային հետևողական աջակցություն: Մարզ հրավիրված երիտասարդ բժիշկներին ևս ցուցաբերվում է նյութական և կենցաղային հետևողական աջակցություն:
Զորակոչային և նախազորակոչային աշխատանքները մարզում ապահովում են 5 տարածաշրջանային և 1 ստացիոնար /վիրաբուժական եւ թերապևտիկ պրոֆիլ/ բժշկական հանձնաժողովները: Շարունակական բնույթ է կրել բժշկական անձնակազմի վերապատրաստման գործընթացը:
Համաձայն «Այլընտրանքային ծառայության մասին» ՀՀ օրենքի, այլընտրանքային ծառայության հարցերով հանրապետական հանձնաժողովի որոշմամբ «Լոռու մարզային հոգենյարդաբանական դիսպանսեր» ՊՓԲԸ-ում մեկ անձ իրականացնում է այլընտրանքային ծառայություն:
2017թ. մարզում արձանագրվել են մանկական մահացության հետևյալ ցուցանիշները. 20 մեռելածին դեպք, մինչև 1 տարեկան երեխայի՝ 8 հիվանդանոցային (այդ թվում պերինատալ մահացության ( մինչև 7 օրեկան երեխայի) 6 դեպք) և տնային 7 մահ, 1-5 տարեկան երեխայի՝ հիվանդանոցային՝ 1 և տնային՝ 5 մահ:
ՀՀ առողջապահության նախարարության հետ համատեղ վարչությունը իրականացրել է նաև հատուկ և սոցիալական անապահով խմբերի քաղաքացիներին հանրապետության առողջարաններ ուղեգրման գործընթացը: 2017թ. «Գանձաղբյուր» առողջարան է ուղեգրվել՝ 69, «ԱՍԱՐ» առողջարան՝ 27 քաղաքացի, իսկ «Արարատ» մոր և մանկան առողջարան՝ մինչև 18 տարեկան՝ 9 երեխա և 9 խնամող:
2015-2017թթ. «Ոչ վարակիչ հի¬վան¬դությունների վերահսկում և կանխարգելում» ծրագրի շրջանակներում մարզում կատարվել է գլյու¬կոզայի հետազոտություն 51 607 մարդ (79 տոկոս), պապ-քսուք՝ 25.024 մարդ (82 տոկոս):
2017թ. բուժաշխատողի օրվա կապակցությամբ կազմակերպվել և հանդիսավորությամբ նշվել է մարզային նշանակության ամենամյա միջոցառում «Լավագույն բուժաշխատող» անվանակարգով: 2017թ ապահովվել է մարզի ՔՊ բժշկական ծառայության մասնակցությունը մարզային փրկարարական վարչության կողմից կազմակերպված շտաբային ուսումնավարժություններին՝ տարածաշրջանների բժշկական ծառայության պետերի, մարզի բժշկական ծառայության ղեկավար կազմի պատրաստականությունը ստուգելու և կատարելագործելու նպատակով:
Մարզում առողջապահական ծրագրեր իրականացնող միջազգային կազմակերպությունների հետ ընթացել են սերտ համագործակցային:
Մարզի տարածքում գործում են բուժական տարբեր թեքումներով հետևյալ կենտրոնները՝
Վանաձորում «Հովարդ Կարագյոզյան» բարեգործական ատամնաբուժական և ակնաբուժական կենտրոնը սպասարկում է մանկական ազգաբնակչությանը: Սպիտակում՝ Ավետարանչական եկեղեցու հովանավորությամբ գործող «Հույս Հայաստանին» և «Ֆրանսահայ միության» մանկական բժշկական կենտրոնների կողմից հատկացվում է անվճար դեղորայք: Լոռու մարզպետարանի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ապահովության վարչությունում գործում է /0322/ 2-33-99 հեռախոսահամարով թեժ գիծ՝ ազգաբնակչության կողմից բարձրացված հարցերին արագ արձագանքելու նպատակով: Արձանագրվել է 43 զանգ:
ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅՈՒՆ
2017թ. ընթացքում ՍԱՏՄ-ները փաստագրել են 22.838 ընտանիք (կանխա¬տեսվել էր 23.810-ը), նրանցից նպաստի իրավունքը պահպանել են 16.816-ը, իրավունքը կորցրել` 3.433 ընտանիք (որոնցից` 256-ը փաստագրման, 1.306-ը չփաս¬տագրման, իսկ 1.871-ը` ՍԱՏՄ-ների ուսումնասի¬րության արդյունքում): Նոր նպաստառու են դարձել 2.967 ընտա-նիքներ: Հունվարի 1-ի դրությամբ նպաստառու է ամսական միջինացված 19.443 ընտանիք:
Մարզի ՍԱՏՄ-ներն իրենց աշխատանքներն իրականաց¬րել են պետության կողմից տրա¬մադրված միջոցների սահմաններում: 2017թ. ընթացքում մարզի սոցիալական աջակցության տարածքային մարմինները տնտեսել են ավելի քան 577 մլն դրամ:
Մարզում 2017թ. ընթացքում ՍԱՏՄ-ների կողմից վճարվել է ավելի քան 6 մլրդ 422 մլն դրամ պետական նպաստ, այդ թվում՝ վճար¬վել է շուրջ քան 6.13 մլրդ դրամ ընտանեկան նպաստ և հրատապ օգնություն՝ շուրջ 294 մլն դրամ:
Նպաստառու ընտանիքի 964 երեխայի համար վճարվել է կրկնակի չափով ծննդյան նպաստ՝ 48.2 մլն դրամ, առաջին դասարան հաճախող 1.538 երեխայի համար վճարվել է միանվագ օգնություն՝ շուրջ 38.45 մլն դրամ, 23 ընտանիքներում մահացած անդամի համար՝ 1.15 մլն դրամ, հրատապ օգնություն է վճարվել շուրջ 206 մլն դրամ /միջին հաշվով յուրաքանչյուր ամիս 932 ընտանիքի/:
2017թ. մարզում սահմանված ժամկետներում վճարվել են պետական նպաստները և հրատապ դրամական օգնությունները:
2017թ. ընթացքում մարզի սոցիալական ծառայու¬թյունները սխալ տեղեկություն¬ներ ներկայացրած քաղաքացիներից ետ են գանձել շուրջ 13.58 մլն դրամ, որից շուրջ 6.3 մլն դրամը բաժին է ընկնում Վանաձորի սոցիալական աջակցության տարածքային բաժնին։
Մարզի ՍԱՏՄ-ների կողմից շարունակվել են ավանդի դիմաց տրվող փոխհա¬տուցման գործ¬ընթացը: 2017թ. ընթացքում փոխհատուցվել է 263 անձ` ավելի քան 55.107 մլն դրամի չափով:
Կենսաթոշակային ապահովություն: Լոռու մարզում կենսաթոշակ է ստանում 50.874 մարդ, հաշմանդամություն ունի 18.449-ը (որից առաջին խումբ` 781, երկրորդ խումբ` 7.402, երրորդ խումբ` 9.508, մանկուց հաշմանդա¬մություն ունեն 758 երեխա), ծնողազուրկ են 2.016 երեխա: Մարզում սահմանված ժամկետներում վճարվել են 2017թ. բոլոր ամիսների կենսաթոշակները:
Աշխատաշուկա և զբաղվածություն: 2017թ. Լոռու մարզում շարունակվել է ակտիվ աշխատաշուկայի ստեղծման և զբաղվածու¬թյան խթանման քաղաքականությունը: Գործազուրկների թիվը հունվարի 1-ի դրությամբ կազմում է ՝ 9065 մարդ, որից՝ 6310-ը կանայք են: Քանի որ պետական ծրագրերը ավելի պահանջարկված ու նպատակամետ են, այդ պատճառով էլ նկատելիորեն բարձրացել է գործազուրկների ակտիվությունը տվյալ ծրագրերում ընդգրկվելու նախաձեռնողակա¬նությունը։ Աշխատանք փնտրողների թիվը կազմում է 9526 մարդ։ Նրանցից աշխատանքի է տեղավորվել 969 մարդ, որից՝ 657 կին: Զբաղվածության ամենամյա ծրագրերով աշխատանքի է ընդունվել 212 մարդ: 2017թ. մարզում վարձատրվող հասարակական աշխատանքներ և գյուղական բնակավայրերի բնակչության շրջանում՝ աշխատաշուկայում աշխատաշուկայում անմրցունակ, գյուղատնտեսական նշանակության հողի սեփականատեր կամ վարձակալ կամ անհատույց օգտագործող հանդիսացող անձանց ներգրավմամբ սեզոնային զբաղվածության խթանմանն ուղղված ծրագրեր չեն իրականացվել: 2017թ. ընթացքում երկու ծրագրային ուղղություններով «Աշխատաշուկայում անմրցունակ անձանց աշխատանքի տեղավորման դեպքում գործատուին միանվագ փոխհատուցման տրամադրում» և «Ձեռք բերած մասնագիտությամբ մասնագիտական աշխատանքային փորձ ձեռք բերելու համար գործազուրկներին աջակցության տրամադրում» Լոռու մարզի զբաղվածության տարածքային կենտրոնների կողմից աշխատաշուկայում անմրցունակ շահառուների հետ իրականացվել է 215 ծրագիր, այդ թվում՝ գործատուին միանվագ փոխհատուցման ծրագրով՝ 147 և մասնագիտական աշխատանքային փորձ ձեռք բերելու համար գործազուրկներին աջակցության տրամադրում ծրագրով՝ 67: Զբաղվածության պետական գործակալության կողմից Վանաձորում անցկացվեց «Աշխատանքի տոնավաճառ», որին մասնակցություն ունեցավ 28 գործա¬տու, մասնակցեցին 2200 աշխատանք փնտրողներ, նրանցից աշխատանքի են տեղավորվել 37-ը:
ԱՄՆ ՄԶԳ ֆինանսավորմամբ համայնքների հետ համագործակցային եռամյա՝ «Հաշմանդամություն ունեցող անձանց կենսամակարդակի բարելավումը զբաղվածության խթանման միջոցով» (LIFE) ծրագրի աջակցությամբ համայնքի ենթակայության ներքո Վանաձորում կազմավորված բարեկարգման հարցերով և համայնքային գույքի պահպանման և սանմաքրման աշխատանքներով զբաղվող «Նեցուկ» ՀՈԱԿ-ում և Սպիտակում՝ ջերմոցային տնտեսությունում աշխատում են 14-ական հաշմանդամություն ունեցող անձինք։ Վանաձորում գործող «Էբրիկոտ» ընկերությունում աշխա¬տում են 15 հաշմանդամություն ունեցող անձ:
Մարզի բժշկասոցիալական փորձաքննական հանձնաժողովների կողմից 2017թ. հաշմանդամություն ունեցող անձանց համար լրացվել են 10.067 ՎԱԾ (վերա¬կանգնո¬ղական անհատական ծրագրեր:Լոռու մարզի հաշմանդամություն և սոցիալական այլ կարգավիճակ ունեցող անձանց տրամադրված պրոթեզաօրթպեդիկ և վերականգնողական պարագաների բաշխումը իրականացվել է ՀՀ ԱՍՀՆ-ի հետ համագործակցված:
Հաշմանդամություն ունեցող անձանց համակողմանի աջակցությունը շարու¬նա¬կում է մնալ մարզպետարանի առաջնահերթ գործառույթներից մեկը: Մարզպետա¬րանը սերտ համագործակցային աշխատանք է իրականացնում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ, գործընթացում ներգրավելով մարզի ակտիվ կառույցներին:
Մարզի համայնքապետարաններում և վարչական ղեկավարների նստավայրերում /թվով 113/ թեքահարթակներ առկա են 35-ում, 36-ը մատչելի է շինարարա¬կան տեսակետից անվասայլակ օգտա¬գործող մարդկանց համար, իսկ 42-ում խնդիրն առկա է:
Մարզի 163 կրթական հաստատություն¬ներից 104-ում առկա է թեքահարթակ, շինա¬րա-րական տեսակետից մատչելի են 33-ը, իսկ 26 դպրոցում դեռևս թեքահարթակ չկա:
Մարզի իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող 31 առողջա¬պահա¬կան ընկերու-թյուններից 28-ում առկա են թեքահարթակ¬ներ, շինա¬րարական տեսա¬կետից մատչելի են 3-ը: Նույն ընկերու¬թյունների կազմում գործող շուրջ 90 բուժակ-մանկաբարձական կետե¬րից 12-ում կառուցված են թեքահարթակ¬ներ, իսկ մնացածը կարելի է մատչելի համարել, քանի որ տեղակայված են հիմնականում միահարկ շինություններում:
Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող Լոռու մարզա¬յին հանձնաժողովը 2017թ. հրավիրել է 6 նիստ:
Մարզպետարանը սերտ համագործակցության մեջ է մարզում գործող միջազգային և տեղական հասարակական կազմակերպությունների /նրանց մասնաճյուղերի/ հետ, նրանցից մեծ մասը ընդգրկված են մարզպետարանում գործող տարբեր հանձնաժողով-ներում կամ տարածաշրջանային համակարգող խորհուրդներում:
ՀՀ Լոռու մարզի հաշմանդամություն ունեցող մարզիկները 2017թ.արձանագրել են մի շարք հաջողություններ: Ինչպես օրինակ՝ ՀՀ Նախագահի մրցանակի համար «Լավագույն հաշմանդամ մարզիկ» մրցույթի հանրապետական եզրափակիչ փուլին՝ ՀՀ Լոռու մարզը գրավեց պատվավոր առաջին տեղը և այլն:
Մարզպետարանի ուշադրության կենտրոնում են եղել նաև տարեց անապահով քաղաքա¬ցիների հիմնահարցերը:
Փախստականների և միգրացիայի հիմնահարցեր: Հունվարի 1-ի դրությամբ մարզում փաստացի բնակվում է ավելի քան 7500 փախստական, որից քաղաքացիություն են ստացել շուրջ 6000 անձ: Դեռևս բնակարանի կարիքավոր ընտանիք¬ների թիվը մարզում կազմում է 195: 2006-2017թթ. Լոռու մարզում փախստական ընտանիքների բնակարանային ապահովման ծրագիր չի իրականացվել:
Զոհված և հաշմանդամ զինծառայողների հիմնահարցեր: Ներկայումս մարզում բնակարանի կարիքավոր է 59 (9 զոհ¬վածի և 50 զին¬հաշման¬¬դամություն ունեցողի) ընտանիք (անօթևան են 31-ը): Նախորդած տարիներին Լոռու մարզում բնակարան կամ բնակարան ձեռք բերելու համար ֆինանսական աջակ¬ցություն է ստացել զոհվածի և զինհաշման¬դամի 242 ընտանիք: 2017թ. ՀՀ ՊՆ բնակապահով¬ման ծրագրի միջոցով իրենց բնակարանային պայմանները բարելավվեցին 15 զոհված զինծառայողի և առաջին խմբի 3 զինհաշմանդամների ընտանիքներ:
Հաշվետվության ավարտին մարզի ղեկավարը մի շարք հանձնարարականներ տվեց: Այդ թվում՝ ավելացնել բուժհաստատությունների վճարովի ծառայությունների ծավալները, խստագույնս վերահսկել բուժաշխատող-հիվանդ հարաբերությունները, ինչպես նաև բուժհաստատությունների աշխատանքային կարգապահությունը:
Ներկաները ևս հարցեր հնչեցրեցին:

 

 


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 09:45:22