Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Ներկայացվեց Հողաշինության և հողօգտագործման բաժնի հաշվետվությունը

29.01.2018

 2017թ. կատարված աշխատանքների հաշվետվությամբ հանդես եկավ Լոռու մարզպետարանի հողաշինության և հողօգտագործման բաժինը (http://lori.mtad.am/files/docs/30465.pdf): Բաժնի պետ Արտակ Օհանյանի կողմից ներկայացվող հաշվետվությունը լսում էին Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը, փոխմարզպետներ Արսեն Դարբինյանը և Տիգրան Բադոյանը, մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Նարեկ Սարգսյանը, տեղակալ Վալերի Խաչատրյանը, մարզպետի խորհրդական Լևոն Ասլանյանը:
Նրա տեղեկացմամբ՝ հաշվետու տարում վարչական հսկողություն է իրականացվել մարզի 35 համայնքում: Հայտնաբերվել են հիմնականում նույնաբովանդակ խախտումներ, ինչպես օրինակ՝. Օտարվող հողամասերը տրամադրվում են գործառնական նշանակության խախտումներով, քաղաքաշինական գործունեություն իրականացնելու համար օտարվող հողամասերի աճուրդի փաթեթում ճարտարապետահատակագծային առաջադրանքի նախագիծ չի ներառվում և այլն: Հայտնաբերված խախտումները համայնքների ղեկավարների ներկայությամբ քննարկվել են մարզի համապատասխան տարածաշրջանի պատասխանատու փոխմարզպետի մոտ, համայնքների ղեկավարներին տրվել են ցուցումներ խախտումները և թերությունները վերացնելու վերաբերյալ, ինչպես նաև տարվել են համապատասխան վերահսկողական աշխատանքներ՝ հետագայում նմանատիպ խախտումները և թերությունները բացառելու ուղղությամբ: ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի գեոդեզիայի և հողային պետական տեսչության կողմից հաշվետու տարում մարզում կատարվել են նաև տեսչական ստուգումներ, համայնքների ղեկավարներին տրվել են համապատասխան ցուցումներ:
ՈՒժեղացվել է վերահսկողությունը հողօգտագործողների կողմից հողային օրենսդրության պահանջների կատարման, հողամասերն ըստ նպատակային և գործառնական նշանակությամբ օգտագործելու, հողօգտագործման սահմանների և սահմանանիշերի պահպանման, հողերի պահպանմանն ուղղված միջոցառումների, հողերի խախտման հետ կապված աշխատանքներ կատարելիս հողի բերրի շերտի հանման, պահպանման և օգտագործման, ապօրինի հողօգտագործման կանխարգելման, կասեցման ուղղությամբ:
Համայնքներին հանձնարարվել է վարել <<Հողերի օգտագործման և պահպանման նկատմամբ վերահսկողության ստուգումների հաշվառման մատյան>>, օրենքով սահմանված դեպքերում ու կարգով հողային օրենսդրության պահանջները խախտողների նկատմամբ կիրառել վարչական տույժեր, ինչպես նաև իրավասու մարմիններին ներկայացնել հաղորդումներ` իրավախախտում թույլ տված անձանց` օրենքով սահմանված պատասխանատվության ենթարկելու համար:
Բոլոր համայնքներում վերացվել են առանց պայմանագրերի արոտավայրերի և խոտհարքների օգտագործումը: Թվով 30 համայնքում կատարվել է 96 միավոր հողամասի նպատակային նշանակության փոփոխություն (ընդամենը` 45,5454 հա): 5 համայնք ունի գլխավոր հատակագիծ, 26-ը` հողերի օգտագործման ժամանակավոր սխեմա, կատարվել են նաև այլ աշխատանքներ:
2017 թ. մարզի համայնքներում օտարվել է 184 միավոր հողամաս 42.12 հեկտար մակերեսով: Աճուրդների մեկնարկային գները սահմանվել են կադաստրային արժեքներով կամ գերազանցել են այն: 2017թ. հողամասերի աճուրդներից համայնքների բյուջե է մուտքագրվել շուրջ 72.3 միլիոն դրամ: 2017 թ. վարձակալության է տրամադրվել 806.62 հա պետական սեփականության գյուղատնտեսական նշանակության հողամաս՝ 926.3 հազ. դրամ վարձավճարով: Ընդհանոր առմամբ 2017 թ. վարձակալության տրամադրման համար նախատեսնված 6 մլն 453.4 հա պետական սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության հողերից փաստացի վարձակալության է հանձնվել 5245.7 հա 10469.4 հազ. դրամ վարձավճարով, փաստացի գանձվել է 10 մլն 703 հազ դրամ վարձավճար, հավաքագրումը կազմել է 102 %: 2017 թ. վարձակալության տրամադրման համար նախատեսնված 70591 հա համայնքային և պետական սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության հողերից փաստացի վարձակալության է հանձնվել 44.407.7 հա 141 մլն 293.4 հազ. դրամ վարձավճարով, փաստացի գանձվել է 141 մլն 465.1 հազ դրամ վարձավճար: Լոռու մարզի համայնքների կողմից հողերի վարձակալությամբ տրամադրման վարձավճարների հավաքագրումը կազմել է 100.3 տոկոս:

Համեմատական ցուցանիշներ
• 2017թ. օտարվել է 42.12 հա հող՝ 72.3 մլն. դրամ,
• 2016թ. օտարվել է 16.6 հա հող՝ 44.96 մլն. դրամ,
• 2015թ. օտարվել է 37.3 հա հող 78.85 մլն. դրամ,
• 2017թ. վարձակալության է տրամադրվել 44407.7 հա, գանձվել է 141.5 մլն.դրամ՝ 100.3 տոկոս,
• 2016թ. վարձակալության է տրամադրվել 38076.2 հա, գանձվել է 136.1 մլն.դրամ՝ 96.5 տոկոս,
• 2015թ. 37508.2 հա, 146.6 մլն. ՀՀ դրամ 104.2 տոկոս:
Կատարվել են բաժնի գործառույթներից բխող այլ աշխատանքներ ևս:
«Մաքուր Հայաստան» գործողությունների ծրագրի շրջանակներում գույքագրվել են մարզում գոյություն ունեցող աղբավայրերը, որոնք տեղադրվել են www.map.transproject.am կայքէջում: Նույնականացվել են փակված աղբավայրերի և հիմնական թողնված աղբավայրերի լուսանկարները և ՀՀ ՏԿԶՆ է փոխանցվել ճշգրտված տեղեկատվություն: Ապահովվել է www.map.transproject.am կայքում տեղադրված փակված աղբանոցների լուսանկարների համապատասխանելիությունը իրավիճակին:
Գույքագրվել է գազի և բենզինի լցակայանների հնարավորությունները, մարզում առկա Է 73 լցակայաններ, որից 37 բենզալցակայան և 36 գազալցակայան: Ըստ հաստատված նորմատիվային պահանջների, դրանցից 63-ը ունեն սանհանգույցներ և հասանելի են ՀՀ քաղա¬քացիների և զբոսաշրջիկների համար: 10 բենզալցակայան չեն բավարարում նորմատիվային պահանջներին և չունեն սանհանգույցներ: Հանձնարարվել է համայնքների ղեկավարներին կարճ ժամկետում դրանք համապատասխանացնել նորմատիվային պահանջներին և կառուցել սանհանգույցներ:
Բաժնի պետը նաև ընթացիկ տարում աշխատանքերն առավել արդյունավետ կազմակերպելուն ուղղված առաջարկություններ հնչեցրեց:
Հաշվետվության ավարտին մարզպետը խստորեն հանձնարարեց ամենօրյա հսկողության տակ պահել հողերի օտարման գործընթացը և ուշադրություն դարձնել ապօրինի հողոգտագործման խնդրին:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 17:46:36