Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Ներկայացվեց Գյուղատնտեսության և բնապահպանության վարչության հաշվետվությունը

29.01.2018

 Մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության տարեկան աշխատանքային հաշվետվությունը մարզի ղեկավարին ներկայացրեց վարչության պետ Գրիգոր Հակոբյանը(http://lori.mtad.am/files/docs/30469.pdf): Հաշվետվությանը ներկա էին նաև փոխմարզպետ Տիգրան Բադոյանը, մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Նարեկ Սարգսյանը, տեղակալ Վալերի Խաչատրյանը, մարզպետի խորհրդական Լևոն Ասլանյանը, օգնական Արման Սարգսյանը:
Բուսաբուծություն
Լոռու մարզի գյուղատնտեսական նշանակության հողերը 251053.9 հա է, որից 42089.4 հա վարելահողեր, 420.7 հա բազմամյա տնկարկներ, 35110.4 հա խոտհարքներ, 145650.8 հա՝ արոտներ, 27782.6 հա ՝ այլ հողատեսքեր:
Մարզում 2017թ.ցանքատարածությունները կազմել են` 27.110.1 հա կամ օգտագործվել է ընդհանուր տարածքի 64.4 %-ը: Ցանքերի նվազման հիմնական պատճառներից է 2017թ. ձմռանը աշնանացան ցորենի ցանքատարածությունների ցրտահարությունը, որը ոչնչացրեց շուրջ 2000 հա ցանքատարածություն:
ՀՀ հողօգտագործողներին 2017 թվականի գյուղատնտեսական աշխատանք¬նե¬րի համար մատչելի գներով ազոտական, ֆոսֆորական, կալիումական պարար¬տա¬նյութերի և դիզելային վառելանյութի ձեռքբերման նպատակով պետական աջակցության ծրագրերի շրջանակներում մարզի 71 համայնքների 5814 շահառուի հատկացվել է 2410.7 տոննա՝ ազոտական, 75.5 տոննա՝ ֆոսֆորական, 51.75 տոննա՝ կալիումական պարարտանյութ և 465.458 լիտր դիզելային վառելանյութ` 528.4 մլն դրամ արժեքով, որից 91 մլն դրամը սուբսիդավորվել է պետության կողմից:
ՀՀ-ում գար¬¬նանացան ցորե¬նի, հնդկացորենի, ոլո¬ռի, սիսեռի, գար¬նա¬նացան գարու, եգիպ¬տացորենի, առ¬վույտի և կորնգանի արտա¬դրու¬թյան զար¬գացման 2017 թվա¬¬կանի ծրագրի շրջանակներում մարզի 38 համայնքների 585 հողօգտա¬գոր¬ծող¬նե¬րի պետական աջակցություն ցուցաբերելու նպատակով հատկացվել է 58.328 տոննա գարնանացան գարու, 2.208 տոննա եգիպտացորենի, 0.8275 տոննա առվույտի, 7.5975 տոննա կորնգանի, 40.106 տոննա գարնանացան ցորենի և 0.84 տոննա ոլոռի սերմացուներ` 37.7 մլն դրամ արժեքով, որից 19 մլն դրամը սուբսիդավորվել է պետության կողմից:
ՀՀ կառավարության որոշմամբ ամբողջությամբ ներվել է մարզի Լուսաղբյուր, Արջուտ, Արևածագ, Դսեղ, Ծաթեր, Մեծ Այրում, Ճոճկան, Տաշիր և Ձյունաշող համայնքներին հատկացված 22.7 մլն դրամ ընդհանուր արժեքով առաջին վերարտադրության սերմացուի գումարների պարտքը, մասամբ ներվել է նաև Պետրովկա, Արծնի, Շնող և Սարատովկա համայնքներին հատկացված 640 հազ. դրամ ընդհանուր արժեքով առաջին վերարտադրության սերմացուի գումարների պարտքը: ՀՀ կառավարության նույն որոշմամբ ամբողջությամբ ներվել է նաև 2015-2016թթ. հատկացված 17.7 մլն դրամ ընդհանուր արժեքով ազոտական պարարտանյութի դիմաց Սվերդլով, Միխայելովկա, Լուսաղբյուր և Սարալանջ համայնքների պարտքը:
«Բույսերի պաշտպանության միջոցառումներ» ծրագրի շրջանակներում 2017 թ. գարնանը և աշնանը ՀՀ Լոռու մարզին անհատույց հատկացվել է 1445.8 կգ «Ռոդիֆակում Ս» տեսակի մկնասպան միջոց, որով հողօգտագործող¬ն¬ե¬րի միջոցով պայքար է իրականացվել 18.073 հեկտար գյուղատնտեսական նշանա¬կու¬թյան հողատեսքերում: Պետության կողմից ներդրման գումարը կազմել է 11.8 մլն դրամ:
«Հողերի ագրոքիմիական հետազոտության և բերրիության բարձրացման միջոցառումներ» ծրագրի շրջանակներում 2017 թ. ագրոքիմիական հետա¬զոտության է ենթարկվել մարզի 18 համայնքի 6305 հեկտար վարելահող: Հե¬տա¬զոտվող տարածքից վերցված 2102 հողանմուշում կատար¬վել է 5318 փորձա¬քննություն: Ագրոքիմիական 18 քարտեզները հանձնված են համայնքներին:
Ոռոգման համակարգը
Ըստ մարզային հողային հաշվեկշռի մարզի ոռոգելի հողատարածքները կազմում են 9613 հա, որից փաստացի ոռոգվում է մոտ 2 000 հա (խորհրդային տարիների ժամանակ մարզի ոռոգելի հողատարածքները կազմել են ավելի քան 15 հազ. hա): 2017 թվականին հուլիս-սեպտեմբեր ամիսներին փաստացի ոռոգվել է 1981 հա հողատարածք (2016թ. 946,8 հա-ի փոխարեն): Մարզի ոռոգման աշխատանքներն իրականացվում են 4 մեծ միջտնտեսային ջրանցքների՝ Նալբանդի մեծ ջրանցք՝ 36 կմ երկարությամբ, Լոռու մայր ջրանցքի՝ իր դոտացիոն ջրանցքներուվ՝ 62.81 կմ ընդհանուր երկարությամբ, Կիրովի ջրանցքի՝ 9.3 կմ երկարությամբ և Այրում-Ճոճկան մայր ջրանցքի՝ 17.2 կմ երկարությամբ, ինչպես նաև 12 պոմպակայանների և ավելի քան 400 կմ երկարությամբ ներտնտեսային ոռոգման ցանցերի միջոցով, որոնք ունեն նորոգման և բարեկարգման կարիք:
Մարզի ոռոգման ողջ համակարգը սպասարկում է Լոռի ջրօգտագործողների ընկերությունը (ՋՕԸ), իր Գետիկ և Լոռու ջրանցք տեղամասերով, որի կազմի մեջ ընդգրկված են 35 համայնք՝ Ամրակից, Գյուլագարակ, Վարդաբլուր, Հոբարձի, Կուրթան, Ստեփանավան, Բովաձոր, Լոռի Բերդ, Լեջան, Ագարակ, Յաղդան, Կողես, Կարմիր Աղեկ, Մղարթ, Արևածագ, Արդվի, Այգեհատ, Ծաթեր, Օձուն, Շնող, Մեծ Այրում, Ճոճկան, Սարալանջ, Լուսաղբյուր, Հարթագյուղ, Սարահարթ, Ծաղկաբեր, Խնկոյան, Լեռնավան, Ջրաշեն, Գեղասար, Կաթնաջուր, Մեծ Պարնի, Շիրակամուտ, Սպիտակ:
Լոռի ՋՕԸ-ի կողմից 2017թ. կատարվել են ոռոգման ցանցերի, ջրանցքների մաքրման, ՀՏԿ-ների և պոմպակայանների նորոգում: Նշված և նման այլ աշխատանքների համար ամբողջ տարվա կտրվածքով պետբյուժեով նախատեսված 31 մլն. 662 հազ. դրամից կատարվել են 30 մլն. 336 հազ. դրամի շինաշխատանքներ:
Ոռոգման ջրամատակարարման ծառայության դիմաց հավաքագրումների գծով 2017թ. համակարգի ջրտուքը եղել է 2 մլն. 652 հազ. 200 խ.մ., հասույթը կազմել է՝ 29 մլն. 174 հազ. 52 դրամ, գանձումը՝ շուրջ 31 մլն. 286 հազ. 700 դրամ կամ 107%-ը: Ոռոգելի հողատարածքների ավելացման վերաբերյալ արվեցին նաև առաջարկություններ:
Անասնաբուծություն և գյուղ. ծրագրերի իրականացում:
Լոռու մարզի 2017թ-ի անասնագլխաքանակի համեմատականը 2016թ-ի նկատմամբ (հունվարի 1-ի դրությամբ)
(ըստ ԱՎԾ-ի)
հ/հ Անվանում 2017թ.
գլուխ 2016թ. Գլուխ Համեմատական
գլուխ %
1 Խոշոր եղջերավոր կենդանիներ, որից կովեր 81 038
39 794 81 769
40 864 -731
-1070 -0.9
-2.6
2 Մանր եղջ. կենդ. 37 434 37 919 -485 -1.3
3 Խոզեր 15 815 15 358 +457 +3.0
4 Թռչուններ 287 303 273 086 +14 217 +5.0
5 Մեղվաընտանիք 25 185 25 512 -327 -1.3
6 Ձիեր 2 749 2 573 +176 +6.4


Լոռու մարզի 2017թ. հունվար-սեպտեմբեր ամիսների կտրվածքով անասնաբուծական մթերքների արտադրության ծավալների համեմատականը 2016թ. նույն ժամանակահատվածի նկատմամբ.
Անվանում Չափի միավոր 2017թ. 2016թ. Համեմատական
քանակ %
Կաթ տոննա 81400 80900 +500 100.6
Միս տոննա 8700 8200 +500 106.1
Ձու մլն. hատ 45.6 44.7 +0.9 101.6

 

 


• Շրջաբերական նամակների և հետևողական աշխատանքի արդյունքում, մարզի ֆերմերների և գյուղ. տնեսությունների կողմից մարզպետարան է ներկայացվել թվով 17 գյուղատնտեսական ներդրումային ծրագիր, որոնք ուղարկվել են ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարություն: Արդյունքում` ՓՄՁ ներդրումներ ունիվերսալ վարկային կազմակերպության կողմից վարկային միջոցներ են ստացել՝
Վանաձորում գործող Ռոզֆռուտ ՍՊԸ՝ 45 մլն. դրամ, որի հաշվին կառուցել է 250 մ3 ծավալով սառնարան, ձեռք են բերվել սարքավորումներ, նյութեր և հումք: Արդյունքում ավելացել է թվով 18 աշխատատեղ: Վաչագան Բաղդասարյան Ա.Ձ՝ 35 մլն. դրամ, որի հաշվին ձեռք է բերել խոշոր եղջերավոր կենդանիներ, խոզեր և հորթեր: Արդյունքում ավելացել է թվով 7 աշխատատեղ: Մարզում գյուղ. կենդանիների բակային մորթը կանխելու և նոր սպանդանոցներ հիմնելու նպատակով աջակցություն է ցուցաբերվել 2 տնտեսվարողի` գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի կողմից իրականացվող ծրագրի շրջանակներում սուբսիդավորված վարկ ստանալու և Սպիտակի ու Ստեփանավանի տարածաշրջաններում սպանդանոցներ հիմնելու համար: Աջակցություն է ցուցաբերվել Տերտերյան Տրայդ ՍՊԸ-ին մարզում նոր ոչխարաբուծական տնտեսություն հիմնելու համար անհրաժեշտ հողատարածքների ընտրության գործում: Մարզում նոր տոհմաբուծարաններ հիմնելու և առկա տոհմային տնտեսության հզորության ծավալները մեծացնելու նպատակով Գյուղնախարարությանը մի շարք առաջարկություններ են ներկայացվել:
Մարզում պետական և մասնավոր կառույցների կողմից գյուղ. բնագավառում իրականացվել են հետևյալ ծրագրերը`
• Վանաձորում գործող Ռոզֆռուտ ՍՊԸ պտուղ-բանջարեղենի և արտադրամասի վերազինման նպատակով ներդրվել է 80 մլն դրամ, որից 45 մլն դրամը վարկային միջոցներ, 35 մլն. դրամ սեփական միջոցներ:
• Բազում հանայնքում հիմնվել է պտուղ-բանջարեղենի վերամշակման և պահածոների արտադրության Վան ֆուդ ՍՊԸ-ն: Ներդրման գումարը կազմել է 70 մլն. դրամ: Ձեռնարկությունում աշխատատեղերի թիվը կազմում է 15 մարդ:
• Տաշիրի տարածաշրջանում Բոզոյան ՍՊԸ-ի սեփական միջոցներով կատարվել է 62 մլն. դրամի ներդրում, որից` 10 մլն.դրամով կառուցել է սպամդանոց, որտեղ կբացվի 10-15 աշխատատեղ և 52 մլն դրամով խոզաբուծական տնտեսության ստեղծման համար ձեռք է բերել հողատարածք և շինություններ:
• Վանաձորում գործող Դիետ ՍՊԸ սարքավորումների արդիականացման նպատակով կատարել է 37 մլն. դրամի ներդրում, որից Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի կողմից իրականացրած դրամաշնորհային ծրագրից՝ 24 մլն, սեփական միջոցներից՝ 13 մլն. դրամ: Արդյունքում աշխատատեղերի քանակը ավելացել է 5 մարդով:
• Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի կողմից իրականացված ծրագրի շրջանակներում՝ Մեծ Պարնի համայնքում պետական բյուջեի միջոցների հաշվին 48 մլն. դրամ գումարով հիմնվել է Անասնաբուժական սպասարկման կենտրոն: Կենտրոնը կգործի 2018թ. առաջին կիսամյակում, որտեղ աշխատողների թիվը կկազմի 2-3 մարդ: «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության>> ծրագրի շրջանակներում Ջրաշեն և Գոգարան համայնքներում կազմավորվել է գյուղատնտեսական թվով 2 սպառողական կոոպերատիվ:
2018 թվականի ընթացքում նախատեսվում է` թվով 3 համայնքի արոտների ջրարբիացման համակարգերի շինարարություն (105 մլն դրամ),6 համայնքի «Արոտօգտագործողների միավորում» սպառողական կոոպերատիվներին շուրջ 30 միավոր գյուղտեխնիկայի տրամադրում( 70 մլն դրամ), 8 համայնքի «Արոտօգտագործողների միավորում» սպառողական կոոպերատիվների շուրջ 850 անդամի ուսուցում:
Գյուղատնտեսական խորհրդատվական ծառայության կողմից ևս տարբեր միջոցառումներ են իրականացվել:
• ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կողմից ֆինանսավորվող Գյուղի Զարգացման Արդի Նախաձեռնությունը (ԱՐԴԻ) ծրագրի շրջանակներում իրականացվել փոքր դրամաշնորհային ծրագրեր մարզի Մեծ Պարնի, Եղեգնուտ, Ալավերդի համայնքներում:
• 2017թ. ընթացքում ՀՀ գյուղատնտեսական տեխնիկայի ֆինանսական վարձակալության լիզինգի պետական աջակցության ծրագրի շրջանակներում, մարզի թվով 7 շահառուի կողմից ձեռք է բերվել 11 միավոր գյուղատնտեսական տեխնիկա և գյուղ. գործիքներ: Լիզինգի գումարը կազմել է 44մլն970հազար դրամ, որից պետության կողմից սուբսիդավորվել է 11 մլն 502.297 դրամ:
• ՀՀ կառավարության աշխատակազմի «Գյուղական տարածքների տնտե¬սական զարգացման ծրագրերի իրականացման գրասենյակ» պե¬տական հիմ¬նար¬կի կող¬մից, Գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրով, մարզի տնտեսավարողներին տրամադրվել է 1067 միավոր վարկ 917.4 մլն դրամ գումարով, սուբսիդավորման գումարը կազմել է 79.45 մլն դրամ, Գյուղա¬տնտե¬սական հումքի մթե¬րումների նպա¬տակով ագրովերամշակ¬ման ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրի շրջանակներում Վան ֆուդ ՍՊԸ-ն ձեռք է բերել 37 մլն դրամի մատչելի տոկոսադրույքով վարկային միջոցներ:
Կանխատեսվում է, որ գյուղոլորտում 2018թ. ներդրումները 2017թ. նկատմամբ կավելանան 3428.8 մլն. դրամով, կամ 243 տոկոսով:Աշխատատեղերը 2018թ. 2017թ. նկատմամբ կավելանան 165-ով կամ 220 տոկոսով, մանր եղջերավոր կենդանիները` 10 000 գլխով, խոզերինը` 500 գլխով:Կարտադրվի տարեկան 600 տոննա խոզի և 400 տոնա ոչխարի միս: Մսի արտադրության ծավալների աճը կնպաստի շուկայում մսի գնի իջեցմանը և բնակչության տնտեսական վիճակի կայունացմանը:
Բնապահպանություն
Լոռու մարզը հարուստ է անտառային և լեռնատափաստանային տարածքներով։ Անտառային պետական ֆոնդը կազմում է 101 205 հա, որից անտառածածկ է 85 799 հա-ը: Անտառային ֆոնդը կազմում է մարզի տարածքի մոտ 27%-ը, հանրապետության անտառային ծածկույթի 30%-ը։
2017թ. ընթացքում պլանային և այլ հատումները կազմել են 14 600մ3, այդ թվում Թեղուտի հանքավայրի շահագործման նպատակով իրականացված հատումները՝ 2 675մ3: 2017թ. ընթացքում մթերվել է 13 170մ3 թափուկ վառելափայտ:
«Հայանտառ» ՊՈԱԿ-ի, ՀՀ Ոստիկանության մարզային վարչության, ՀՀ ԲՆ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Լոռու տարածքային բաժնի հետ պարբերաբար ամփոփվել է մարզի տարածքում ապօրինի ծառահատումների, փայտանյութի անօրինական տեղաշարժի և օրինախախտումների վերաբերյալ տվյալները:
2017թ. ընթացքում Ոստիկանության Լոռու մարզային վարչության և ոստիկանության բաժինների կողմից կատարվել է 1186 ստուգայց, հայտնաբերվել են ապօրինի անտառհատումների, փայտանյութի տեղափոխման և իրացման 222 դեպք՝ 1157.5մ3 ծավալով: Հարուցվել է 46 քրեական գործ, քրեական գործերով պետությանը հասցված վնասի չափը կազմել է 46 մլն. 172 հազ. դրամ, որից վերականգնվել է 769 հազ. դրամը: Վարչական պատասխանատվության են ենթարկվել 41-ը, պետությանը հասցված վնասի չափը կազմել է 3 մլն. 285 հազ. դրամ, որից վերականգնվել է 1 մլն. 700 հազ. դրամը:
Լոռու մարզի «Անտառտնտեսություն» մասնաճյուղերում 2017թ. ընթացքում հայտնաբերված ապօրինի հատումները կազմել են 887 ծառ – 697 մ3 ընդհանուր ծավալով: Անտառվերականգնման ծավալուն ծրագրեր են իրականացվել «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Լոոռւ մարզի անտառտնտեսությունների, ինչպես նաև միջազգային կառույցների ու տարբեր ընկերությունների կողմից:
Ընդհանուր առմամբ 2017թ. ընթացքում մարզում իրականացվել է շուրջ 135 հա անտառտնկման, ինչպես նաև նախորդ տարիներին հիմնադրված անտառմշակույթների խնամքի և լրացման աշխատանքներ: Իրականացվել են նաև ցանկապատման և նախկինում կառուցված ցանկապատի վնասված հատվածների վերանորոգման աշխատանքներ:
Ընթացքի մեջ է ՀՀ կառավարության, UNDP և GEF միջազգային կազմակերպությունների նախաձեռնությամբ Լոռու և Տավուշի մարզերում «Հողերի և անտառների կայուն կառավարման ներդրումը Հյուսիս-արևելյան Հայաստանի չոր լեռնային լանդշաֆտներում» ծրագիրը:
Ընդերքօգտագործում և շրջակա միջավայր
Լոռու մարզը հարուստ է տարբեր տեսակի օգտակար հանածոներով և իր նշանակությամբ երկրորդն է հանրապետությունում:
Մարզի տարածքում հանքարդյունահանման աշխատանքներ է իրականացնում շուրջ 34 կազմակերպություն, որոնցից 3-ը իրականացնում են մետաղական հանքավայրերի շահագործում (շահագործվում է Շամլուղի պղնձի, Թեղուտի պղինձ-մոլիբդենային և Մղարթի ոսկի-բազմամետաղային հանքավայրերը):Հանքավայրերի շահագործման և օգտակար հանածոների վերամշակման արդյունավետության բարձրացման համար կազմակերպություններին տրվել է մասնագիտական և խորհրդատվական օգնություն: Ուսումնասիրվել և համապատասխան առաջարկություններ են արվել ընդերքօգտագործման և բնապահպանության ոլորտներին առնչվող իրավական ակտերի մի շարք նախագծերի վերաբերյալ:
Մարզի հանքարդյունաբերական կենտրոններում (Ալավերդի, Թեղուտ, Ախթալա) պարբերաբար անց են կացվում լեռնաարդյունաբերական գործունեության հետևանքով առաջացող ռիսկերի գնահատման և դրանց մեղմացմանն ուղղված հանդիպում-քննարկումներ:
ՀՀ պետական բյուջեից բնապահպանական և առողջապահական ծրագրեր իրականացնելու համար Լոռու մարզին 2017թ. տրամադրված գումարներով վնասակար ազդեցության ենթարկվող համայնքներում իրականացվել են մի շարք աշխատանքներ.Ալավերդի համայնքում՝ 29մլն 757 հազ. դրամի Հաղպատ համայնքում՝ 3 մլն155.4 հազ. դրամի, Օձուն համայնքում 3 մլն155.4 հազ. դրամի,Աքորի համայնքում՝ 24 մլն 903.2 հազ. դրամի, Հագվի համայնքում՝ 30 մլն 051.1 հազ. դրամի, Շնողում՝ 2 մլն 120 հազ. դրամի, Ճոճկաում՝ 1մլն 192 հազ. դրամի, Մեծ Այրում համայնքում՝ 682.3 հազ. դրամի: Այս տարվա համար ևս այդ համայնքերում մի շարք ծրագրեր են նախատեսված:
Ընթացքի մեջ է «Կոշտ կենցաղային թափոնների համակողմանի կառավարման համակարգ, ք. Վանաձոր, Հայաստան» ծրագիրը: Ըստ ծրագրի KfW գերմանական զարգացման բանկի օժանդակությամբ Լոռու մարզում նախատեսվում է կառուցել նոր սանիտարական աղբավայր: Աղբավայրի կառուցման համար նախնական ընտրված է Քարաձոր համայնքից դեպի արևմուտք ընկած լանջը, որը գտնվում է Ղուրսալի ու Նոր Խաչակապ գյուղերի վարչական տարածքներում: Կառուցվելիք սանիտարական աղբավայրը պետք է ծառայի ոչ միայն Գուգարքի և Սպիտակի տարածաշրջաններին, այլև Տավուշի մարզի Դիլիջան քաղաքին: Ըստ նախնական գնահատականի այն ծառայելու 25 տարի, ավելի քան 1 մլն տոննա աղբ ընդունելու հեռանկարով: Աղբավայարն զբաղեցնելու է 11 հա տարածք, ներառյալ պաշտպանիչ գոտին և օժանդակ տեղամասերը: 2017թ. ընթացքում Լոռու մարզի 16 համայնքներում իրականացվել է բնության և շրջակա միջավայրի պահպանության ու ընդերքօգտագործման բնագավառների վարչական հսկողություն և արդյունքները ներկայացվել տարածքային կառավարման և զարգացման նախարարություն:
Բնապահպանության բաժինը «Բնապահպանական փորձաքննություն» ՊՈԱԿ-ի, այլ շահագրգիռ կառույցների հետ համատեղ կազմակերպել և ակտիվ մասնակցություն է ունեցել բնապահպանության ոլորտին առնչվող հասարակական լսումների, սեմինարների, գիտաժողովների և կոնֆերանսների աշխատանքներին:
2018թ. բնապահպանության ոլորտում նախատեսվող աշխատանքների վերաբերյալ
Հաշվի առնելով կլիմայի գլոբալ փոփոխության փաստը, հրամայական է դառնում՝
 Մարզի տարածքում անտառհիմնման լայնածավալ աշխատանքների իրականացումը
 Աջակցությունը այլընտրանքային էներգիայի և ռեսուրսախնայող տեխնոլոգիաների ներդրման խթանմանը
 Մարզի արդյունաբերական կենտրոններում (մասնավորապես Ալավերդի, Թեղուտ, Ախթալա) բնապահպանական իրավիճակի բարելավման համար անհրաժեշտ ծրագրերի ներգրավումը:
Կատարված աշխատանքները գնահատելով բավարար՝ մարզպետը հանձնարարեց 2018թ ընթացքում լուրջ ուշադրություն դարձնել նորագույն տեխնոլոգիաների ներդրմամբ գյուղատնտեսական մրցունակ ծրագրերի հնարավորինս շատ ներգրավմանը:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 10:03:05