Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Լոռու մարզպետի հունիսմեկյան անակնկալը փոքրիկներին 01.06.2017

Երեխաների պաշտպանության միջազգային օրն այս տարի ևս մարզի համայնքներում նշվեց հանդիսավորությամբ: Միջոցառումների կազմակերպման հարցում անմասն չմնաց նաև Լոռու մարզպետարանը: Ավանդույթը չխախտելով՝ մարզպետ Արթուր Նալբանդյանն իր մասնակցությունն ունեցավ այդ միջոցառումներից մի քանիսին՝ ցուցաբերելով նաև ֆինանսական աջակցություն:

500 մլն դրամ՝ Վանաձորի ճանապարհների հիմնանորոգման համար 01.06.2017

Գնահատելով մարզկենտրոն Վանաձորի ներհամայնքային ճանապարհների անմխիթար վիճակն ու քաղաքային բյուջեի սուղ հնարավորությունները՝ դեռևս անցած տարեվերջին Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը հանրապետության նախագահին էր դիմել ֆինանսական աջակցության խնդրանքով: Ընթացիկ տարեսկզբին հայտնի դարձավ, որ մարզի ղեկավարի խնդրանքը բավարարվել է, և նախագահի հանձնարարությամբ Վանաձորի ճանապարհների հիմնանորոգման նպատակով կառավարության պահուստային ֆոնդից կհատկացվի 300 մլն դրամ: Եվ ահա մայիսի 31-ին հանրապետության կառավարությունից տեղեկություն ստացվեց, որ նշյալ գումարը արդեն հասցեագրվել է մարզկենտրոնին:

Հայտարարություն

Հայտարարություն 31.05.2017

ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը տեղեկացնում է, որ հունիսի 10-ին և դրան հաջորդող յուրաքանչյուր շաբաթ և կիրակի օրերին Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանում (Կասյան փողոցի վերին հատված) նախատեսվում է կազմակերպել գյուղատնտեսական մթերքների տոնավաճառներ:

Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի շնորհավորական ուղերձը Երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ

Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի շնորհավորական ուղերձը Երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ 31.05.2017

Հարգելի բարեկամներ, թանկագին ծնողներ, Ջերմորեն շնորհավորում եմ երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ: Ընտանիքի ու երեխաների իրավական պաշտպանությունն իր կարևորագույն տեղն ունի մեր օրենքներում, և մենք գոհունակությամբ ենք նշում, որ նրանց՝ մեր փոքրիկ համերկրացիների կյանքի ու դաստիարակության խնդիրները մեզանում եղել և մնում են մշտական ուշադրության ու հոգածության կենտրոնում:

Լոռու մարզպետի պահանջով կարգելվի անսարքություններ ունեցող և հանրության համար վտանգ ներկայացնող վերելակների հետագա շահագործումը 31.05.2017

Մայիսի 30-ին Վանաձորի Աղայան 74/1 հասցեում վերելակի անսարքության պատճառով գրանցված դժբախտ պատահարի առիթով Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանն այսօր մարզպետարանի պատասխանատու աշխատակիցների մասնակցությամբ շտապ խորհրդակցություն է հրավիրել:

Հանրային լսում` բնապահպանական թեմայով

Հանրային լսում` բնապահպանական թեմայով 30.05.2017

Համայնքների տնտեսական զարգացումները, բնակչության պահանջմունքների ավելացումն ու մյուս կողմից բնապահպանական խնդիրները պարբերաբար նոր մարտահրավերներ են առաջացնում տեղական ինքնակառավարման մարմինների համար։ Այդպիսի հիմնարար լուծումներ պահանջող առաջնահերթ խնդիրներից մեկը Լոռու մարզում կոշտ թափոնների կառավարման համակարգի բարեփոխումն է, որի արդիականացման ուղղությամբ ներկայումս համայնքների զարգացման գործընթացներին աջակցող կազմակերպությունների կողմից վարկային և դրամաշնորհային միջոցների հաշվին նորագույն լուծումներ են առաջարկվում։

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-08-15 17:24:35