Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Ներկայացվեց Ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության հաշվետվությունը

31.01.2018

 Հաշվետվությունը մարզի ղեկավարին և մարզպետարանի պատասխանատու պաշտոնյաներին ներկայացրեց վարչության պետ Հրայր Պապոյանը: Վարչության ֆինանսատնտեսագիտական բաժինը տարվա ընթացքում ժամանակին կատարել է ՏԱՊ-ով և այլ հանձնարարականներով իր առջև դրված բոլոր խնդիրները:
Ընդունվել և ամփոփվել են մարզի համայնքների բյուջեները և դրանց կատարման վերաբերյալ ամսական և եռամսյակային հաղորդումները, տարեկան հաշվետվությունները, դրանք մարզպետին ու պետական այլ համապատասխան մարմիններին ներկայացնելու համար կազմվել են անհրաժեշտ տեղեկանքներ, հաշվետվություններ, հաղորդումներ և այլ փաստաթղթեր:
Կազմվել են մարզի, համապատասխան տարածաշրջանների համայնքների բյուջեների կատարման, ՏԻՄ-երի և դրանց ենթակա բյուջետային հիմնարկների աշխատողներին վճարված աշխատավարձերի, ինչպես նաև նախորդ տարիների աշխատավարձերի պարտքերի մարման վերաբերյալ ամենամսյա հաշվետվություններ:
Լոռու մարզի համայնքների բյուջետային հիմնարկներից, այդ թվում մանկապարտեզներից համայնքային բյուջե մուտքագրված գումարների, ՀՈԱԿ-ների թվաքանակի և առևտրային բանկերում բացված հաշվեհամարներում մուտքագրված գումարների, ինչպես նաև համայնքներում աղբահանություն իրականացնող կազմակերպությունների հաշվեհամարներին մուտքագրված գումարների վերաբերյալ և մարզի համայնքների հողի հարկի և գույքահարկի գծով խոշոր պարտավորություներ ունեցող հարկատուների վերաբերյալ հավաքագրվել են ամսական տեղեկատվություններ և ներկայացվել Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարություն:
Մարզի համայնքների խոշորացման արդյունքում 107 համայնքներից ձևավորվել է 56 համայնք, որով պայմանավորված մարզի համայքների բյուջեների հետ կապված բոլոր վերլուծություններն ու հաշվետվությունները սկսած նոյեմբեր ամսից հաշվարկվել և ներկայացվել են 56 համայնքների կտրվածքով:
Բաժնի աշխատակիցների կողմից ապահովվել է մարզպետարանի գնումների գործընթացի կազմակերպումն ու ապահովումը, որի շրջանակներում կազմակերպվել է էլեկտրոնային գնումներ և դրանց վերաբերող ամբողջական տեղեկատվությունը տեղադրվել gnumner.am կայքում: Գնումներն իրակացվել են տարբեր ընթացակարգերով:
Պարբերաբար ըստ տարածաշրջանների քննարկումներ են կազմակերպվել համայնքների եկամուտների հավաքագրման մակարդակը բարձրացնելու ուղղությամբ միջոցառումներ իրականացնելու նպատակով: Քննարկումները անց են կացրել մարզպետը և փոխմարզպետները:
2017Թ. ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԲՅՈՒՋԵՆԵՐԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿԱՏԱՐՈՒՄԸ ԸՍՏ ՀԱՐԿԱՏԵՍԱԿՆԵՐԻ
Մարզի համայնքների բյուջեներով 2017թ կտրվածքով նախատեսված մուտքերը ապահովվել են 96.6տոկոսով կամ նախատեսված 7333.3 մլն. դրամ մուտքերի դիմաց հավաքագրվել է 7086.7 մլն. դրամ, որից վարչական բյուջեի եկամուտները և պաշտոնական տրանսֆերտները փաստացի կազմել են 6406.9 մլն. դրամ, այդ թվում սեփական եկամուտները` 1852.8 մլն. դրամ
Վարչական բյուջեի եկամուտների պլանը մարզում կատարվել է 96.3 տոկոսով` նախորդ տարվա 97.2-ի դիմաց: Իսկ ֆոնդային բյուջեի եկամուտների պլանը մարզում կատարվել է 82.9 տոկոսով` նախորդ տարվա 75.2-ի դիմաց:
Համայնքների սեփական եկամուտները 2016թ. կտրվածքով կազմել է 1667.8 մլն դրամ, 2017թ. կտրվածքով կազմել է 1852.8 մլն դրամի դիմաց կամ եկամուտների ինդեքսի աճը 2016թ-ի նկատմամբ կազմել է 111.1տոկոս, բացարձակ աճը 2016-ի նկատմամբ` 185.1 մլն. դրամ:
Պետք է նշել, որ նախորդ տարվա համեմատությամբ սեփական եկամուտների աճ են գրանցել Ստեփանավանի տարածաշրջանի համայնքներում` 114.7 տոկոս, Գուգարքի տարածաշրջանի համայնքներում` 108.9, Տաշիրի տարածաշրջանի համայնքներում` 113, Սպիտակի տարածաշրջանի համայնքներում` 109.9, Թումանյանի տարածաշրջանի համայնքներում` 114.2 տոկոս:
2017թ.ին նախորդ տարվա համեմատությամբ սեփական եկամուտների հավաքագրումը նվազել է մարզի 13 համայնքներում (համայնքների 23.2 տոկոսը), այդ թվում` Սպիտակում` 5 համայնք, Գուգարքում` 8 համայնք, ինչպես ցույց է տալիս վերլուծությունը` բոլոր խոշորացված համայնքներում սեփական եկամուտները գերազանցել են նախորդ տարվա միավորված ցուցանիշները:
Եկամուտների հավաքագրման գործընթացում կան բազմաթիվ օբյեկտիվ ու սյուբեկտիվ գործոններ, որոնցից որպես հիմնական կարելի է համարել համայնքի ղեկավարի, աշխատակազմի և ավագանու աշխատանքը: Ուստի և համայնքների խոշորացման գործընթացում որպես հիմնական գործոն ենթադրվում է համայնքների աշխատակազմերի կադրերի որակական աճը:
2017 թվականին մարզի համայնքների բյուջեների սեփական եկամուտների ընդհանուր ծավալում հողի հարկի փաստացի տեսակարար կշիռը կազմել է 16.9 տոկոս, գույքահարկինը՝ 39.9, գույքի վարձակալության վճարները (այդ թվում պահուստային հողերի վարձավճարներ) 12, նախորդ տարվա համապատասխանաբար` 17.7 տոկոս, 42.1 և 12.8-ի դիմաց, ինչը խոսում է այն մասին, որ 2017թ. սեփական եկամուտների տեսակարար կշռում ավելացել է այլ եկամուտների, մասնավորապես, տեղական վճարների բաժինը, որը պայմանավորված է հիմնականում ծնողական վճարները որպես տեղական վճար համայնքի բյուջեում ներառելով:
2017թ. հողի հարկի 357.9 մլն. դրամ պլանի դիմաց հավաքագրվել է ընդամենը 312.9 մլն դրամ, կամ 87.4տոկոս(2016թ.ի համեմատությամբ հավաքագրումը կազմել է 106 տոկոս), որը նախորդ տարվա փաստացի մուտքերից ավելի է 17.6 մլն. դրամով:
Գույքահարկի գծով 2017թ. համար նախատեսվել է 711.7 մլն դրամ, փաստացի կատարումը կազմել է 739 մլն. դրամ, կամ կատարողականը կազմել է 103.8տոկոս, (2016թ.ի համեմատությամբ հավաքագրումը կազմել է 105.3%) նախորդ տարվանից ավելի է հավաքագրված 37.3 մլն. դրամ:
2017թ. ընթացքում համայնքների հողի և գույքի վարձակալության վճարների 217.7 մլն. դրամ պլանի դիմաց հավաքագրվել 221.7 մլն. դրամ, կամ կատարողականը կազմել է 101.8 տոկոս, (2016թ.ի համեմատությամբ հավաքագրումը կազմել է 103.8 տոկոս, նախորդ տարվանից ավելի է հավաքագրված 8.2 մլն. դրամ:
Տեղական տուրքերի հավաքագրման մակարդակը կազմել է 105.1 տոկոս, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 99.4-ի դիմաց, փաստացի հավաքագրումը աճել է 9.2 մլն. դրամով: 2017թ. ընթացքում տեղական տուրքերի գծով մուտք չեն ունեցել 4 համայնք:
Պետական տուրքի գանձումը կազմել է 111.1 տոկոս, փաստացի հավաքագրումը նախորդ տարվա համեմատությամբ աճել է 9.4 մլն. դրամով:
«Մաքուր Հայաստան» ծրագրի կատարումն ապահովելու նպատակով մարզի համայնքներում աղբահանության և սանիտարական մաքրման աշխատանքները ինքնա¬ծախսածածկման եղանակով կատարելու և անհրաժեշտ մակարդակի գանձումներ ապահովելու նպատակով մարզի բոլոր համայնքներում, բացի շատ փոքր համայնքներից, առաջարկվել է նախատեսել աղբահանության գծով վարձավճարներ և ապահովել դրանց գանձումը: Ըստ համայնքների կողմից ներկայացված 2018թ. բյուջեների, աղբահանության գծով վարձավճարները նախատեսվել է 327.3 մլն. դրամ , 2017թ. նախատեսված 241.9 մլն. դրամի կամ փաստացի 226.2 մլն. դրամի դիմաց: Նախաեսվել է աճ 2017թ. պլանի նկատմամբ 35.3 տոկոս, իսկ փաստացիի նկատմամբ 44.7 տոկոս:
Վարչության պետը ներկայացրեց վարչության գործառույթներից բխող տարվա ընթացքումկատարված մյուս աշխատանքները ևս:
Աշխատանքերի բարելավմման ուղղված առաջարկությունները հետևյալն էին.
1.Համայնքների բյուջեներին համաձայնություն տալ համապատասխան փոխմարզպետների կողմից ղեկավարված աշխատանքային խմբի միջոցով:
2. Հանրակրթական դպրոցների տարիֆիկացիաների հաստատման համար ստեղծել աշխատանքային խումբ, որտեղ ներկայացված կլինեն ֆինանսական և կրթության վարչությունների աշխատակիցներ և ընդհանուր քննարկմանը կհաստատվի տարիֆիկացիոն մատյանները համապատասխան ժամանակաշրջանի համար:
3. Աղբահանության հետ կապված աշխատանքների ամբողջ ֆինանսական և վերլուծական մասը որպես գործառույթ ավելացնել վարչության գործառույթներին աշխատակիցների պաշտոնի անձնագրերում:
4. Մշտական հավաքագրման ցածր մակարդակ ունեցող համայնքների սուբվենցիայի հայտերը մերժել մարզպետարանում:
5.Ֆինանսական և առողջապահության վարչությունների աշխատակիցներից ստեղծել աշխատանքային խումբ և ըստ հիմնարկների ուսումնասիրել վճարովի ծառայությունների բարելավման ուղիները և ծախսերի նպատակահարմարությունը:
Մարզպետը, վարչության աշխատակիցներին շնորհակալություն հայտնելով հաշվետու տարում կատարված աշխատանքների համար, հանձնարարեց առավել հետևողական լինել հատկապես խոշորացված համայնքների բյուջեների կազմման գործընթացի կազմակերպմանը, գնումների գործընթացին, ինչպես նաև աջակցել համայնքներին տարեկան աշխատանքային պլանների կազմման գործում:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 17:46:36