Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀԱՅԵՑԱԿԱՐԳԵՐԻ ՀՐԱՎԵՐ ԼՈՌՈՒ ՄԱՐԶՈՒՄ ՀՈՂԵՐԻ ԵՎ ԱՆՏԱՌՆԵՐԻ ԿԱՅՈՒՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ

01.02.2018

 Հայաստանում ՄԱԶԾ-ի կողմից իրականացվող Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի (ԳԷՀ) Փոքր դրամաշնորհների ծրագիրը (ՓԴԾ) «Հողերի և անտառների կայուն կառավարումը հյուսիս-արևելյան Հայաստանի լեռնային լանդշաֆտներում» (ՄԱԶԾ-ԳԷՀ ՀԱԿԿ) ծրագրի հետ համատեղ հայտարարում է դրամաշնորհային նախագծերի հայեցակարգերի ընդունում՝ ուղղված Լոռու մարզում հողերի և անտառների կայուն կառավարմանը:

Նախապատմություն
Հողերի և անտառների կայուն կառավարումը նպատակ է հետապնդում բարելավել ագրոէկոհամակարգերը և անտառային լանդշաֆտները, որտեղ էկոհամակարգային ծառայությունների և արտադրանքի վատթարացումը կրճատում է տեղի բնակչության եկամուտները և վատթարացնում՝ ապրելակերպը:
ՓԴԾ և ՀԱԿԿ ծրագրերի նպատակն է աջակցել նշված ոլորտում հետևյալ երկու հիմնական ռազմավարական առաջնայնությունների իրականացմանը.
• Պահպանել և բարելավել տեղական համայնքների ագրոէկոհամակարգերի ծառայությունները` ապրուստի միջոցներ ապահովելու նպատակով:
• Նպաստել բնածին կամ մարդածին գործոններով պայմանավորված անտառային ռեսուրսների վրա ճնշման նվազեցմանը այն տարածքներում, որտեղ դեգրադացիան ազդում է ամենօրյա կարիքների բավարարմանը:

Տիպային նախագծային գաղափարներ
Համայնքային մակարդակում գործողությունների և քաղաքացիական հասարակության նախաձեռնությունների իրականացումը միտված է անտառային ռեսուրսների և հողերի կայուն օգտագործմանը՝ ապահովելով տեղի բնակչության համար լրացուցիչ եկամուտ և նվազեցնելով անտառի վրա ազդեցությունը։
ՓԴԾ-ի ազգային ծրագրի ռազմավարության և ՀԱԿԿ-ի առաջնություններից ելնելով, առաջարկվում են, սակայն չեն սահմանափակվում, նախագծերի հետևյալ օրինակները.

- ոչ բնափայտային անտառային ապրանքների, ներառյալ մրգերի, հատապտուղների, սնկերի, դեղաբույսերի և այլ կողմնարդյունքի օգտագործում,
- այլընտրանքային ջեռուցման համակարգերի (արևային համակարգեր, էներգախնայողություն, այընտրաքային վառելիք և այլն) ներդնում,
- եկամուտ ստեղծող գործունեություն (զբոսաշրջության զարգացում, ներառյալ էկոտուրիզմը խթանող ենթակառուցվածք, կայուն գյուղատնտեսություն և այլ):


Նախագծերի ազդեցության չափորոշիչներ.
• տեղի բնակչության եկամուտների ավելացում՝ անտառային էկոհամակարգային ծառայություններից կայուն և արդյունավետ օգտվելու միջոցով,
• տեղի բնակչության մեջ ծրագրի շահառուների եկամտի աճ 20%-ով և անտառային էկոհամակարգերի վրա ճնշման մեղմում,
• ծրագրի թիրախային համայնքներում եկամտի աճ գրանցած շահառուների 30%-ը կանայք են։

Նախագծերի և հայտատու կազմակերպությունների համապատասխանելիության չափանիշներ/
Նախագծերի ընտրության գործընթացը և հետագա իրականացումը համապատասխանում է ՓԴԾ-ի սահմանված չափորոշիչներին և ընթացակարգին։ Հայտ կարող են ներկայացնել գրանցված ազգային ՀԿ-ներ, որոնք գործում են Լոռու մարզի տարածքում:

Բյուջե
Ըստ ՓԴԾ-ի գործառնական ուղեցույցի յուրաքանչյուր դրամաշնորհային նախագծի առավելագույն գումարը չպետք է գերազանցի 50,000 ԱՄՆ դոլար սահմանաչափը:

Տևողությունը
Յուրաքանչյուր դրամաշնորհային նախագծի տևողությունը չպետք է գերազանցի 24 ամիսը` ելնելով նախագծերի բնույթից:

Խորհրդատվական հանդիպումներ
Նախագծերի գաղափարների ձևավորմանը աջակցելու նպատակով, ՓԴԾ և ՀԱԿԿ ծրագրերի թիմը նախատեսում է իրականացնել խորհրդատվական հանդիպումներ ՀԿ-ների և համայնքային մակարդակում շահագրգիռ կողմերի հետ՝ ըստ ստորև բերված ժամանակացույցի.
- ք.Վանաձոր, 2018թ փետրվարի 7-ին, ժամը 12:00-ին, Լոռու մարզպետարան, Հայքի հրապարակ 1, (հեռ. 093 245686):
- ք. Ալավերդի, 2018թ. փետրվարի 8-ին, ժամը 12:00-ին, Օրհուս կենտրոն, Զորավար Անդրանիկի 8/1, (հեռ. 091 199324):
- ք. Ստեփանավան, 2018թ. փետրվարի 9-ին, ժամը 11:00-ին, Ստեփան Շահումյանի թանգարան, Գարեգին Նժդեհի 2, (հեռ. 093 315108):

Նախագծերի հայեցակարգերը պետք է ներկայացվեն Հայաստանում ՄԱԶԾ-ԳԷՀ ՓԴԾ Ազգային համակարգող Հովհաննես Ղազարյանի էլեկտրոնային փոստի հասցեով (hovhannes.ghazaryan@undp.org) և ՀԱԿԿ ծրագրի տեխնիկական առաջադրանքի ղեկավար Հովիկ Սայադյանի էլեկտրոնային փոստի հասցեով (hovik.sayadyan@undp.org):

Հայեցակարգերի ներկայացման վերջնաժամկետն է ս.թ. փետրվարի 15-ը:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-29 15:00:02