Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Խորհրդակցություն ՏԿԵ նախարարությունում

Խորհրդակցություն ՏԿԵ նախարարությունում 13.12.2024

Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը մասնակցել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում նախարար Դավիթ Խուդաթյանի գլխավորությամբ և հանրապետության մյուս մարզերի մարզպետների մասնակցությամբ անցկացված հերթական խորհրդակցությանը: Օրակարգում ընդգրկված են եղել մի շարք հարցեր: Քննարկվել են սուբվենցիոն ծրագրերի կատարման ընթացքը, կատարողական ցուցանիշները, ինչպես նաև 2025 թվականի սուբվենցիոն ծրագրերի ամբողջական փաթեթների ներկայացման պահանջի կատարման հետ կապված աշխատանքային հարցեր: Քննարկվել են համայնքների սեփական եկամուտների հավաքագրման արդյունքները, նախարարության ֆինանսական ոլորտի պատասխանատուները ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանին զեկուցել են տարվա ցուցանիշները:

Մարզի ղեկավարն  ընդգծել է անտառտնտեսություններում առավել խիստ վերահսկողութուն իրականացնելու անհրաժեշտությունը

Մարզի ղեկավարն ընդգծել է անտառտնտեսություններում առավել խիստ վերահսկողութուն իրականացնելու անհրաժեշտությունը 13.12.2024

Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը դեկտեմբերի 13-ին խորհրդակցություն է անցկացրել ՀՀ Շրջակա միջավայրի նախարարության էկոպարեկային ծառայության Լոռու մարզային վարչության տեղամասերի, նախարարության «Հայանտառ»ՊՈԱԿ-ի Լոռու մարզի Վանաձորի, Տաշիրի, Ստեփանավանի, Թումանյանի, Ջիլիզայի անտառնտեսությունների ղեկավարների մասնակցությամբ: Քննարկմանը ներկա են եղել նաև Լոռու մարզպետի տեղակալ Գոռ Ասրյանը, Լոռու մարզպետի աշխատակազմի գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության վարչության պետ Արուս Թումանյանը: Հանդիպման նպատակը մարզի անտառտնտեսություններում արձանագրվող ապօրինի ծառահատումների դեպքերի վերաբերյալ քննարկումն էր՝ խնդիրների վերհանման և արձանագրվող դեպքերը հնարավորինս նվազեցնելու կամ բացառելու համար:

8.7 միլիոն դրամ՝ «Լերմոնտովո խոշորացված համայնքի փողոցների վերանորոգում՝ ասֆալտի շերտի վերականգնում» ծրագրի ֆինանսավորման համար

8.7 միլիոն դրամ՝ «Լերմոնտովո խոշորացված համայնքի փողոցների վերանորոգում՝ ասֆալտի շերտի վերականգնում» ծրագրի ֆինանսավորման համար 12.12.2024

ՀՀ կառավարության դեկտեմբերի 12-ի նիստում կայացված որոշմամբ՝ 2024 թվականի բյուջեից ՀՀ Լոռու մարզպետի աշխատակազմին հատկացվել է 8.7 միլիոն դրամ՝ «Լերմոնտովո խոշորացված համայնքի փողոցների վերանորոգում՝ ասֆալտի շերտի վերականգնում» ծրագրի ֆինանսավորման համար: Կառավարության նիստին մասնակցել է Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը:

Պարգևատրվել են ֆուտզալի մրցաշարերում առաջին տեղը գրաված թիմերը

Պարգևատրվել են ֆուտզալի մրցաշարերում առաջին տեղը գրաված թիմերը 12.12.2024

Դեկտեմբերի 12-ին Լոռու մարզպետի տեղակալ Գոռ Ասրյանը Լոռու մարզպետի պատվոգրեր է հանձնել Արևաշողի միջնակարգ դպրոցի հավաքական թիմին՝ Լոռու մարզի հանրակրթական դպրոցների աշակերտների միջև անցկացված «ՀՀ Լոռու մարզպետի գավաթ - 2024» ֆուտզալի մրցաշարում առաջին տեղը գրավելու համար և Լեռնապատի միջնակարգ դպրոցի հավաքական թիմին՝ Լոռու մարզի հանրակրթական դպրոցների աշակերտների միջև 2024թ.-ին անցկացված ֆուտզալի մրցաշարի M-14 տարիքային խմբում առաջին տեղը գրավելու համար: Մրցաշարերը կազմակերպվել են ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիայի հետ համատեղ:

Անցկացվել է զբոսաշրջության ոլորտին նվիրված ամփոփիչ միջոցառում. 2025թ.-ին աշխատանքներ կիրականացվեն Վանաձորի զբոսաշրջային պոտենցիալի բացահայտման և թիրախային ծրագրերի իրականացման ուղղությամբ

Անցկացվել է զբոսաշրջության ոլորտին նվիրված ամփոփիչ միջոցառում. 2025թ.-ին աշխատանքներ կիրականացվեն Վանաձորի զբոսաշրջային պոտենցիալի բացահայտման և թիրախային ծրագրերի իրականացման ուղղությամբ 11.12.2024

Վանաձորի Ստեփան Աղաջանյանի անվան գեղարվեստի դպրոցում դեկտեմբերի 11-ին անցկացվել է «Լոռու տարածաշրջանային զբոսաշրջության կառավարման գրասենյակ» ՀԿ-ի կողմից կազմակերպված «TourismTalks-ի» տարեվերջյան ամփոփիչ միջոցառումը, որին ներկա էին Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը, ՀՀ զբոսաշրջային կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանը, Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության(GIZ) ներկայացուցիչ Սվենյա Վայրաուխը, Վանաձորի համայնքապետարանի, զբոսաշրջային ոլորտի ներկայացուցիչներ: Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը ողջունել է ներկաներին՝ իր խոսքում կարևորելով զբոսաշրջության ոլորտին նվիրված «TourismTalks» միջոցառման կազմակերպումը, որը պարբերական բնույթ է կրում և ուղղված է ոլորտի առաջխաղացմանը:

Քննարկվել են համայնքների սեփական եկամուտների հավաքագրման ցուցանիշները

Քննարկվել են համայնքների սեփական եկամուտների հավաքագրման ցուցանիշները 11.12.2024

Վանաձորի զբոսաշրջային պոտենցիալի բացահայտման, թիրախային ծրագրերի ուղղությամբ համատեղ աշխատանքների իրականացման նպատակով դեկտեմբերի 11-ին Լոռու մարզպետ Արամ Ղազարյանի, ՀՀ էկանոմիկայի նախարարության զբոսաշրջային կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանի, Վանաձորի համայնքապետի պաշտոնակատար Արկադի Փելեշյանի, Լոռու մարզպետի աշխատակազմի և Վանաձորի համայնքապետարանի պատասխանատու պաշտոնյաների մասնակցությամբ քննարկում էր կազմակերպվել Լոռու մարզպետարանում:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-11-24 12:53:19