Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Ոգեկոչման և խոնարհումի միջոցառում հերոսների անմահ հիշատակին

Ոգեկոչման և խոնարհումի միջոցառում հերոսների անմահ հիշատակին 10.05.2023

Մայիսի 8-ին՝ Երկրապահի օրվա առթիվ և Արցախյան հերոսամարտում իրենց կյանքը հայրենիքին նվիրաբերած հայորդիների անմար հիշատակի համար, Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանի գլխավորությամբ Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արկադի Փելեշյանը, մարզային ու քաղաքային իշխանության ներկայացուցիչները, երկրապահներն ու ազատամարտիկները, զինվորականներ, ուժային կառույցների ներկայացուցիչներ մասնակցեցին ոգեկոչման միջոցառման՝ Գուգարաց թեմի առաջնորդարանի բակում տեղադրված Շուշիի խաչքարի մոտ:

Լոռու մարզպետը շնորհավորեց մեկ դարը բոլորած Վարդանուշ Անդրեասյանին

Լոռու մարզպետը շնորհավորեց մեկ դարը բոլորած Վարդանուշ Անդրեասյանին 10.05.2023

Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը հյուրընկալվել էր Վանաձորի բնակչուհի Վարդանուշ Անդրեասյանին՝ ծննդյան 100-ամյա հոբելյանի կապակցությամբ։ Մարզպետին ուղեկցում էին օգնական Էրիկ Կոստանյանը և մարզպետարանի պաշտոնյաներ: Մեկ դար ապրած տատիկը մարզպետին ժպիտներով դիմավորեց, նշեց, որ առողջական խնդիրներից չի բողոքում, միայն լսողությունն է մի քիչ վատացել։ Վարդանուշ տատիկը 4 երեխա է պահել,մեծացրել, այժմ 4 թոռ ու 5 ծոռ ունի։ Այս տարիքին էլ տնամերձն անձամբ է մշակում։

Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը շնորհավորել է Սուրեն Պապիկյանին

Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը շնորհավորել է Սուրեն Պապիկյանին 10.05.2023

Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 78-րդ տարեդարձի և Խաղաղության օրվա կապակցությամբ այսօր Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը փոխմարզպետ Գոռ Ասրյանի հետ այցելել է Լոռի Բերդ համայնքի բնակիչ, Հայրենական մեծ պատերազմի վետերան Սուրեն Պապիկյանին, ով այսօր տոնում է նաև իր ծննդյան տարեդարձը։ Մարզի ղեկավարը շնորհավորել է նրան, մաղթել առողջություն և երկար տարիների կյանք։ Սուրեն Պապիկյանն իր հերթին մաղթել է խաղաղություն մեր երկրին, աշխարհին և որ բոլոր սերունդներն ապրեն ու արարեն հզոր Հայաստանում։

Քաղաքացիների ընդունելություն՝ Լոռու մարզպետարանում

Քաղաքացիների ընդունելություն՝ Լոռու մարզպետարանում 10.05.2023

Այսօր Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանն անց է կացրել քաղաքացիների հերթական ընդունելությունը: Ա. Խաչատրյանին դիմել են քաղաքացիներ՝ մարզի տարբեր բնակավայրերից, բնակարանային ապահովման, սոցիալական աջակցության, առողջապահական, հողահատկացման հարցերով:

Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 78-րդ տարեդարձը նշվեց Լոռու մարզում նշվեց հանդիսավորությամբ

Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 78-րդ տարեդարձը նշվեց Լոռու մարզում նշվեց հանդիսավորությամբ 10.05.2023

Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 78-րդ տարեդարձի և Խաղաղության օրվա կապակցությամբ այսօր Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը, Գուգարաց թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Հովնան եպիսկոպոս Հակոբյանը, Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արկադի Փելեշյանը, մարզային, քաղաքային իշխանությունների ներկայացուցիչներ, ԵԿՄ անդամներ, վետերաններ ու զինվորականներ այցելել էին Մեծ Հայրենականի հաղթանակին նվիրված հուշակոթող՝ հարգանքի տուրք մատուցելու հաղթանակի կերտման գործում իրենց անուրանալի ներդրումն ունեցած հայորդիների հիշատակին։ Միջոցառումը վարում էր ասմունքող, դերասան Ջիվան Սարգսյանը: Զինվորական նվագախումբը, Վանաձորի կամերային երգչախումբը և անհատ կատարողներ հանդես էին գալիս խորհրդանշական կատարումներով:

«Հաշմանդամության սահմանման բժշկական մոդելից» անցում ֆունկցիոնալության գնահատման մոդելի. ներկայացվել են «Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին» ՀՀ օրենքը, կիրարկման մեխանիզմները

«Հաշմանդամության սահմանման բժշկական մոդելից» անցում ֆունկցիոնալության գնահատման մոդելի. ներկայացվել են «Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին» ՀՀ օրենքը, կիրարկման մեխանիզմները 08.05.2023

Այսօր Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանն ընդունել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Տաթևիկ Ստեփանյանին, նախարարության պատասխանատու այլ պաշտոնայների: Հանդիպմանը ներկա են եղել նաև մարզպետի տեղակալ Գոռ Ասրյանը և մարզպետի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Ռուզաննա Պողոսյանը: Փոխնախարարը մարզի ղեկավարին է ներկայացրել այցի նպատակը՝ նշելով, որ շրջայցերի միջոցով մարզերի շահագրգիռ կառույցներին հանգամանորեն ներկայացվում են «Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին» ՀՀ օրենքը և ՀՀ կառավարության 2022թ. հուլիսի 28-ի «Անձի ֆունկցիոնալության գնահատման կարգը հաստատելու մասին» N 1180-Ն որոշման կիրարկման մեխանիզմները:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 17:22:59