Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Անցկացվեց հանրակրթական դպրոցների 4-6-րդ դասարանցիների «Սպորտլանդիա» մարզական միջոցառման Լոռու մարզային փուլը

Անցկացվեց հանրակրթական դպրոցների 4-6-րդ դասարանցիների «Սպորտլանդիա» մարզական միջոցառման Լոռու մարզային փուլը 25.04.2023

Օրերս Վանաձորի «Կենտրոն» համալիր մարզադպրոցում անցկացվեց հանրակրթական դպրոցների 4-6 դասարանցիների «Սպորտլանդիա» մարզական միջոցառման Լոռու մարզային փուլը, որին մասնակցեցին համայնքային փուլում 1-ին և 2-րդ տեղ գրաված դպրոցների հավաքական թիմերը: Անցկացված 5 մրցաձևերի արդյունքում 3-րդ տեղ գրավեց Տաշիրի թիվ 1 հիմնական դպրոցի թիմը, 2-րդ տեղ՝ Ալավերդու թիվ 12 հիմնական դպրոցի թիմը, հաղթող ճանաչվեց և մարզը հանրապետական փուլում կներկայացնի Գուգարքի հիմնական դպրոցի հավաքական թիմը:

207 միլիոն դրամ՝ սուբվենցիոն ծրագրերի համաֆինանսավորման համար

207 միլիոն դրամ՝ սուբվենցիոն ծրագրերի համաֆինանսավորման համար 21.04.2023

ՀՀ Կառավարության այսօրվա նիստում որոշում կայացվեց պետական բյուջեից 207 միլիոն դրամ հատկացնել Լոռու մարզում 2021, 2022, 2023 թ.թ.-ի սուբվենցիոն ծրագրերի համաֆինանսավորման համար: Այդ ծրագրերն են.

Համապետական շաբաթօրյակ՝ ապրիլի 29-ին

Համապետական շաբաթօրյակ՝ ապրիլի 29-ին 21.04.2023

Ապրիլի 29-ին անցկացվելիք համապետական շաբաթօրյակին ընդառաջ Լոռու մարզպետի տեղակալ Հովհաննես Ավետիսյանի գլխավորությամբ Լոռու մարզպետարանում անցկացվեց խորհրդակցություն: Ներկա էին Լոռու մարզպետարանի կառուցվածքային ստորաբաժանումների պատասխանատու պաշտոնյաներ, մարզի համայնքների պատասխանատուներ: Հ. Ավետիսյանը տեղեկացրեց, որ մարզի տարածքում կառանձնացվեն տեղամասեր, որտեղ աշխատանքներ կիրականացնեն Լոռու մարզպետարանը, համայնքապետարանները, կրթական ու առողջապահական բոլոր հիմնարկները, պետական և համայնքային նշանակության կառույցներն ու կազմակերպությունները: -Հատկապես լուրջ ուշադրություն պետք է դարձվի զբոսաշրջային վայրերին, պատմամշակութային հուշարձանների, ճանապարհամերձ տարածքներին,- ասաց Հ. Ավետիսյանը:

Անցկացվեց Լոռու մարզպետին առընթեր երիտասարդական խորհրդի անդրանիկ նիստը

Անցկացվեց Լոռու մարզպետին առընթեր երիտասարդական խորհրդի անդրանիկ նիստը 20.04.2023

Լոռու մարզպետարանում անցկացվեց Լոռու մարզպետին առընթեր երիտասարդական խորհրդի առաջին նիստը, որը վարում էր խորհրդի նախագահ, Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը։ Լոռու մարզպետին առընթեր երիտասարդական խորհուրդը ձևավորվել է այս տարի՝ Լոռու մարզպետի համապատասխան որոշմամբ (http://lori.mtad.am/files/docs/64383.pdf) ։

Նշվեց ՀՀ ժողովրդական արտիստ Հակոբ Ազիզյանի 85-ամյակը

Նշվեց ՀՀ ժողովրդական արտիստ Հակոբ Ազիզյանի 85-ամյակը 20.04.2023

Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնում՝ հարազատ հարկի տակ, նշվեց ՀՀ ժողովրդական արտիստ Հակոբ Ազիզյանի ծննդյան 85-ամյակը։ Հակոբ Ազիզյանն արդեն շուրջ 60 տարի Վանաձորի Հ.Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի բեմում է՝ կերտելով ավելի քան 100 դերեր։ 1995-2000 թ.թ եղել է թատրոնի տնօրենն ու գեղարվեստական ղեկավարը, 2001-2002թթ` գլխավոր ռեժիսորը: Հոբելյանական երեկոն նշանավորվեց «Մատյան ողբերգություն» ներկայացմամբ, որտեղ Գրիգոր Նարեկացու դերում հոբելյարն էր։ Ցուցադրվեց նաև արտիստի ստեղծագործական կյանքի մասին պատմող ֆիլմ։

Իրականացվում են Լոռու մարզի զբոսաշրջության զարգացման մինչ 2027թ․ ճանապարհային քարտեզի մշակման աշխատանքներ

Իրականացվում են Լոռու մարզի զբոսաշրջության զարգացման մինչ 2027թ․ ճանապարհային քարտեզի մշակման աշխատանքներ 19.04.2023

Լոռու մարզպետարանի նախաձեռնությամբ, GIZ ITTD աջակցությամբ և Lori DMO-ի հետ համագործակցությամբ իրականացվում են Լոռու մարզի զբոսաշրջության զարգացման մինչ 2027թ․ ճանապարհային քարտեզի մշակման աշխատանքները։ Փաստաթուղթը մշակվում է մասնակցային եղանակով, ամբողջ գործընթացը վարում են զբոսաշրջության ոլորտի միջազգային փորձագետ Մաթիաս Բեյերը և հայաստանյան փորձագետ Մարգարետ Բաբուրյանը։ Հանրային, պետական ու մասնավոր հատվածի դերակատարները միասին աշխատում են զբոսաշրջության ոլորտում տեսլականի սահմանման, գործողությունների պլանի մշակման ուղղությամբ, որի արդյունքում խմբային և ընդհանուր քննարկումների միջոցով մասնակիցները վեր են հանում մարզում առկա խնդիրներն ու վտանգները, կարևորում Լոռու մարզի առավելությունները:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-06 15:50:35