Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Իրականացվում են Լոռու մարզի զբոսաշրջության զարգացման մինչ 2027թ․ ճանապարհային քարտեզի մշակման աշխատանքներ

Իրականացվում են Լոռու մարզի զբոսաշրջության զարգացման մինչ 2027թ․ ճանապարհային քարտեզի մշակման աշխատանքներ 19.04.2023

Լոռու մարզպետարանի նախաձեռնությամբ, GIZ ITTD աջակցությամբ և Lori DMO-ի հետ համագործակցությամբ իրականացվում են Լոռու մարզի զբոսաշրջության զարգացման մինչ 2027թ․ ճանապարհային քարտեզի մշակման աշխատանքները։ Փաստաթուղթը մշակվում է մասնակցային եղանակով, ամբողջ գործընթացը վարում են զբոսաշրջության ոլորտի միջազգային փորձագետ Մաթիաս Բեյերը և հայաստանյան փորձագետ Մարգարետ Բաբուրյանը։ Հանրային, պետական ու մասնավոր հատվածի դերակատարները միասին աշխատում են զբոսաշրջության ոլորտում տեսլականի սահմանման, գործողությունների պլանի մշակման ուղղությամբ, որի արդյունքում խմբային և ընդհանուր քննարկումների միջոցով մասնակիցները վեր են հանում մարզում առկա խնդիրներն ու վտանգները, կարևորում Լոռու մարզի առավելությունները:

Անցկացվեց հանրակրթական դպրոցների 1-3 դասարանցիների «Սպորտլանդիա» մարզական միջոցառման Լոռու մարզային փուլը

Անցկացվեց հանրակրթական դպրոցների 1-3 դասարանցիների «Սպորտլանդիա» մարզական միջոցառման Լոռու մարզային փուլը 19.04.2023

Վանաձորի «Կենտրոն» համալիր մարզադպրոցում անցկացվեց հանրակրթական դպրոցների 1-3 դասարանցիների «Սպորտլանդիա» մարզական միջոցառման Լոռու մարզային փուլը, որին մասնակցեցին համայնքային փուլում 1-ին և 2-րդ տեղեր գրաված դպրոցների հավաքական թիմերը: Լարված և դիտարժան պայքարի արդյունքում 3-րդ տեղ գրավեց Տաշիրի թիվ 1 հիմնական դպրոցի թիմը, 2-րդ տեղ՝ Ալավերդու թիվ 4 հիմնական դպրոցի թիմը, հաղթող ճանաչվեց և մարզը հանրապետական փուլում կներկայացնի Տաշիր համայնքի Լեռնահովիտի միջնակարգ դպրոցի հավաքական թիմը:

Լոռու մարզպետն ընդունեց «Իմ կյանքը համայնքում» ծրագրով Լոռու մարզում հյուրընկալված աշակերտներին

Լոռու մարզպետն ընդունեց «Իմ կյանքը համայնքում» ծրագրով Լոռու մարզում հյուրընկալված աշակերտներին 19.04.2023

Այսօր Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանն ընդունեց ԿԶՆԱԿ հիմնադրամի «Իմ կյանքը համայնքում» աշակերտների փոխանակման մեկշաբաթյա ծրագրով Լոռու մարզում հյուրընկալված 5 աշակերտներին, ովքեր ուսման և ճանաչողական այցի նպատակով այս օրերին Վանաձորի թիվ 21 հիմնական դպրոցում են: Նրանց ուղեկցում էր դպրոցի տնօրեն Աղասի Թովմասյանը: Հանդիպմանը մասնակցում էին Լոռու մարզպետի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Արամ Գրիգորյանը, պատասխանատու այլ պաշտոնյաներ:

Այսօր ՀՀ հարկ վճարողի օրն է

Այսօր ՀՀ հարկ վճարողի օրն է 19.04.2023

Ձեր վճարած հարկերը ապահովում են երկրի կայուն զարգացումը: Շնորհավոր ապրիլի 19-ը` Հայաստանի Հանրապետության հարկ վճարողի օրը:

Պարգևատրվեցին վարժական առաջին հավաքի մասնակիցները

Պարգևատրվեցին վարժական առաջին հավաքի մասնակիցները 17.04.2023

Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը ներկա է եղել այս տարվա վարժական առաջին հավաքի մասնակիցների համար կազմակերպված միջոցառմանը։ Ներկա են եղել նաև ՀՀ ԶՈՒ ԳՇ անձնակազմի կառավարման գլխավոր վարչության պետ, գեներալ-մայոր Սմբատ Գրիգորյանը, ՀՀ ՊՆ 3-րդ բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Ալեքսանդր Ցականյանը, ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության Լոռու մարզի տարածքային ստորաբաժանման ղեկավար, փոխգնդապետ Սամվել Գևորգյանը, մարզպետարանի պաշտոնյաներ և ուժային կառույցների ներկայացուցիչներ։ Միջոցառումը մեկնարկել է 3-րդ բանակային կորպուսի հոգևոր սպասավոր Սիմոն սարկավագի օրհնության աղոթքով։ Լոռու մարզպետը ողջույնի խոսքում շնորհակալություն է հայտնել վարժական առաջին հավաքին ակտիվորեն մասնակցելու և Հայրենիքին պատվով ծառայելու համար։

Հայտնի են «Դիջիկոդ- 2023» ծրագրավորման մրցույթի մարզային փուլի հաղթողները

Հայտնի են «Դիջիկոդ- 2023» ծրագրավորման մրցույթի մարզային փուլի հաղթողները 17.04.2023

Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) նախաձեռնությամբ Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում տեղի ունեցավ DigiCode 2023 կիրառական ծրագրավորման Լոռու մարզային պատանեկան մրցույթը: Լոռու մարզպետի աշխատակազմը հանդես է գալիս՝ որպես գործընկեր կառույց: Միջոցառմանը ներկա էին մարզպետի տեղակալ Հովհաննես Ավետիսյանը, մարզպետարանի այլ պաշտոնյաներ։ Արդեն 8-րդ անգամ անցկացվող մրցույթի այս փուլին մարզից ներկայացվել էր մասնակցության 284 հայտ։ Մարզային փուլում Scratch («Աղուես») ծրագրով իրենց աշխատանքները ներկայացնելու հնարավորություն էր ստացել 24 մասնակից, 30 աշակերտ՝ K-turtle («Կրիայ») և 21 Python՝ («Փայթըն») ծրագրերով։

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-10 16:54:28