Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Լոռու մարզի Թումանյան խոշորացված համայնքում մեկնարկում է հողերի դեգրադացման դեմ պայքարի ծրագիրը

Լոռու մարզի Թումանյան խոշորացված համայնքում մեկնարկում է հողերի դեգրադացման դեմ պայքարի ծրագիրը 02.05.2023

Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանն այսօր ընդունել է «Հայաստանում հողերի դեգրադացման կանխման հանձնառությունների իրականացումը՝ դեգրադացված մարգագետինների կայուն կառավարման և վերականգնման միջոցով» դրամաշնորհային ծրագրի պատասխանատուներին՝ ՀՀ Շրջակա միջավայրի նախարարության «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակի» փոխտնօրեն Արմեն Խոջոյանին, ծրագրերի իրականացման և մոնիտորինգի բաժնի ղեկավար Ռուբիկ Շահազիզյանին, ծրագրի առաջատար տեխնիկական պատասխանատու Կարոլինա Սթարին: Հանդիպմանը ներկա էին նաև Լոռու մարզպետի տեղակալ Գոռ Ասրյանը, պատասխանատու այլ պաշտոնյաներ:

Նոր անտառ՝ հայկական դրամի 30-ամյակի առթիվ

Նոր անտառ՝ հայկական դրամի 30-ամյակի առթիվ 02.05.2023

ՀՀ Կենտրոնական բանկը, Հայաստանի Բանկերի միությունը և հանրապետության 18 առևտրային բանկերը «Իմ անտառ Հայաստանի» հետ համագործակցությամբ հայկական դրամի 30-ամյակի առթիվ հիմնում են 50 հա նոր անտառ՝ Լոռու մարզի Ջրաշեն և Ուրասար բնակավայրերում՝ տնկելով 160 000 ծառ (կաղնի, թխկի, հաճարենի, լորենի, վայրի տանձ, վայրի խնձոր, ընկուզենի, բոխի և այլ ծառատեսակներ)։ Հիմնվող անտառը, որպես մնայուն արժեք, խորհրդանշելու է ազգային արժույթի հարատևությունը։ Նոր ստեղծվող անտառի 20 հեկտարը լինելու է Ջրաշեն բնակավայրում, ևս 30 հեկտարը՝ Ուրասարում։

Ստեփանավանում «Անտառային տարածքների հրդեհաշիջում և փրկարարական աշխատանքների իրականացում» թեմայով տակտիկական ուսումնավարժություն է անցկացվել

Ստեփանավանում «Անտառային տարածքների հրդեհաշիջում և փրկարարական աշխատանքների իրականացում» թեմայով տակտիկական ուսումնավարժություն է անցկացվել 28.04.2023

Վարժանքին հետևում էին Լոռու մարզպետի տեղակալ Գոռ Ասրյանը, ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության տնօրեն, Ներքին գործերի նախարարի տեղակալ, գնդապետ Կամո Ցուցուլյանը, Լոռու մարզային փրկարարական վարչության պետ Սերոբ Գաբրիելյանը, մարզային և համայնքային իշխանությունների, շահագրգիռ կառույցների ներկայացուցիչներ: Ուսումնավարժության նպատակն էր բարձրացնել հրշեջ-փրկարարական ջոկատների գիտելիքները անտառային և խոտածածկ տարածքներում հրդեհաշիջման աշխատանքների կազմակերպման և իրականացման ժամանակ, ինչպես նաև ամրապնդել համագործակցությունը պատասխանատու այլ կառույցների հետ։

Կոչ ենք անում ակտիվորեն մասնակցել Համապետական շաբաթօրյակին

Կոչ ենք անում ակտիվորեն մասնակցել Համապետական շաբաթօրյակին 28.04.2023

Հարգելի լոռեցինե՛ր, մարզում բնակվող հարգարժան քաղաքացինե՛ր՝ պետական և համայնքային նշանակության հիմնարկների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչնե՛ր, քաղաքացիական ակտիվ խմբեր: Ինչպես հայտնի է՝ ապրիլի 29-ին ողջ հանրապետությունում, այդ թվում և՝ Լոռու մարզում, նախատեսված է անցկացնել շաբաթօրյակ: Կո՛չ ենք անում բոլորին ակտիվ մասնակցություն ունենալ՝ մաքրելու մեր բակը, համայնքը մարզը, երկիրը:

Սպիտակ խոշորացված համայնքում ենթակառուցվածքների բարելավմանն ուղղված ծրագրեր են իրականացվում

Սպիտակ խոշորացված համայնքում ենթակառուցվածքների բարելավմանն ուղղված ծրագրեր են իրականացվում 26.04.2023

Այսօր Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանն աշխատանքային այցով Սպիտակ խոշորացված համայնքում էր: Մարզի ղեկավարին ուղեկցում էին Լոռու մարզպետարանի ՏԻ և ՀԳՄ հարցերով վարչության պետ Մհեր Խեչումյանը, մարզպետարանի այլ պատասխանատու պաշտոնյաներ, Սպիտակ խոշորացված համայնքի ղեկավար Քաջայր Նիկողոսյանը, բնակավայրերի վարչական ղեկավարները: Ա. Խաչատրյանն այցի ընթացքում ծանոթացավ 2022թ. սուբվենցիոն ծրագրերով իրականացված և դեռևս շարունակվող աշխատանքների ընթացքին, բնակավայրերում առկա խնդիրներին, զրուցեց բնակիչների հետ:

Կոչ ենք անում ակտիվորեն մասնակցել Համապետական շաբաթօրյակին

Կոչ ենք անում ակտիվորեն մասնակցել Համապետական շաբաթօրյակին 26.04.2023

Հարգելի լոռեցինե՛ր, մարզում բնակվող հարգարժան քաղաքացինե՛ր՝ պետական և համայնքային նշանակության հիմնարկների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչնե՛ր, քաղաքացիական ակտիվ խմբեր: Ինչպես հայտնի է՝ ապրիլի 29-ին ողջ հանրապետությունում, այդ թվում և՝ Լոռու մարզում, նախատեսված է անցկացնել շաբաթօրյակ: Կո՛չ ենք անում բոլորին ակտիվ մասնակցություն ունենալ՝ մաքրելու մեր բակը, համայնքը մարզը, երկիրը: #մաքուր_պահենք_մեր_երկիրը #Թափիր_աղբը_ճիշտ_տեղում #Ակտիվ_մասնակցենք_շաբաթօրյակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-06 15:50:35