Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Քննարկվել են Համահայկական ամառային 8-րդ խաղերին մասնակցության նախապատրաստրաստական աշխատանքների մանրամասները

Քննարկվել են Համահայկական ամառային 8-րդ խաղերին մասնակցության նախապատրաստրաստական աշխատանքների մանրամասները 13.04.2023

Համահայկական ամառային 8-րդ խաղերին պատշաճ մասնակցելու և լավագույնս ներկայանալու համար Լոռու մարզպետարանի դահլիճում հրավիրվել էր խորհրդակցություն Լոռու մարզպետարանի պատասխանատու պաշտոնյաների և համայնքապետարանների ներկայացուցիչների հետ։ Հանդիպումը վարում էր Լոռու մարզպետի օգնական Էրիկ Կոստանյանը։ Ներկայացվեց խաղերի մասնակցության համար հայտերի ընդունման կարգը։ Քննարկվեցին կազմակերպչական հարցերն ու առաջիկա անելիքները։

Խորհրդակցություն առողջապահական հիմնարկների ղեկավարների մասնակցությամբ

Խորհրդակցություն առողջապահական հիմնարկների ղեկավարների մասնակցությամբ 12.04.2023

Այսօր Լոռու մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Ռուզաննա Պողոսյանի, վարչության մասնագետների, մարզի առողջապահական հիմնարկների ղեկավարների, ՀՎԿԱԿ «Լոռի» մասնաճյուղի ներկայացուցիչների մասնակցությամբ խորհրդակցություն էր հրավիրվել Լոռու մարզպետարանում։ Քննարկման հրատապ թեման մարզում հեպատիտ Բ-ի և Ց-ի դեմ տարվող կանխարգելիչ միջոցառումներն ու հիվանդության հայտնաբերմանն ուղղված հարցերն էին, ինչպես նաև կորոնավիրուսի տարածվածության կանխարգելմանն ուղղված միջոցառումները:

Մարզի ղեկավարը վարժական հավաքների մասնակիցներին բարի և անփորձանք ծառայություն է մաղթել

Մարզի ղեկավարը վարժական հավաքների մասնակիցներին բարի և անփորձանք ծառայություն է մաղթել 12.04.2023

Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը ՀՀ ՊՆ 3-րդ բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Ալեքսանդր Ցականյանի հետ այցելել է մարտական հենակետեր վարժական հավաքների մասնակիցների առօրյային և ծառայության ընթացքին հետևելու նպատակով: Մարզի ղեկավարը նրանց բարի և անփորձանք ծառայություն է մաղթել:

Քաղաքացիների ընդունելություն՝ Լոռու մարզպետարանում

Քաղաքացիների ընդունելություն՝ Լոռու մարզպետարանում 12.04.2023

Այսօր Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանն անց է կացրել քաղաքացիների ընդունելություն: Ա. Խաչատրյանին դիմել են քաղաքացիներ՝ մարզի տարբեր բնակավայրերից, բնակարանային ապահովման, սոցիալական աջակցության, առողջապահական, հողահատկացման հարցերով: Ընդունելությանը ներկա են եղել նաև մարզպետարանի պատասխանատու պաշտոնյաներ:

Անցկացվեց Սպարտակիադայի ծրագրով նախատեսված «Ֆուտզալ» մարզաձևի ՀՀ Լոռու մարզային փուլը

Անցկացվեց Սպարտակիադայի ծրագրով նախատեսված «Ֆուտզալ» մարզաձևի ՀՀ Լոռու մարզային փուլը 11.04.2023

2023 ապրիլի 10-11-ը Վանաձորի «Կենտրոն» համալիր մարզադպրոցում անցկացվեց «Հայաստանի Հանրապետության մարզերի, Երևան քաղաքի և Արցախի Հանրապետության հանրակրթական դպրոցների 7-12-րդ դասարանների աշակերտների սպարտակիադա» մարզական միջոցառման «Ֆուտզալ» մարզաձևի Լոռու մարզային փուլը, որին մասնակցեցին տարածաշրջանը ներկայացնող 12 թիմ: Երկօրյա համառ պայքարի արդյունքում երրորդ տեղ գրավեց Վանաձորի թիվ 4 հիմնական դպրոցի թիմը, երկրորդ տեղ՝ Վանաձորի 24 միջն. դպրոցի թիմը, հաղթող ճանաչվեց և մարզը միջմարզային փուլում կներկայացնի Վանաձորի թիվ 5 ավագ դպրոցի թիմը:

Աշխատանքային խորհրդակցություն Լոռու մարզպետարանում

Աշխատանքային խորհրդակցություն Լոռու մարզպետարանում 10.04.2023

Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանի գլխավորությամբ այսօր անցկացվեց աշխատանքային խորհրդակցություն, որին մասնակցում էին մարզպետի տեղակալներ Գոռ Ասրյանը, Հովհաննես Ավետիսյանը, մարզպետարանի պատասխանատու պաշտոնյաներ, կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներ: Ներկայացվեց մարզի ղեկավարի կողմից տրված հանձնարարականների կատարման ընթացքը, առաջիկա ծրագրերը։ Խորհրդակցության ընթացքում անդրադարձ կատարվեց մարզի համայնքների բյուջեների սեփական եկամուտների 2023 թվականի առաջին եռամսյակի կատարողականներին: Ա. Խաչատրյանը հանձնարարեց հետևողական լինել թերացող համայնքների նկատմամբ:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-10 10:59:50