Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Աշխատանքային խորհրդակցություն Լոռու մարզպետարանում

Աշխատանքային խորհրդակցություն Լոռու մարզպետարանում 10.04.2023

Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանի գլխավորությամբ այսօր անցկացվեց աշխատանքային խորհրդակցություն, որին մասնակցում էին մարզպետի տեղակալներ Գոռ Ասրյանը, Հովհաննես Ավետիսյանը, մարզպետարանի պատասխանատու պաշտոնյաներ, կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներ: Ներկայացվեց մարզի ղեկավարի կողմից տրված հանձնարարականների կատարման ընթացքը, առաջիկա ծրագրերը։ Խորհրդակցության ընթացքում անդրադարձ կատարվեց մարզի համայնքների բյուջեների սեփական եկամուտների 2023 թվականի առաջին եռամսյակի կատարողականներին: Ա. Խաչատրյանը հանձնարարեց հետևողական լինել թերացող համայնքների նկատմամբ:

Հանրային քննարկում՝ «2024-2026 թվականների միջնաժամկետ ծախսային ծրագրի» և 2024 թվականի բյուջետային հայտի վերաբերյալ

Հանրային քննարկում՝ «2024-2026 թվականների միջնաժամկետ ծախսային ծրագրի» և 2024 թվականի բյուջետային հայտի վերաբերյալ 07.04.2023

Այսօր Լոռու մարզպետարանում անցկացվեց հանրային քննարկում՝ «Լոռու մարզպետարանի 2024-2026 թվականների միջնաժամկետ ծախսային ծրագրի» և 2024 թվականի բյուջետային հայտի վերաբերյալ: Հանրային քննարկմանը ներկա էին «Ուղղակի ժողովրդավարութուն» ՀԿ ներկայացուցիչները: Քննարկումը վարում էր Լոռու մարզպետարանի գլխավոր քարտուղար Կամո Աշրաֆյանը: Մարզպետարանի ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Մերի Դալլաքյանը ներկայացրեց 2024 թվականի բյուջետային հայտի և 2022թ փաստացի, 2023 թ. հաստատված բյուջեների համեմատականը, իրականացվեց վերլուծություն տնտեսագիտական դասակարգման հոդվածներով։ Մարզպետարանի ներկայացուցիչները պատասխանեցին հնչեցված հարցերին:

Աշխատանքային այց Գյուլագարակ խոշորացված համայնք

Աշխատանքային այց Գյուլագարակ խոշորացված համայնք 05.04.2023

Շարունակվում են Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանի աշխատանքային այցերը մարզի համայնքներ: Այս անգամ ուղղությունը Ստեփանավանի տարածաշրջան էր: Մարզի ղեկավարը փոխմարզպետ Գոռ Ասրյանի ուղեկցությամբ եղել է Գյուլագարակ խոշորացված համայնքում: Համայնքի ղեկավար Խաչիկ Վարդանյանը ծանոթացրել է 2022թ. ավարտին հասցված և 2023թ. տեղափոխված սուբվենցիոն ծրագրերին, իրականացվող աշխատանքների ընթացքին: 2022թ.-ին Գյուլագարակ խոշորացված համայնքնում նախատեսված է եղել իրականացնել 5 ծրագիր՝ 478 մլն դրամ ընդհանուր արժողությամբ: Ծրագրերից 3-ը մեկնարկել են նախորդ տարի, սակայն բուն շինաշխատանքերը կիրականացվեն և ավարտին կհասցվեն մինչև այս տարեվերջ:

Աշխատանքային այց Լոռի Բերդ խոշորացված համայնք

Աշխատանքային այց Լոռի Բերդ խոշորացված համայնք 05.04.2023

Լոռի Բերդ խոշորացված համայնքում 2022թ. նախատեսված է եղել իրականացնել տասը ծրագիր՝ ավելի քան 308 մլն դրամ պայմանագրային արժեքով: Ընդ որում, ծրագրերն ընդգրկել են գրեթե բոլոր բնակավայրերը: 2023թ.-ին դեռևս կշարունակվեն ծրագրերից երկուսը՝ Ագարակ բնակավայրի համայնքային կենտրոնի վերանորոգումը և մանկապարտեզի շենքի հիմնանորոգումը: Մարզի ղեկավարը մարզպետի տեղակալ Գոռ Ասրյանի և Լոռի Բերդ խոշորացված համայնքի ղեկավար Արայիկ Ներսիսյանի, այլ պատասխանատու պաշտոնատար անձանց ուղեկցությամբ շինհրապարակներում էր: Ագարակ բնակավայրի համայնքային կենտրոնի հիմնանորոգումը փուլերով իրականացվել է 2020թ-ից սկսած և այս տարի ամբողջությամբ ավարտին կհասցվի: Այն կծառայի՝ որպես վարչական ղեկավարի նստավայր, հանդիսությունների սրահ և խոհանոց, մարզադահլիճ, որը կարող է ծառայել նաև տարաբնույթ միջոցառումների համար:

«Հայաստանի Հանրապետության վարչապետի գավաթ» սիրողական սեղանի թենիսի մրցաշարից Լոռու մարզի թիմը վերադարձել է մրցանակներով

«Հայաստանի Հանրապետության վարչապետի գավաթ» սիրողական սեղանի թենիսի մրցաշարից Լոռու մարզի թիմը վերադարձել է մրցանակներով 03.04.2023

Չարենցավանի Արա Մանուկյանի անվան մանկապատանեկան մարզադպրոցում երկրորդ անգամ անցկացվել է «Հայաստանի Հանրապետության վարչապետի գավաթ» սիրողական սեղանի թենիսի մրցաշարը։ Տարբեր տարիքային խմբերում հայտնի են դարձել եզրափակիչ փուլի հաղթողները, որոնց պարգևատրել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն ու Առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանը։

Լոռու մարզպետը շնորհակալագրով է պարգևատրել միջազգային փառատոնից վերադարձած թատերախմբին

Լոռու մարզպետը շնորհակալագրով է պարգևատրել միջազգային փառատոնից վերադարձած թատերախմբին 03.04.2023

Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանն այսօր ընդունել է Սանկտ Պետերբուրգի Բրյանցևի անվան միջազգային փառատոնից հաջողություններով վերադարձած թատերախմբին` Վանաձորի թատերական ստուդիայի անձնակազմին: Հանդիպմանը մասնակցել են նաև Լոռու մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Արամ Գրիգորյանը, պաշտոնատար այլ անձինք: Արամ Խաչատրյանը, շնորհավորելով ստուդիայի սաներին միջազգային փառատոնին մասնակցելու և ունեցած հաջողությունների համար, կարևորել է նման միջոցառումների դերը, որոնց շնորհիվ խրախուսվում է երիտասարդ կատարողների տաղանդը և հարստացվում նրանց փորձառությունը:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-10 16:54:28