Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
5 մլն 073.3 հազար դրամ` վերանորոգման ընթացքի մեջ գտնվող թվով 6 դպրոցների աշխատանքների իրականացման համար
04.04.2025
ՀՀ կառավարության ապրիլի 3-ի նիստում կայացված որոշմամբ 5 մլն 073.3 հազար դրամ է հատկացվել.
Լոռու մարզի Ագարակի միջնակարգ դպրոցի,
Վանաձորի ծովակալ Իսակովի անվան թիվ 23 հիմնական դպրոցի,
Վանաձորի Խ.Աբովյանի անվան թիվ 9 հիմնական դպրոցի,
Վանաձորի Ա.Մաթևոսյանի անվան թիվ 8 հիմնական դպրոցի,
Ստեփանավանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչի անվան թիվ 2 հիմնական դպրոցի,
Ստեփանավանի Ստ․ Շահումյանի անվան թիվ 1 հիմնական դպրոցի վերանորոգման ընթացիկ աշխատանքների իրականացման համար վճարում կատարելու նպատակով:
ՀՀ կառավարության որոշմամբ «Մինչև 2026 թվականը կառուցվող, հիմնանորոգվող կամ վերակառուցվող 300 դպրոցների» ծրագրում շենքային պայմանների բարելավման նպատակով Լոռու մարզից ներառվել են նաև՝
Ղուսալիի,
Ծաղկաբերի,
Գյուլագարակի,
Վարդաբլուրի,
Լեռնանցքի,
Լեռնավանի,
Լուսաղբյուրի,
Վանաձորի թիվ 22,
Վանաձորի բնագիտամաթիկական թեքումով,
Գոգարանի,
Լեռնապատի,
Կաթնաջրի,
Սպիտակի թիվ 3,
Արևաշողի,
Ախթալայի թիվ 2 դպրոցները:



