Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Պարգևատրվեցին մարզիկիներն ու նրանց մարզիչները

03.10.2018

Այսօր Լոռու  մարզպետարանում մարզպետ Հրանտ Մարգարյանը պատվոգրեր և դրամական պարգևներ հանձնեց 2018թ ընթացքում միջազգային տարբեր մրցաշարերում Լոռու մարզը հաջողությամբ ներկայացրած մարզիկներին և նրանց մարզիչներին: Նա շնորհավորեց մարզիկներին հաղթանակների կապակցությամբ և շնորհակալություն հայտնեց նրանց միջազգային հարթակում մարզի պատիվը բարձր պահելու համար: Մարզպետի կողմից պարգևների արժանացան Եվրոպայի չեմպիոն Տիգրան Կիրակոսյանը, վերջինիս մարզիչ Աղասի Գալստյանը, Եվրոպայի թիմային առաջնությունում 3-րդ տեղ նվաճած Նարեկ Ղուկասյանը, վերջինիս մարզիչ Գոհար Նազարյանը, Եվրոպայի առաջնությունում 3-րդ տեղ գրաված Վախթանգ Հարությունյանը, մարզիչ Գևորգ Կոստանյանը, միջազգային մրցաշարում 2-րդ տեղ զբաղեցրած Արման Դարչինյանը, մարզիչ Բագրատ Ավոյանը, Եվրոպայի առաջնությունում 2-րդ տեղ զբաղեցրած Հարություն Մխիթարյանը  և Արամ Զուրաբյանը, Եվրոպայի առաջնությունում 1-ին տեղ նվաճած Սերոբ Աբրահամյանը:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-30 10:58:06