Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Աշխատանքային քննարկումներ Օձուն միավորված և Վահագնի համայնքներում

01.11.2018

Հոկտեմբերի 31-ին Լոռու մարզպետի տեղակալ Սերգեյ Սարուխանյանը աշխատանքային այցով եղավ Թումանյանի տարածաշրջանի Օձուն միավորված և Գուգարքի տարածաշրջանի Վահագնի համայնքներում՝ խորհրդակցություններ անցկացնելով համայնքների և վարչական ղեկավարների, աշխատակազմերի ներկայացուցիչների հետ: Քննարկվեցին սեփական եկամուտների հավաքագրմանը, գյուղատնտեսական աշխատանքներին վերաբերող, ինչպես նաև ընթացիկ այլ հարցեր:

Լոռի ջրօգտագործողների ընկերության« Լոռու ջրանցք» տեղամասի պետ Արսեն Ղարիբյանը նշեց, որ Ծաթեր համայնքում պետական աջակցությամբ իրականացվող հրատապ ծրագրով կառուցվել է 1250 մետր ջրագիծ, համայնքը, որպես ներդրում, տրամադրել է խողովակաշարը, շինաշխատանքները կատարել է ՋՕԸ-ն: Ներկայում շինարարական աշխատանքներ են կատարվում Օձունում ևս. դարձյալ հրատապ ծրագրով կառուցվում է  1400 մ երկարությամբ ջրածգի ներքին ցանցը: Համայնքը,  որպես ներդրում, տրամադրել է խողովակաշարը: Նախատեսվում է շինարարական աշխատանքներն ավարտել մինչև նոյեմբերի 30-ը:  Օձուն համայնքի ղեկավար Արսեն Տիտանյանը նշում է, որ պատրաստ է աջակցել և տրամադրել չօգտագործվող խողովակաշարերը նոր ջրագծեր կառուցելու համար:
Օձուն համայնքում անդրադարձ կատարվեց եկամուտների հավաքագրման ցածր ցուցանիշերին և դրանց պատճառներին, որոնք տարաբնույթ էին: Այսուհանդերձ համայնքի ղեկավարը վստահեցրեց, որ մինչև տարեվերջ կատարողականը կհասցվի 95 և ավելի տոկոսի:
Խորհրդակցությունների ընթացքում բարձրացվեցին նաև խնդիրներ՝ կապված գյուղմթերքի իրացման հետ և նշվեց, որ համայնքում առկա է գյուղատնտեսական ռազմավարության մշակելու անհրաժեշտություն:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 15:02:00