Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

«Անասնապահության զարգացում Հայաստանում՝ հարավ-հյուսիս»

31.10.2018

Այսօր Լոռու մարզպետարանում անցկացվեց «Անասնապահության զարգացում Հայաստանում՝ հարավ-հյուսիս»  ծրագրի պաշտոնական բացման արարողությանը:

Ծրագիրն իրականացվում է «Ռազմավարական Զարգացման Գործակալություն» ՀԿ-ի և ֆինանսավորվում` Ավստրիական  զարգացման և համագործակցության ծրագրային միավոր Ավստրիայի  զարգացման գործակալության,  Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության կողմից: Ծրագրի թիրախում են Շիրակի, Լոռու, Տավուշի և Գեղարքունիքի մարզերի 85.000 ընդհա-նուր բնակչությամբ 88 գյուղական բնակավայրերի անասնապահությամբ զբաղվող տնային տնտեսություններ, կաթի և մսի արժեշղթաների դերակատարներ և տեղական ինքնակառավարման մարմիններ:Լոռու մարզից ընտրված է 38 համայնք: Հաշվի են առնվել նրանց հեռավորությունը մարզկենտրոնից և համայնքներում առկա խնդիրները:

Ծրագրի երկարաժամկետ նպատակն է նպաստել Հայաստանի հյուսիսային մարզերում անասնապահությամբ զբաղվող համայնքների ներառական և կայուն գյուղատնտեսական աճին՝ մասնավոր հատվածի զարգացման, խթանման, ինչպես նաև հայ-վրացական տնտեսական հարաբերությունների ակտիվացման միջոցով:

Միջոցառման նպատակն էր ներկայացնել ծրագրային ուղղությունները և քննարկում ծավալել շահագրգիռ կողմերի միջև:

Միջոցառմանը մասնակցում էին Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը, ներկայացուցիչներ ՀՀ Գյուղատնտեսության, Տարածքային կառավարման և զարգացման նախարարություններից, Լոռու, Շիրակի, Գեղարքունիքի և Տավուշի մարզպետարաններից, շահառու համայնքների ղեկավարները, ծրագիրը ֆինանսավորող կազմակերպությունների ներկայացուցիչները և այլ շահագրգիռ անձիք:

Ծրագրի բացման կապակցությամբ ողջույնի խոսքով հանդես եկավ մարզպետ Ա. Ղուկասյանը: Նա իր խոսքում նշեց, որ մարզպետարանը պատրաստ է համագործակցելու բոլոր այն պետական և միջազգային կազմակերպությունների հետ, որոնք  կնպաստեն մարզի զարգացմանը:

-Գյուղատնտեսությունը Լոռու մարզի զարգացման գերակայություններից է և ընդգրկված է 2017-2022թ.թ. զարգացման ռազմավարական ծրագրում: Ու չնայած, որ տարեցտարի գյուղատնտեսության տարբեր ճյուղերում մարզն առաջընթաց է արձանագրում, այդուհանդերձ դա բավարար չեմ համարում: Մարզի ցանքատարածությունների միայն 64,4 տոկոսն է մշակվում, ինչը բնականաբար գոհացուցիչ արդյունք չէ: Մենք, ինչպես ցանքատարածությունների, այնպես էլ՝ մշակաբույսերի տարատեսակների ավելացման անհրաժեշտություն ունենք և նպատակ, որ գյուղատնտեսությունը դառնա շահութաբեր բիզնես: Այդ առումով ողջունելի է նաև այնպիսի ծրագրի իրականացումը, որի բացման արարողությանը մասնակցում ենք այժմ: Մարզպետարանը պատրաստ է աջակցել այն հաջողությամբ իրականացնելու համար,-ասաց մարզի ղեկավարը:

 Ողջույնի խոսքեր հնչեցրեցին նաև ՀՀ Գյուղատնտեսության նախարարի խորհրդական Աշոտ Գրիգորյանը, Տարածքային կառավարման և զարգացման նախարարության տեղական ինքնակառավարման քաղաքականության վարչության պետ Աշոտ Գիլոյանը, Ավստրիայի  զարգացման  գործակալության և  Շվեյցարիայի  զարգացման և համագործակցության գործակալության ներկայացուցիչները:

Ծրագրի նպատակներն ու մինչ օրս կատարված աշխատանքները ներկայացրեց ծրագրի ղեկավար Վարդան Թոռչյանը:

Նրա տեղեկացմամբ, ծրագրի արդյունքում նախատեսվում է բարելավել անասնապահությամբ զբաղվող ֆերմերների համար կաթի, մսի տեղական և արտահանման շուկաների հասանելիությունը, անասնապահությամբ զբաղվող ֆերմերների համար գյուղատնտեսական պարագաների և բիզնեսի զարգաց­ման ծառայությունների հասանելիությունը և ձևավորել տարածաշրջանային սերտ կապեր, հզորացնել անասնապահությամբ զբաղվող ֆերմերների, տեղական ինքնակառավարման մարմինների և գյուղատնտեսական արտադ­րողների կարողու­թյունները: Նախատեսվում է ունենալ Ֆերմերների կողմից վաստակած զուտ եկամտի աճ՝ 15 տոկոսով, կենդանիների մթերատվության աճ` 20 տոկոսով, ստեղծել 100 նոր աշխատատեղ (որից 20 տոկոսը կանանց համար), Հայաստանի և Վրաստանի միջև անասնապահական արտադրանքի առևտրաշրջանառության աճ: Բարելավել և ընդլայնել կաթի և մսի արժեշղթաներում ընդգրկված 15 ՓՄՁ-ների կաթի և մսի հավաքի, գնման, վերամշակման  ենթակառուցվածքները: Կազմել և կյանքի կոչել կաթի և մսի արժեշղթաներում ընդգրկված 5 ՓՄՁ-ների արտահանման ռազմավարությունները: Հիմնել 10 «առաջատար» ֆերմաներ, որոնք համախմբման ծառայություն են մատուցում 40 բնակավայրերի: Հիմնել 40 անասնաբուժական կետ, որոնք սպասարկում են Շիրակի, Լոռու, Գեղարքունիքի և Տավուշի մարզերի 88 գյուղական բնակավայրեր, ← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 12:11:17