Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզպետարանը պատրաստ է համագործակցության. մարզպետը հանդիպեց հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ

Մարզպետարանը պատրաստ է համագործակցության. մարզպետը հանդիպեց հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ 21.11.2018

Մարզի հասարակական կազմակերպությունների հետ մարզի ղեկավարի հանդիպումը տեղի ունեցավ Վանաձորի «Օրրան» Գրիգորյան կենտրոնում: Այն վերջիններիս գործունեությանը առավել հանգամանորեն ծանոթանալու և հետագա համագործակցությունը նախանշելու նպատակ ուներ:

Առկա է քաղաքական կամք և ներդրումները խրախուսելու մեծ պատրաստակամություն

Առկա է քաղաքական կամք և ներդրումները խրախուսելու մեծ պատրաստակամություն 21.11.2018

2019թ. փետրվարի 23-ին Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում անցկացվելիք բիզնես-ֆորումը բարձր մակարդակով և ամենակարևորը՝ արդյունավետ կազմակերպելու ուղղությամբ տարվող աշխատանքները շարունակվում են: Այսօր մարզպետ Անդրեյ Ղուկասյանը հանդիպում ունեցավ մարզի թեթև արդյունաբերության ոլորտում գործունեություն ծավալով թվով 8 ընկերության ներկայացուցիչների հետ: Հանդիպմանը մասնակցում էին նաև մարզպետի տեղակալ Արշակ Հովսեփյանը, մարզպետարանի պատասխանատու այլ պաշտոնյաներ, Լոռու մարզի գործատուների միության նախագահ Ահարոն Մակարյանը և Լոռու մարզի առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Սամվել Նաջարյանը:

Մարզպետը հանդիպում ունեցավ մարզաշխարհի ներկայացուցիչների հետ

Մարզպետը հանդիպում ունեցավ մարզաշխարհի ներկայացուցիչների հետ 21.11.2018

Մարզպետ Անդրեյ Ղուկասյանն այսօր հանդիպում ունեցավ մարզի մարզադպրոցների տնօրենների և մարզիչների հետ: Հանդիպմանը մասնակցում էին նաև մարզպետի տեղակալ Սերգեյ Սարուխանյանը և մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության մշակույթի և սպորտի բաժնի պետ Արամ Ռևազյանը:

Մարզպետն ընդունեց Ուկրաինայի արտակարգ և լիազոր դեսպան Պետրո Լիտվինի գլխավորած պատվիրակությանը. նշվեց Վերբիչենկա համույթի 20-ամյակը

Մարզպետն ընդունեց Ուկրաինայի արտակարգ և լիազոր դեսպան Պետրո Լիտվինի գլխավորած պատվիրակությանը. նշվեց Վերբիչենկա համույթի 20-ամյակը 19.11.2018

Նոյեմբերի 17-ին Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանն ընդունեց Հայաստանում Ուկրաինայի արտակարգ և լիազոր դեսպան Պետրո Լիտվինին, դեսպանատան առաջին քարտուղար Տարաս Յակովենկոյին և պատվավոր հյուպատոս Սահակ Ղուդրատյանին: Հանդիպմանը ներկա էր նաև մարզպետի խորհրդական Լևոն Ասլանյանը:

Աշխատանքային խորհրդակցություն

Աշխատանքային խորհրդակցություն 19.11.2018

Նոյեմբերի 19-ին Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանն անցկացրեց աշխատանքային հերթական խորհրդակցությունը փոխմարզպետների, մարզպետարանի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների, պատասխանատու այլ պաշտոնյաների մասնակցությամբ: Մարզպետ Ա. Ղուկասյանը տեղեկատվություն ներկայացրեց նախորդ շաբաթվա ընթացքում իր ունեցած հանդիպումների և աշխատանքային քննարկումների մասին:

Մարզպետ Անդրեյ  Ղուկասյանը տնօրեններին ներկայացրեց աշխատաոճի հստակ պահանջներ

Մարզպետ Անդրեյ Ղուկասյանը տնօրեններին ներկայացրեց աշխատաոճի հստակ պահանջներ 19.11.2018

Նոյեմբերի 19-ին Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը խորհրդակցություն անցկացրեց Գուգարքի տարածաշրջանի դպրոցների տնօրենների մասնակցությամբ: Խորհրդակցությանը ներկա էին նաև մարզպետի տեղակալ Սերգեյ Սարուխանյանը և կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Ռաֆայել Հարությունյանը:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-07-11 18:11:19