Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզպետը շնորհավորագիր հանձնեց Հրաչիկ Ղազարյանին ծննդյան 80-ամյա տարեդարձի առթիվ

06.05.2019

 

Քիմիական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՎՊՀ քիմիայի ամբիոնի դասախոս Հրաչիկ Ղազարյանի 80-ամյա հոբելյանական տարեդարձի առթիվ հրավիրված հանդիսավոր նիստին ներկա էին նաև Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը, մարզպետարանի այլ պաշտոնյաներ:
Մարզպետ Ա. Ղուկասյանն իր ողջունի և շնորհավորանքի խոսքում բարձր գնահատեց պրոֆեսորի վաստակը և շնորհակալություն հայտնեց երկար տարիների գիտամանակավարժական գործունեության, բազմաթիվ սերունդներ կրթելու համար.
-Ձեզ առողջություն, ուժ և եռանդ եմ մաղթում: Ձեր օրինակը պարտավորեցնող է բոլոր երիտասարդների համար, թե ինչպես կարելի է 80 տարեկանում այդքան առույգ լինել և զբաղվել գիտական գործունեությամբ,-ասաց մարզի ղեկավարը:
Նա գիտնականին շնորհավորագիր հանձնեց:
Հանդիսավոր նիստի ընթացքում ողջույնի խոսքով հանդես եկավ բուհի ռեկտորի պաշտոնակատար Սուսաննա Թումանյանը, ներկայացվեց պրոֆեսորի կյանքն ու գործունեությունը:
Միջոցառումն ուղեկցվեց երաժշտական կատարումներով:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 16:25:27