Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Լոռու մարզային փրկարարական վարչությանը տրամադրվեց 5 հրշեջ ISUZU մակնիշի ավտոբաք և մեկ ավտոսանդուղք

07.05.2019

 Մայիսի 6-ին Արտակարգ իրավիճակների նախարարության շարահրապարակում տեղի ունեցավ 14 հրշեջ ավտոմեքենայի, 3 ավտոսանդուղքի և 1 կարգավար մեքենայի՝ ԱԻ նախարարությանը հանձնման հանդիսավոր արարողությունը, որն ուղղված էր Հայաստանում աղետների կանխարգելմանը, առաջնային շրջաններ հանդիսացող Լոռու, Շիրակի և Սյունիքի մարզերի փրկարար ստորաբաժանումների տեխնիկական հագեցմանը: Այս համագործակցությունն արձանագրվել է 2017թ. սեպտեմբերի 7-ին, երբ Արտակարգ իրավիճակների նախարարության և Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության (JICA) միջև ստորագրվեց 36 հրշեջ մեքենա, 3 ավտոսանդուղք և 1 կարգավար մեքենա տրամադրելու մասին դրամաշնորհային համաձայնագիր:Լոռու մարզային փրկարարական վարչությանը տրամադրվեց 5 հրշեջ ISUZU մակնիշի ավտոբաք և մեկ ավտոսանդուղք: Լոռու մարզ ուղևորվող ավտոշարասյան առաջին կանգառը եղավ Սպիտակ քաղաքում, որտեղ փրկարարական ծառայողները հարգանքի տուրք մատուցեցին 2011թ. Ճապոնիայի երկրաշարժերի զոհերի հիշատակին` ծաղկեպսակ դնելով քաղաքի կենտրոնական պուրակում տեղադրված հուշարձան-խաչքարին:
Մարզպետ Անդրեյ Ղուկասյանը, շնորհավորել է նոր գույքի ձեռքբերման կապակցությամբ և նշել է. «Շնորհիվ նոր ու ժամանակակից հրշեջ մեքենաների մեր փրկարարներն այսուհետ հնարավորություն կունենան առավել օպերատիվ ու արդյունավետ արձագանքել մարզի տարածքում գրանցվող արտակարգ դեպքերին ու պատահարներին»:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 16:25:27