Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Հայտարարություն 01.03.2019
«Հասարակություն առանց բռնության» ՀԿ-ն հայտարարում է «Take Action» Կանանց քաղաքական ակումբ ծրագրի մասնակիցների/անդամների մրցույթ։ Ծրագիրը ֆինանսավորվում է Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանատան Ժողովրդավարության հանձնաժողովի փոքր դրամաշնորհների ծրագրի շրջանակներում։ Այն հնարավորություն կտա զարգացնելու կանանց գիտելիքներն ու կարողությունները քաղաքական դաշտում, ծանոթանալու ակտիվ կանանց հետ, հանդիպելու հայտնի կին քաղաքական գործիչներին և դառնալու քաղաքական ակումբի անդամ: Մանրամասներին և դիմելու ընթացակարգին ծանոթանալու համար այցելել հետևյալ կայքէջ՝ https://bit.ly/2E26ytd ։

Շուրջօրյա աշխատանքներ կիրականացվեն ճանապարհների անցանելիությունն ապահովելու նպատակով 01.03.2019
Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանի հանձնարարությամբ ձյան առատ տեղումների հետևանքով մարզպետարանի քաղաքաշինության վարչության տրանսպորտի և ճանապարհաշինության աշխատակիցներն այսօր վաղ առավոտից շրջայցեր են իրականացնում հանրապետական և միջպետական ճանապարհների անցանելիության վերահսկման նպատակով:Նրանք մասնավորապես եղել են Մ8 և Մ3 ճանապարհներին: Բաժնի պետ Վահրամ Ղարսյանի վստահեցմամբ, ճանապարհների պահպանություն իրականացվող ճանապարհաշինական ընկերությունները շուրջօրյա աշխատանքներ կիրականացնեն ճանապարհների անցանելիությունն ապահովելու նպատակով:

Փետրվարի 28-ին իր աշխատանքային օրվա մեծ մասը մարզպետ Անդրեյ Ղուկասյանն անցկացրեց Ալավերդի քաղաքում: Նա նախ հյուրընկալվեց «Անկյուն+3» հեռուստաընկերության տաղավարում: Մարզի ղեկավարի և Ալավերդու պղնձաձուլական գործարանի տնօրեն Լուսինե Մեջլումայնի մասնակցությամբ անցկացված հաղորդման շրջանակներում Ա. Ղուկասյանը բարձրաձայնեց գործարանի ապագայի հետ կապված ՀՀ կառավարության և անձամբ իմ մոտեցումները՝ վստահեցնելով, որ արվելու է ամեն հնարավորը գործարանի վերագործարկման համար: Լուրջ ջանքեր պետք է գործադրվեն տարածաշրջանում ծառացած սոցիալական խնդիրները լուծելով հանդերձ՝ նվազեցնել նաև բնապահպանական ռիսկերը:

Քաղաքացիների ընդունություն՝ Լոռու մարզպետարանում 28.02.2019
Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանի կողմից այսօր անցկացված քաղաքացիների ընդունելությունը դարձյալ մարդաշատ էր: Մարզի ղեկավարն ընդունեց ավելի քան 60 քաղաքացու Վանաձորից և մարզի գրեթե բոլոր տարածաշրջաններից: Խնդրանքները բազմաբնույթ էին: Ինչպես միշտ գերակշռում էին ֆինանսական աջակցության, անվճար բուժօգնություն ստանալու, աշխատանքի տեղավորման, կոմունալ-կենցաղային բնույթի, բնակարանային պայմանների բարելավման, հողերի չափագրման հարցերը և այլն:

Դպրոցական առարկայական օլիմպիադաների մարզային փուլն արդեն մի քանի օր է, ինչ ընթանում է: Այն մեկնարկել է փետրվարի 23-ին և կշարունակվի մինչև մարտի 13-ը: Բացի ինֆորմատիկա առարկայից, որի մարզային փուլն անցկացվում է Վանաձորի թիվ 5 ավագ ու «Մաթեմատիկային և բնագիտական առարկաների թեքումով հատուկ» դպրոցներում, մյուս բոլոր առարկաներից օլիմպիադաներն անցկացվում են Վանաձորի թիվ 3 հիմնական դպրոցում:

Ոռոգման սեզոնին ընդառաջ գարնան նախապատրաստական աշխատանքներն ընթացքի մեջ են 28.02.2019
Ոռոգման սեզոնին ընդառաջ գարնան նախապատրաստական աշխատանքների ընթացքին ծանոթանալու նպատակով «Լոռի» ջրօգտագործողների ընկերություն էին այցելել Լոռու մարզպետարանի գյուղատնտեսության բաժնի առաջատար մասնագետ Արշակ Բաղդասարյանը, Ջրային պետական կոմիտեի մոնիթորինգի և վերլուծության վարչության պետ Վաչե Թոկմաջյանը, Ջրպետկոմի ԾԻԳ-ի գրասենյակի էներգետիկայի և պոմպակայանների մասնագետ՝ Վահե Սարգսյանը: