Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզպետ Անդրեյ Ղուկասյանը և փոխնախարար Արա Խզմալյանը կարևորեցին մշակութային քաղաքականության ուղղության և տրամաբանության փոփոխության անհրաժեշտությունը

26.07.2019

Այսօր աշխատանքային այցով Լոռու մարզում էր ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արա Խզմալյանը: Այցի շրջանակներում նա հանդիպում ունեցավ մարզպետ Անդրեյ Ղուկասյանի հետ: Հանդիպմանը ներկա էին նաև մարզպետի տեղակալ Գայանե Մարկոսյանը և մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետի պաշտոնակատար Ռաֆայել Հարությունյանը:

Շնորհակալություն հայտնելով հյուրընկալության համար՝ փոխնախարարը նշեց, որ այցի նպատակը մարզի մշակութային խնդիրներին տեղում հաղորդակցվելն է: Նա իր խոսքում կարևորեց համատեղ այնպիսի մշակութային ծրագրերի իրականացումը, որոնք համայնքները կդարձնեն ճանաչելի, հետաքրքրություն ներկայացնող ոչ միայն տեղի բնակիչների, այլև զբոսաշրջիկների և արտասահմանյան ստեղծագործողնրեի համար:

-Համայնքներում իրականացվող միջոցառումները չպետք է ունենան զուտ ներհամայնքային նշանակություն: Մենք մարզպետարանի և մարզի համայնքների հետ համագործակցությամբ պետք է փոխենք մշակութային քաղաքականության ուղղությունը և տրամաբանությունը: Մեր նպատակն է, որ յուրաքանչյուր համայնք ունենա իր ոճը, առանձնահատկությունը, ինչը կբերի ոչ միայն համայնքների մշակութային արժեքների ճանաչելիության, այլև տնտեսական զարգացման խթան կհանդիսանա:  Զարմանալի մշակութային գանձարան ունի մարզը, և այն աշխարհում ճանաչելի լինելու կարիք ունի,- նշեց Ա. Խզմալյանը:

Մարզպետ Անդրեյ Ղուկասյանն իր խոսքում կարևորեց հատկապես մարզի մշակութային օջախների վերաիմաստավորման անհրաժեշտությունը.

-Լոռին հարուստ է ոչ միայն պատմամշակութային հուշարձաններով, այլև մշակութային օջախներով, որոնք շարունակում են աշխատել հին ժամանակների շնչով և այլևս հետաքրքրություն չեն ներկայացնում ժամանակակից սերդի համար, հետևաբար նոր շունչ պետք է հաղորդել նրանց,-ասաց Ա. Ղուկասյանը:

Կողմերն անդրադարձան նաև մինչ մշակութային արդյունքի ձևավորումը տեղեկատվական-մարքեթինգային քաղաքակաանության իրականացման անհրաժեշտությանը: Նշվեց, որ լուրջ աշխատանք պետք է տարվի տեղեկատվական քաղաքականության, մշակույթի ոլորտ ներդրումների ներգրավման ուղղությամբ:

-Կարծում եմ հետևողական աշխատանքի և փոխհամաձայնեցված քաղաքականության միջոցով արդեն մյուս տարի կարող ենք որոշակի արդյունքներ արձանագրել,-ասաց փոխնախարարը՝ խոստանալով մոտ ժամանակներս կրկին այցելել մարզ՝ այս անգամ արդեն մշակութային օջախներով  շրջելու, ինչպես նաև մարզի մշակութային գոհարներին տեղում ծանոթանալու նպատակով:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 09:45:22