Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Մարզպետը հանդիպեց ապրիլյան քառօրյայում վիրավորված տղաների հետ 02.04.2019
Այսօր՝ապրիլյան քառօրյայի 3-րդ տարելիցի օրը, մարտի դաշտում վիրավորված տղաների հետ զրուցելու ու նրանց զոհված զինակիցների սխրանքը հիշատակելու նպատակով մարզպետ Անդրեյ Ղուկասյանը հանդիպում էր կազմակերպել Վանաձորի «Ջազ» սրճարանում: Մարզի ղեկավարն, իր երախտագիտությունը հայտնելով տղաներին հայրենքի նկատմամբ պարտքը սրբորեն ու քաջաբար կատարելու համար, վստահեցրեց, որ միշտ պատրաստ է կանգնելու նրանց ու նրանց ընտանիքների կողքին: Մտերմիկ զրույցի ընթացքում տղաները կիսվեցին հիշողություններով և նշեցին, որ հայրենիքին ծառայելը յուրաքանչյուր հայորդու պարտականությունն է: Ա. Ղուկասյանը երիտասարդներին գրքեր ու դրամական աջակցություն հանձնեց:

Քաղաքացիների ընդունելություն 02.04.2019
Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանի կողմից այսօր անցկացված քաղաքացիների ընդունելությանը մասնակցեց շուրջ 40 քաղաքացի Վանաձորից և մարզի գրեթե բոլոր տարածաշրջաններից: Հարցերը բազմաբնույթ էին: Գերակշռում էին ֆինանսական աջակցության,աշխատանքի տեղավորման, կոմունալ-կենցաղային բնույթի, բնակարանային պայմանների բարելավման, հողերի չափագրման հարցերը և այլն: Քիչ չէին նաև անձնական բնույթի խնդիրները: Քաղաքացիներին մարզպետն առաջարկեց համապատասխան բովանդակությամբ դիմումներ ներկայացնել և վստահեցրեց, որ դրանց, լրացուցիչ ուսումնասիրություններից հետո լուծում կտրվեն մարզպետարանի իրավասությունների և հնարավորությունների սահմաններում: Ա. Ղուկասյանը վստահեցրեց, որ որևէ հարց անպատասխան չի մնա:

Դպրոցների ջեռուցումը կշարունակվի այնքան ժամանակ, որքան կզգացվի դրա անհրաժետությունը 01.04.2019
Թեև հանրության շրջանում մտավախություն կա, որ ջեռուցման իրականացման համար նախատեսված ժամանակահատվածը մինչև ապրիլի 1-ն է, սակայն վստահեցնում ենք, որ այն կշարունակվի այնքան ժամանակ, որքան կզգացվի դրա անհրաժետությունը.-այս մասին տեղեկացնում է Լոռու մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչությունը:Դպրոցներին հանձնարարվել է դասարաններում շարունակել պահպանել անհրաժեշտ ջերմային ռեժիմը(18⁰C):

Մարտի 21-ին մեկնարկած դպրոցական առարկայական օլիմպիադաների հանրապետական փուլին Լոռու մարզից կմասնակցի 108 դպրոցական: Արդեն օլիմպիադաներ են անցկացվել մաթեմատիկա, ֆիզիկա, կենսաբանություն առարկաներից, որոնց արդյունքները հայտնի են: Այսօր մեկնարկել է քիմիա առարկայի օլիմպիադան: Ինչպես տեղեկացանք Լոռու մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչությունից, մաթեմատիկայի օլիմպիադայից առաջին կարգի դիպլոմի է արժանացել Վանաձորի թիվ 3 հիմնական դպրոցի 5-րդ դասարանի աշակերտուհի Անահիտ Ծատուրյանը, գովասանագրի՝ Վանաձորի թիվ 23 դպրոցի 6-րդ դասարանի աշակերտ՝ Էրիկ Մնացականյանը:

Այսօր մարզպետ Անդրեյ Ղուկասյանն ընդունեց «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ի նախագահ Օլեգ Դուլգարյանի: Նպատակը կազմակերպության կողմից իրականացվող «Բազմաշահագրգիռ սոցիալական պաշտպանություն» ծրագրի շրջանակներում երկկողմանի համագործակցության հուշագրի կնքումն էր և հետագա անելիքների շուրջ պայմանավորվածության ձեռքբերումը։ Համագործակցությունն ուղղված է լինելու երեխաների պաշտպանությանը և խոցելի ընտանիքների հետ տարվող աշխատանքներին: Կողմերը պայմանավորվածություններ ձեռքբերեցին հետագա քայլերի վերաբերյալ:

Լոռու մարզպետարան և Հայկական Կարիտաս համագործակցությունը կամրագրվի համաձայնագրով 29.03.2019
Մարտի 29-ին մարզպետ Անդրեյ Ղուկասյանն ընդունեց «Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպության ներկայացուցիչներին: Կազմակերպության «Համայնքային զարգացում և աղետների ռիսկերի կառավարում» ռազմավարական ուղղության պատասխանատու Զառա Աղայանը, մարզի ղեկավարին ներկայացնելով այցի նպատակը, նշեց, որ «Հայկական Կարիտասն» արդեն շուրջ 25 տարի գործունեություն է իրականացնում Հայաստանի հիմնականում 4 մարզում, այդ թվում և՝ Լոռու մարզում: Կարևոր ծրագրերին անդրադառնալով՝ նա մատնանշեց Վանաձորում և Տաշիրում «Փոքրիկ իշխան» կենտրոնների գործունեությունը, տարեցների խնամքին, միգրացիային, տուրիզմի զարգացմանն ուղղված աջակցության ծրագրերը և այլն: