Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Անդրեյ Ղուկասյանը հանձնարարեց առավելագույն հետևողականություն ցուցաբերել բոլոր ոլորտներում. աշխատանքային խորհրդակցություն Լոռու մարզպետարանում

08.06.2020

Այսօր Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանն անցկացրեց հերթական աշխատանքային խորհրդակցությունը փոխմարզպետ Գայանե Մարկոսյանի, մարզպետարանի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարերի, մարզպետարանի այլ պատասխանատու պաշտոնյաների մասնակցությամբ:
Մինչ օրակարգային հարցերին անցնելը, մարզի ղեկավարը ներկայացրեց մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության նորանշանակ պետ Արուս Թումանյանին՝ մաղթելով նրան աշխատանքային հաջողություններ:
Խորհրդակցության ընթացքում փոխմարզպետ Գայանե Մարկոսյանը և կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները տեղեկատվություն ներկայացրեցին մարզպետ Անդրեյ Ղուկասյանի կողմից տրված հանձնարարականների, ինչպես նաև նախորդ շաբաթվա ընթացքում կատարված աշխատանքների վերաբերյալ:
Փոխմարզպետը մասնավորապես անդրադարձավ օրեր առաջ անցկացված «Վարձատրվող հասարակական աշխատանքների կազմակերպման միջոցով` գործազուրկների ժամանակավոր զբաղվածության ապահովում» ծրագրի շրջանակներում մարզում իրականացվող աշխատանքների քննարկման նպատակով հրավիրված Լոռու մարզի զբաղվածության աջակցության մարզային հանձնաժողովի նիստի արդյունքները: Նա նշեց, որ Հարթագյուղ համայնքում իրականացվող ծրագիրը դադարեցնելու վերաբերյալ առաջարկություն է ներկայացվել՝ կատարողական ակտ չներկայացնելու ու նաև, ըստ ժամկետների, տեսանելի աշխատանքներ չկատարելու հիմքով:
Փոխմարզպետն անդրադարձավ նաև համավարակով պայմանավորված ստեղծված իրավիճակում իրականացվող աջակցության ծրագրերին՝ նշելով, որ բանակացություններ են տարվում նաև տարբեր միջազգային կառույցների, դեսպանատների հետ՝ նոր համաձայնություններ ձեռքբերելու նպատակով:
Գ. Մարկոսյանի տեղեկացմամբ, ներկա դրությամբ մարզում հաստատված է պետություն- համայնք համատեղ ներդրմամբ իրականացվող 55 ծրագիր, որոնցից 29-ի մրցույթն արդեն իսկ հայտարարված է:
Մարզում շինարարական ներուժի հավաքագրման վերաբերյալ տեղեկատվություն տրամադրելով(ներկա պահին գրանցված է շուրջ 1500 շինարար) փոխմարզպետը նշեց, որ սուբվենիցոն ծրագրերով մրցույթները հաղթած շինկազմակերպություններին տրամադրվում են այդ տվյալները՝ աշխատանքներում ներգրավելու համար: Հետագայում նաև մոնիտորինգ կարվի, թե որքանով են նրանք ներգրավված աշխատանքներում:
Ներկայացվեց նաև հարկերի հավաքագրման գործընթացը, նշվեց, որ ցուցանիշներն այնքան էլ գոհացուցիչ չեն, իսկ պատճառաբանությունը համավարկով պայմանավորված իրավիճակն է: Խնդրի վերաբերյալ իր նկատառումներն արտահայտելով՝ մարզի ղեկավարը նշեց, որ իրավիճակը բոլորի համար համընդհանուր է, մինչդեռ ունենք բավականին մեծ թվով համայնքներ, որոնց հինգ ամսվա կատարողականը կազմել է 100 և ավելի տոկոս: Այսուհանդեձ, Անդրեյ Ղուկասյանը հանձնարարեց առավել հետևողական աշխատանքներ իրականացնել և կարճ ժամկետներում շտկել իրավիճակը:
Մարզի համաճարակային ընդհանուր իրավիճակը և տարվող աշխատանքները ներկայացնելով՝ մարզպետարանի առողաջապահության և սոցիալական ապահովության վարչության պետի պարտականությունները կատարող Լուսինե Վարդանյանը տեղեկացրեց, որ մարզում Սպիտակի բժշկական կենտրոնի վերպրոֆիլավորման հետ կապված աշխատանքներն իրականացվում են ինտենսիվ կերպով և այն հունիսի 8-ից կծառայի կորոնավիրուսով հիվանդների բուժման համար:
Իր նկատառումները հայտնելով վարչությունների կողմից ներկայացված հարցերի վերաբերյալ՝ մարզի ղեկավարը միաժամանակ տվեց մի շարք այլ հանձնարարականներ ևս՝ մասնավորապես կցագրման աշխատանքների պատշաճ կազմակերպման, ՀՈԱԿ-ների աշխատակիցների վերբերյալ տվյալների ամողջացման, մշակովի հողատարածքների ավելացման նպատակով աշխատանքներ իրականացնելու և այլն:
Քննարկվեցին ընթացիկ մի շարք այլ հարցեր ևս:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 17:22:59