Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Ա. Ղուկասյան. «Բացթողումներն աններելի են, և պետք է արժանանան ամենախիստ գնահատականի»

16.06.2020

 Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանն անցկացրեց հերթական աշխատանքային խորհրդակցությունը փոխմարզպետ Գայանե Մարկոսյանի, մարզպետարանի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների և պատասխանատու այլ պաշտոնյաների մասնակցությամբ:
Մարզի ղեկավարը նախևառաջ անդրադարձավ իր կողմից պարբերաբար մարզային եթակայության բուժհիմնարկներ կատարվող անակնկալ այցերին՝ Պարետի ցուցումների կատարումը վերահսկելու ու նաև ընթացիկ աշխատանքներին տեղում ծանոթանալու նպատակով: Ա. Ղուկասյանը նշեց, որ իր կողմից արձանագրված խախտումներն անհետևանք չեն կարող մնալ և սահմանված կանոններին չհետևող անբարեխիղճ աշխատակիցները պետք է արժանանան նկատողության:
-Եթե մարզային ենթակայության հիմնարկներում մենք ականատես ենք լինում աշխատակիցների կողմից կանոնների խախտման դեպքերի, ապա ի՞նչ կարող ենք ակնկալել քաղաքացիներից: Նման բացթողումներն աններելի են և պետք է արժանանան ամենախիստ գնահատականի,-նշեց Ա. Ղուկասյանը:
Փոխմարզպետ Գայանե Մարկոսյանը և կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները ներկայացրեցին նախորդ շաբաթվա ընթացքում տրված հանձնարարականների կատարման արդյունքները, ինչպես նաև ընթացիկ այլ հարցեր:
Գ. Մարկոսյանը մասնավորապես անդրադարձավ իր համակարգման ոլորտում գործող կառուցվածքային ստորաբաժանումների գործունեության ոլորտում առկա մի շարք հարցերի: Մարզում իրականացվող սուբվենիցոն ծրագրերի հետ կապված՝ Գ. Մարկոսյանը տեղեկացրեց, որ արդեն իսկ հաստատված 55 ծրագրերից 33-ի մրցույթները հայտարարված են, 11-ի պայմանագրերը՝ կնքված:
Մասնավորապես ներկայացնելով հարկերի հավաքագրման գործընթացը՝ փոխմարզպետը նշեց, որ թեև առաջընթաց կա, բայց տեմպերը չեն գոհացնում և խոշոր համայնքների թերացումներն անդրադառնում են մարզի ընդհանուր ցուցանիշների վրա:
Մարզի ղեկավարը խստորեն հանձնարարեց փոխմարզպետի անմիջական վերահսկողությամբ խնդիրը պահել ամենօրյա ուշադրության կենտրոնում և հետևողական աշխատանքներ տանել համայնքների հետ ցուցանիշները բոլոր հարկատեսակների գծով բարելավելու ուղղությամբ:
Խորհրդակցության ընթացքում անդրադարձ կատարվեց մարզի համար օրախնդիր ոլորտային մի շարք այլ հարցերի ևս: Տրվեցին հանձնարարականներ:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2020-07-02 16:30:25