Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

2019թ.-ին Լոռու մարզի համայնքների կողմից մարզպետարան ներկայացված սուբվենցիոն հայտերի վերաբերյալ տեղեկատվություն

15.06.2020

 Կյանքի կոչվեց Լոռու մարզի գյուղական համայնքների կարիքավոր ընտանիքների աջակցության հերթական ծրագիրը:
Լոռու մարզպետարանի և «Կամրջակ» սոցիալ-բարեգործական հասարակական կազմակերպության(նախագահ՝ Բենիամին Աղամալյան) համագործակցությամբ համավարակով պայմանավորված ստեղծված իրավիճակում գյուղատնտեսությամբ զբաղվող ընտանիքների սոցիալական բեռը թեթևացնելու նպատակով մարզի 18 գյուղական համայնքների ավելի քան 2100 անապահով ընտանիքի տրամադրվեց 65 տոննա(46 տոկոսանոց ազոտի պարունակությամբ) կարբամիդ տեսակի պարարտանյութ։ Ծրագրից օգտվելու հնարավորություն էր տրվել մինչև 0,5 հա կարտոֆիլի մշակությամբ զբաղվող սոցիալապես անապահով ընտանիքներին:
Աշխատանքների համակարգումը մարզում իրականացվել է Լոռու մարզպետի տեղակալ Գայանե Մարկոսյանի կողմից։
-Ժամկետները շատ սեղմ էին: Օպերատիվ աշխատանքի շնորհիվ, համայնքների հետ համագործակցելով, կարողացանք կազմել շահառուների ցանկը: Մեր նպատակն էր, որպեսզի աջակցությունը լինի հասցեական,-ասաց Գ. Մարկոսյանը: Նա նաև շնորհակալություն հայտնեց «Կամրջակ» սոցիալ-բարեգործական հասարակական կազմակերպության ղեկավար Մարիա Գորիսին և նախագահ Բենիամին Աղամալյանին այս դժվարին պայմաններում նմանատիպ աջակցության համար՝ հույս հայտնելով, որ կազմակերպության հետ համագործակցությունը շարունակական բնույթ կկրի:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-07-11 18:11:19