Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՄԱՐԶԻ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎԵՑԻՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐԸ

ՄԱՐԶԻ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎԵՑԻՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐԸ 31.01.2020

ՀՀ էկոնոմիկայի նախարարության գյուղոլորտի պատասխանատուները հունվարի 31-ին Լոռու մարզպետարանում կազմակերպել էին հանդիպում մարզի համայնքների ղեկավարների և ֆերմերների հետ: Մարզպետի տեղակալ Գայանե Մարկոսյանը, ողջունելով ներկաներին՝ մարզպետ Անդրեյ Ղուկասյանի և իր անունից կարևորեց միջոցառման նախաձեռնությունը. -Լոռու մարզպետարանը նույնպես պետական աջակցությամբ իրականացվող գյուղատնտեսական ծրագրերի վերաբերյալ պարբերաբար իրազեկման աշխատանքներ է իրականացնում, սակայն շատ կարևոր է, երբ Էկոնոմիկայի նախարարության ծրագրերի մշակման պատասխանատուներից է հնարավորություն լինում ստանալու բոլոր հարցերի պատասխանները,-ասաց Գ. Մարկոսյանը՝ դահլիճում ներկա համայնքների ղեկավարներին և գյուղատնտեսներին հորդորելով ակտիվ լինել:

Փոխմարզպետը կարևորեց  երիտասարդների պահանջատեր լինելու կեցվածքը

Փոխմարզպետը կարևորեց երիտասարդների պահանջատեր լինելու կեցվածքը 31.01.2020

Ընդառաջ գնալով Ալավերդի խոշորացված համայնքի մի խումբ ակտիվ երիտասարդների խնդրանքին՝ այսօր Լոռու մարզպետի տեղակալ Գայանե Մարկոսյանը հանդիպեց նրանց հետ: Վերջիններս նշեցին, որ այժմ թեև ակտիվիստների խումբը սակավաթիվ է, սակայն ջանքեր չեն խնայում իրենց շարքերը համալրելու ուղղությամբ: -Նպատակ ունենք երիտասարդական խորհուրդ ձևավորելու, որպեսզի ամենօրյա ռեժիմով հնարավորություն ունենանք բարձրաձայնելու համայնքային խնդիրները և հետևողական լինելու դրանց լուծման ուղղությամբ,-նշեցին երիտասարդները: Նրանք կարևորեցին հատկապես զբոսաշրջության զարգացման ուղղությամբ իրականացվելիք ծրագրերը՝ նշելով, որ բազմաթիվ հետաքրքիր գաղափարներ ունեն, որոնցով պատրաստ են կիսվելու համայնքային և մարզային իշխանությունների հետ:

Հրշեջ ISUZU մակնիշի  9 ավտոբաքերն արդեն Լոռու մարզում

Հրշեջ ISUZU մակնիշի 9 ավտոբաքերն արդեն Լոռու մարզում 30.01.2020

Հունվարի 29-ին ԱԻՆ շարահրապարակում տեղի ունեցավ Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության (JICA) կողմից Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարությանը նվիրաբերված 22 հրշեջ ավտոմեքենաների հանձնման հանդիսավոր արարողությունը, որին ներկա էր նաև մարզպետ Անդրեյ Ղուկասյանը: Հրշեջ մեքենաները տրվել են JICA-ի՝ «Հակահրդեհային սարքավորումների բարելավման ծրագրի» շրջանակներում, և նախատեսված են Լոռու, Շիրակի և Սյունիքի մարզերի փրկարարական ստորաբաժանումների տեխնիկական վերազինման համար:

ԴՐԱՄԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ` 31 ԸՆՏԱՆԻՔԻ

ԴՐԱՄԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ` 31 ԸՆՏԱՆԻՔԻ 30.01.2020

Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանի նախաձեռնությամբ Հայկական բանակի 28-րդ տարեդարձի առթիվ 2013թ.-ից մինչ օրս զոհված թվով 31 զինծառայողների ընտանիքների ցուցաբերվել է դրամական աջակցություն: Նման աջակցությունները պարբերական բնույթ են կրում:

Հայկական բարեգործական ընդհանուր միության հայաստանյան գրասենյակը Լոռու մարզում կիրականացնի կանանց հզորացման ծրագիր

Հայկական բարեգործական ընդհանուր միության հայաստանյան գրասենյակը Լոռու մարզում կիրականացնի կանանց հզորացման ծրագիր 30.01.2020

Լոռու մարզպետի տեղակալ Գայանե Մարկոսյան հունվարի 30-ին ընդունեց Հայկական բարեգործական ընդհանուր միության հայաստանյան գրասենյակի գործադիր տնօրեն Թալար Կազանջյանին և ընկերության ներկայացուցիչներին: Հանդիպմանը ներկա էին նաև մարզպետարանի պատասխանատու պաշտոնյաներ: Թ. Կազանջյանի ներկայացմամբ, ՀԲԸՄ գրասենյակը նախաձեռնություն է ցուցաբերել սկսելու կանանց հզորացման ծրագիր Վանաձորում: Կազմակերպությունն արդեն երեք տարի է՝ դասընթացներ է իրականացնում կին ձեռներեցների համար՝ նպատակ ունենալով առաջարկելու այլ մասնագիտական հմտություններ ևս:

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՏՐԱՍՏ Է ԱՋԱԿՑԵԼՈՒ ՍՊԱՆԴԱՆՈՑՆԵՐԻ ԿԱՌՈՒՑՄԱՆԸ. պարտադիր սպանդանոցային մորթի կիրառման գործընթացը կհետաձգվի մինչև հուլիսի 1-ը

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՏՐԱՍՏ Է ԱՋԱԿՑԵԼՈՒ ՍՊԱՆԴԱՆՈՑՆԵՐԻ ԿԱՌՈՒՑՄԱՆԸ. պարտադիր սպանդանոցային մորթի կիրառման գործընթացը կհետաձգվի մինչև հուլիսի 1-ը 29.01.2020

Հունվարի 24-ին Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանի և ՀՀ սննդի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գերոգի Ավետիսյանի նախաձեռնությամբ Լոռու մարզպետարանում համայնքների ղեկավարների, ֆերմերների և մի շարք այլ կառույցների մասնակցությամբ անցկացվեց հանդիպում սպանդանոցներում իրականացվելիք պարտադիր մորթի պայմանի շուրջ ծագած դժգոհությունների քննարկման և կառավարության նոր առաջարկի ներկայացման նպատակով: Քննարկումը վարում էր մարզի ղեկավարը: Նրա տեղեկացմամբ, ներկայում մարզում գործում է 3 սպանդանոց, առաջիկայում կգործարկվեն ևս մի քանիսը: Մարզի ղեկավարի ներկայացմամբ, ինչպես հայտնի է՝ Կառավարությունը պատրաստ է մինչև հուլիսի 1-ը հետաձգելու պարտադիր սպանդանոցային մորթի կիրառման գործընթացը։

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-04-23 09:27:58