Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ԴՊՐՈՑՆԵՐԻ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՎԵՐԱԲԱՇԽՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ՇՈՒՐՋ 80 ՄԼՆ ԴՐԱՄԻ ՇԻՆԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ ԵՆ ԻՐԱԿԱՆԱՑՎԵԼ. ՄԱՐԶՊԵՏ ԱՆԴՐԵՅ ՂՈՒԿԱՍՅԱՆԸ ԵՂԱՎ ՎԱՆԱՁՈՐԻ ԹԻՎ 12 ՀԻՄՆԱԿԱՆ ԴՊՐՈՑՈՒՄ

17.02.2020

Փետրվարի 17-ին Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետի պաշտոնակատար Ռաֆայել Հարությունյանի ուղեկցությամբ եղավ Վանաձորի թիվ 12 հիմնական դպրոցում` ծանոթանալու այստեղ կատարված շինարարական աշխատանքներին:
Ինչպես հայտնի է, Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանի նախաձեռնությամբ 2019թ. մարզի դպրոցների կողմից տնտեսված միջոցների վերաբաշխման արդյունքում հնարավոր է եղել առավել կարիքավոր կրթօջախներում իրականացնել շուրջ 80 մլն դրամի տարաբնույթ շինարարական աշխատանքներ: Այդ ուսումնական հաստատությունների թվում է եղել նաև Վանաձորի թիվ 12 հիմանական դպրոցը:
Հատկացված շուրջ 4 մլն դրամի շրջանակներում հնարավոր է եղել փոխել դռներ, լուսամուտներ, որոշ հատվածներում նաև՝ նորոգման աշխատանքներ իրականացնել, ինչը նպաստել է դպրոցի ջերմախնայողությանը:
Աշակերտներն ու դպրոցի կոլեկտիվը մարզի ղեկավարին ջերմ ընդունելության արժանացրեցին՝ դիմավորելով աղ ու հարցով, ապա նաև՝ ուրախ երգ ու պարով, ասմունքով:
Այցի ընթացքում մարզպետ Անդրեյ Ղուկասյանը շրջեց դասասենյակներով, աշակերտներից հետաքրքրվեց նրանց առաջադիմությամբ: Զրուցեց նաև ուսուցչական կոլեկտիվների հետ՝ պատասխանելով նրանց հուզող հարցերին: Մարզի ղեկավարը դպրոցների կոլեկտիվներին տեղեկացրեց, որ ՀՀ վարչապետի հանձնարարությամբ կգույքագրվեն բոլոր դպրոցների խնդիրները, կպատրաստվեն նախագծեր՝ ըստ առաջնահերթության դրանք լուծելու նպատակադրմամբ:
-Մեր պետությունը, այդ թվում և մեր կրթության ոլորտը, գտնվում է առողջացման փուլում և այն քայլերը, որոնք ներկայում արվում են, դրա մի փոքր դրսևորումն են միայն,-ասաց Անդրեյ Ղուկասյանը:
Դպրոցի ուսուցչական կոլեկտիվն ու ծնողներն իրենց երախտագիտությունը հայտնեցին մարզի ղեկավարին հոգացավ վերաբերմունքի և պատրաստակամության համար:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 15:20:53