Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Ա. Ղուկասյան. Քաղաքացիների դիմումներին տալ բացառապես հիմնավորված պատասխաններ

06.07.2020

 Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանն այսօր անցկացրեց հերթական աշխատանքային խորհրդակցությունը փոխմարզպետ Գայանե Մարկոսյանի, մարզպետարանի գլխավոր քարտուղար Արթուր Մխիթարյանի, կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների և պատասխանատու այլ պաշտոնյաների մասնակցությամբ: Վերջիններս տեղեկատվություն ներկայացրեցին նախորդ շաբաթվա ընթացքում մարզի ղեկավարի կողմից տրված հանձնարարականների կատարման արդյունքների վերաբերյալ, անդրադարձ կատարվեց հաշվետու ժամանակահատվածում իրականացված աշխատանքներին:
Հանգամանորեն քննարկվեցին մասնավորապես քաղաքաշինության, առողջապահության, գյուղատնտեսության, կրթության, հողաշինության բնագավառներում առկա խնդիրները, զարգացման ծրագրերի, սեփական եկամուտների արդյունքների բարելավման, երեխաների իրավունքների պաշտպանության և մի շարք այլ ուղղություններով տարվող աշխատանքների հետ կապված հարցեր:
Ինչպես ներկայացվեց մարզի ղեկավարին, հուլիսի 6-ի դրությամբ Լոռու մարզում կորոնավիրուսով վարակվածության ընդհանուր դեպքերի թիվը 725 է, որոնցից առողջացել են 457-ը: Արձանագրված մահվան դեպքերի ընդհանուր թիվը 8 է: Ներկա պահին բուժման մեջ է գտնվում 260 քաղաքացի, որոնցից 44-ը հոսպիտալացված են, իսկ 216-ը գտնվում են տանը՝ թաղամասային բժիշկների հսկողության տակ: Ինքնամեկուսացման մեջ է 663 քաղաքացի: Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոցում բուժում է ստանում 23 և Սպիտակի բժշկական կենտրոնում 97 հիվանդ: Ա. Ղուկասյանին զեկուցվեց, որ համաճարակային իրավիճակը մարզում ընդհանուր առմամբ վերահսկելի է:
Մարզպետի հանձնարարությամբ վերլուծության է ենթարկվել այս տարվա առաջին կիսամյակում քաղաքացիների կողմից ստացված առաջարկությունների, դիմումների և բողոքների շարժը: Տեղեկացվեց, որ նշված ժամանակահատվածում մարզպետարան է մուտքագրվել 3478 առաջարկություն, դիմում և բողոք, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի՝ 2035-ի և 2018թ.-ի՝ 1536-ի դիմաց: Դրանք հիմնականում սոցիալական, առողջապահական, կրթական, կոմունալ- կենցաղային բնույթի են: Այս տարվա հաշվետու ժամանակահատվածում հիմնավոր պատճառներով մերժվել է դրանց ընդամենը շուրջ 10 տոկոսը: Հատկանշական է նաև, որ առողջապահական բնույթի բոլոր դիմումները բավարարվել են:
Ա. Ղուկասյանը հանձնարարեց շարունակել հետևողական աշխատանքներ իրականացնել քաղաքացիների կողմից ստացված դիմումներում բարձրացված խնդիրների լուծման ուղղությամբ, խորապես ուսումնասիրել դրանցից յուրաքանչյուրը և պատասխանները ներկայացնել հիմնավորված:
Հանձնարարականներ տրվեցին նաև մարզում իրականացվող քաղաքաշինական աշխատանքների որակի վերահսկողության, համայնքների կողմից հարկերի հավաքագրման արդյունքների բարելավման և մի շարք այլ ուղղություններով:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 17:22:59