Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

«Դու գիտես» ինտելեկտուալ խաղ-մրցույթի մասնակիցները արժանացան խրախուսանքի

28.07.2020

Լոռու մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Ռաֆայել Հարությունյանը «Դու գիտես» ինտելեկտուալ խաղ-մրցույթում 2-րդ տեղը գրաված աշակերտներին և նրանց ուսուցչուհուն մարզի ղեկավարի կողմից դրամական պարգև և շնորհակալագրեր հանձնեց Լոռվա մարզը լավագույնս ներկայացնելու համար:

Ինտելեկտուալ խաղ-մրցույթը իրականացվել է ԿԳՄՍ նախարարության և Հանրային հեռուստատեսության նախաձեռնությամբ: Մրցույթի 3-րդ եթերաշրջանին մասնակցել են թիմեր՝ հանրապետության բոլոր մարզերից և Արցախից: Հաղթելով Սյունիքի, Արագածոտնի և Երևանի թիմերին՝ Լոռու թիմը եզրափակիչ փուլում գրավել է 2-րդ տեղը՝ մեկ միավորով զիջելով միայն Արմավիրի թիմին:

Թիմի ղեկավարն էր Վանաձորի Ակսել Բակունցի անվան թիվ 7 հիմնական դպրոցի պատմության ուսուցչուհի Լիլիթ Մինասյանը, մրցույթի մասնակից աշակերտները՝ Վանաձորի Ա.Բակունցի անվան թիվ 7 հիմնական դպրոցի 9-րդ դասարանի աշակերտուհի Աստղիկ Զաքարյանը և Վանաձորի Պ.Տիչինայի անվան թիվ 20 հիմնական դպրոցի 9-րդ դասարանի աշակերտուհի Մաթիլդա Սիմոնյանը: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 17:46:36