Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզի ղեկավարը Աշոտ Փանոյանին շնորհակալություն հայտնեց երկարամյա ու բարեխիղճ աշխատանքի համար

Մարզի ղեկավարը Աշոտ Փանոյանին շնորհակալություն հայտնեց երկարամյա ու բարեխիղճ աշխատանքի համար 09.10.2019

Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանն այսօր իր երախտագիտությունն ու ջերմ բարեմաղթանքները հղեց մարզպետարանի քաղաքաշինության վարչության գլխավոր մասնագետ Աշոտ Փանոյանին՝ ծննդյան 65-րդ տարեդարձի առթիվ՝ վաստակած հանգստի մեկնելուց առաջ: -Ցավոք աշխատանքի բերումով շատ չեմ կարողացել շփվել Ձեզ հետ, բայց գիտեմ, որ շրջապատը Ձեզ ընկալում է՝ որպես բարի, առաքինի, պարկեշտ ու հայրենասեր անձնավորություն, այդ կերպ եմ ընդունում նաև ես: Մաղթում եմ, որ կենսաթոշակի անցնելը ինչ-որ նոր մտահղացումների սկիզբ դառնա, քանի որ Ձեզ նման մասնագետների կարիք այսօր շատ կա: Մաղթում եմ Ձեզ առողջություն և նորանոր հաջողություններ,-իր խոսքում նշեց մարզի ղեկավարը:

Պարգևատրվեցին Լոռու մարզի «Լավագույն ուսուցիչը» և «Լավագույն դաստիարակը»

Պարգևատրվեցին Լոռու մարզի «Լավագույն ուսուցիչը» և «Լավագույն դաստիարակը» 08.10.2019

Մարզի ղեկավարն ընդունեց 2018-2019 ուստարում Լոռու մարզի «Լավագույն ուսուցիչ» ճանաչված Վանաձորի թիվ 25 հիմնական դպրոցի հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Արմին Դունամալյանին և «Լավագույն դաստիարակ» ճանաչված՝ Ալավերդու թիվ 6 նախադպրոցական կրթական հաստատության դաստիարակ Էլինա Թամազյանին: Շնորհավորելով նման պատվաբեր կոչման արժանանալու համար՝ մարզպետ Անդրեյ Ղուկասյանը շնորհակալություն հայտնեց նրանց անձնվեր և անշահախնդիր աշխատանքի համար:

«Լավ աշխատանք ունենալու և բարձր արդյունքների հասնելու միակ պայմանն այսօր բարձրակարգ մասնագետ լինելն է»

«Լավ աշխատանք ունենալու և բարձր արդյունքների հասնելու միակ պայմանն այսօր բարձրակարգ մասնագետ լինելն է» 08.10.2019

Լոռու մարզպետարանում արդեն մի քանի օր է՝ ուսումնական պրակտիկա են անցնում Վանաձորի պետական համալսարանի «Կառավարում բաժնի» 4-րդ կուրսի ուսանողները: Այսօր նրանք մարզի ղեկավարի հետ կիսվեցին իրենց տպավորություններով և հնարավարություն ունեցան իրենց հետաքրքրող հարցերն ուղղելու Անդրեյ Ղուկասյանին: Նա ներկայացրեց մարզպետի ու մարզպետարանի աշխատակազմի գործառույթները, աշխատանքի բնույթը, առանձնահատկությունները: Անդրադառնալով աշխատատեղերի խնդրին՝ Անդրեյ Ղուկասյանը նշեց, որ ինչպես մարզպետարանը, այնպես էլ՝ այլ հիմնարկություններ արհեստավարժ մասնագետների կարիք ունեն:

«ԵՐԵՔ ՍՐԲՈՒԹՅՈՒՆ»

«ԵՐԵՔ ՍՐԲՈՒԹՅՈՒՆ» 07.10.2019

Վարդաբլուր համայնքում 30 տարվա ընդմիջումից հետո նշվում է համայնքի համար շատ կարևոր տոնակատարություն՝ «Երեք սրբություն» խորագիրը կրող միջոցառումը՝ նվիրված հայ ազգի երեք մեծերին, երեք սրբություններին, մեր ազգի խորհրդանիշերին՝ Հովհաննես Թումանյանին, Կոմիտասին և Զորավար Անդրանիկին: Միջոցառումը ինչպես 30 տարի առաջ, այնպես էլ՝ հիմա, կազմակերպվել էր վարդաբլուրցիների ջանքերով՝ նպատակ ունենալով համախմբել ինչպես Հայաստանի տարբեր բնակավայրերում, այնպես էլ՝ երկրի սահմաններից դուրս բնակվող վարդաբլուրցիներին ու աշխարհին պատմելու վարդաբլուրցիների սովորությունների, ավանդույթների, հյուրնկալության մասին: Իսկ ինչպես են կապված այս երեք մեծերը Վարդաբլուրի հետ: Գյուղի մեծերը պատմում են և պատմությունն է այդ մասին վկայում, որ այն ժամանակների համար կրթյալ ու լուսավոր մի մարդու, գյուղի տարեց քահանա Տեր Եղիա Զոհրաբյանի հրավերով այս մեծերը բազմիցս հյուրընկալվել են գյուղում:

«Բերքի տոն-2019-ը» կայացավ. պարգևների արժանացան լավագույնները

«Բերքի տոն-2019-ը» կայացավ. պարգևների արժանացան լավագույնները 07.10.2019

«Բերքի տոն-2019» տոնահանդեսն այս տարի առաջին անգամ հանդիսավորությամբ նշվեց Օձուն խոշորացված համայնքի այգեհատ բնակավայրում՝ Լոռվա չքնաղ բնության գրկում: Տոնակատարությունը համախմբել էր մարզի համայնքների հարյուրավոր բնակիչների, հյուրերի: Մարզի տասնյակ համայնքներ, ձեռնարկատերեր ու անհատ ձեռներեցներ, հասարակական կազմակերպություններ պատրաստել էին ճոխ ու ինքնատիպ ձևավորված տաղավարներ, ուր ներկայացված էին տարվա ընթացքում արտադրված բազմազան բերքն ու բարիքը, լոռվա ավանդական խոհանոցն ու Լոռու կենցաղին բնորոշ կիրառական իրերը, ձեռքի աշխատանքներ:Ներկայացվում էին նաև ուտեստների պատրաստման, արհեստագործական վարպետաց դասեր: Այս տարի դարձյալ առաջին անգամ ձիավարության մրցույթ էր նախատեսված:

ՄԱՐԶԻ ՂԵԿԱՎԱՐԸ ԾԱՆՈԹԱՑԱՎ ՄԱՐԶԿԵՆՏՐՈՆՈՒՄ ԻՐԱԿԱՆՑՎՈՂ ՇԻՆԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԸՆԹԱՑՔԻՆ 07.10.2019

Մարզպետ Անդրեյ Ղուկասյանը մարզպետարանի մի խումբ պատասխանատու պաշտոնյաների ուղեկցությամբ ծանոթացավ Վանաձորում պետություն-համայնք համագործակցությամբ իրականացվող սուբվենցիոն ծրագերի ընթացքին: Վանաձորի քաղաքապետարանն այս տարի 5 սուբվենցիոն ծրագիր է իրականացնում՝ երկրորդային փողոցների կապիտալ վերանորոգում, Կերպարվեստի թանգարանի վերանորոգում, Հայքի հրապարակի վերանորոգում, Վանաձորի թվով 4 այգիների և պուրակների («Արցախ» պուրակ, «Հանրապետության» պուրակ, «Կ.Աբովյանի անվան պատկերասրահին» հարակից պուրակ և «Ռ.Սևակի անվան երիտասարդական այգի») վերականգնում, բազմաֆունկցիոնալ տեխնիկաների ձեռքբերում: Ծրագրերի պայմանագրային արժեքը 684 մլն 351 հազար դրամ է, որից համայնքի ներդրումը կազմում է 370 մլն 920 հազար դրամ:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-05-19 16:21:20