Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Կանխարգելիչ միջոցառումների իրականացումը ամենօրյա ռեժիմով վերահսկվում է մարզպետարանի կողմից

23.03.2020

 Մարզպետ Անդրեյ Ղուկասյանի հանձնարարությամբ Լոռու մարզպետարանի քաղաքաշինության վարչության աշխատակիցներն, այսօր ախտահանիչ նյութեր, դիմակներ և ձեռնոցներ են տրամադրել մարզային երթուղիները սպասարկող «Միլլարեն», «Աստղանիվ», «Քարափտրանս», «Ֆիրմա Առ-Շին», «Անի», «Դիանա-Էդիտա», «Արծվաթև», «Վիտրաժ», «Ռոդի Գրուպ», «Լիլիթ-95», «Ուղեծիր», «Մ-Պողոսյան», «Ա.Տ.Գևորգյան», «Գրուրա» ընկերություններին, ինչպես նաև Սպիտակի և Ալավերդու ներհամայնքային ուղևորափոխադրումներ իրականացնող ընկերություններին:
Միջոցներ են տրամադրվել նաև Վանաձորի քաղաքապետարանին՝ ներհամայնքային երթուղիները սպասարկող կազմակերպություններին տրամադրելու համար:
Բոլոր տիպի երթուղիները սպասարկող ընկերություններից պահանջվում է առաջնորդվել պարետի ցուցումներով:
Կանխարգելիչ միջոցառումների իրականացումը ամենօրյա ռեժիմով վերահսկվում է մարզպետարանի կողմից:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 17:22:59