Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ 17.03 – 22.03.2020թ. ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից խոցելի խմբերին տրամադրած նվիրատվությունների վերաբերյալ

24.03.2020

 Սարչապետ համայնքի սոցիալապես անապահով միայնակ ապրող 3 բնակիչներին բաշխվել է համայնքի «Պարտեզ» մանկապարտեզում պահեստավորված սնունդը (կարտոֆիլ, սոխ, խնձոր, նարինջ, հավի կրծքամիս, թխվածքաբլիթ):
Տաշիր համայնքի սոցիալապես անապահով 5 բնակիչներին բաշխվել է համայնքի «Ամալյա Կարապետյանի անվան» թիվ 4 մանկապարտեզում պահեստավորված սնունդը (կարտոֆիլ, ալյուր, հաճար, ցորենաձավար, վարսակաձավար, բրինձ, շաքարավազ, գարեձավար, հնդկաձավար,ձու, հալվա, պանիր, ձեթ, տոմատի մածուկ, տավարի միս, կարագ, ծիրանի ջեմ, խնձոր, աղ, մակարոն):
Գյուլագարակ համայնքի թվով 6 մանկապարտեզների պահեստներում մնացած սնունդը նվիրաբերվել է համայնքի թվով 29 միայնակ ծերերին, իսկ ֆիզիկական անձ հանդիսացող Ս. Շահբազյանի կողմից(22.03.2020թ.) Գյուլագարակ գյուղի թվով 1 միայնակ ծերի հատկացվել է սնունդ:
Լեռնապատ համայնքի մանկապարտեզի պահուստային սննդամթերքը բաժանվել է միայնակ չաշխատող կենսաթոշակառուներին(4 ընտանիք):
Դարպաս համայնքի մանկապարտեզի մնացորդային սնունդը տրամադրվել է ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված միայնակ չաշխատող կենսաթոշակառուներից բաղկացած 7 ընտանիքի:
Շահումյան համայնքի ղեկավարի նախաձեռնությամբ համայնքապետարանի և «Կրթամարզամշակութային համալիր» ՀՈԱԿ-ի աշխատակիցների կողմից կազմակերպվել է դրամահավաք և մարտի 20-ին 104.000 դրամ փոխանցվել է 900005001947 հաշվեհամարին` աջակցություն կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարի նպատակով:
Հաշվառվել է «Շահումյանի կրթամարզամշակութային համալիրի» ներքո գործող մանկապարտիզի սննդամթերքը, որից սննդամթերք է հատկացվել Շահումյան համայնքի սոցիալապես անապահով 1 ընտանիքի:
Բազում համայնքի մանկապարտեզի չօգտագործված սնունդը տրամադրվել է համայնքում բնակվող երկու միայնակ թոշակառուներին:
Լերմոնտովո համայնքի մանկապարտեզի չօգտագործված սնունդը տրամադրվել է համայնքում բնակվող 1 միայնակ թոշակառու և 1 հաշմանդամ բնակչի:
Մարգահովիտի կրթամարզամշակութային համալիրի Ս. Անանյանի անվան մանկապարտեզի պահեստում առկա սննդից տրամադրվել է համայնքի հաշմանդամություն ունեցող 5 միայնակ նպաստառուների, 4 միայնակ թոշակառուների և 2 սոցանապահով ընտանիքների։
Դեբետ համայնքի մանկապարտեզի չօգտագործված սնունդը տրամադրվել է համայնքի միայնակ 3 կենսաթոշակառուներին:
Գուգարք համայնքի թվով 4 տարեց, միայնակ նպաստառուներին բաժանվել է Գուգարքի «Երազիկ» մանկապարտեզում առկա, չիրացված սնունդը:
Վանաձոր համայնքի մանկապարտեզների սննդի պաշարները տրամադրվել են համայնքի 180 սոցիալապես անապահով անձնանց:
Ախթալա համայնքապետարանը համայնքային ենթակայության մանկապարտեզների սնունդը տրամադրել է համայնքի թվով 23 սոցիալապես անապահով ընտանիքներին: Ախթալայի ԼՀԿ ՓԲԸ-ի կողմից Ախթալայի համայնքապետարանի աշխատակազմին նվիրաբերվել է 100 հատ պաշտպանիչ բժշկական դիմակ, 100 հատ Ալկոգել 100մգ տարողությամբ, որոնք տրամադրվել են աշխատազմի աշխատակիցներին և համայնքապետարանի ենթակայության տակ գտնվող կազմակերպություններին:
Ստեփանավանի համայնքապետարանը համայնքային ենթակայության մանկապարտեզների սնունդը տրամադրել է համայնքի թվով 56 սոցիալապես անապահով ընտանիքներին:
Սպիտակ համայնքապետարանը համայնքային ենթակայության մանկապարտեզների սնունդը տրամադրել է համայնքի թվով 5 սոցիալապես անապահով ընտանիքներին:
Արևաշող համայնքապետարանը համայնքային ենթակայության մանկապարտեզների սնունդը տրամադրել է համայնքի թվով 2 սոցիալապես անապահով ընտանիքներին:
Մեծ Պարնի համայնքապետարանը համայնքային ենթակայության մանկապարտեզների սնունդը տրամադրել է համայնքի թվով 1 սոցիալապես անապահով ընտանիքներին:
Ալավերդի համայնքապետարանը համայնքային ենթակայության մանկապարտեզների սնունդը տրամադրել է համայնքի թվով 28 սոցիալապես անապահով ընտանիքներին:
Թումանյան համայնքապետարանը համայնքային ենթակայության մանկապարտեզների սնունդը տրամադրել է համայնքի թվով 8 սոցիալապես անապահով ընտանիքներին:
Շնող համայնքապետարանը համայնքային ենթակայության մանկապարտեզների սնունդը տրամադրել է համայնքի թվով 13 սոցիալապես անապահով ընտանիքներին:
Օձուն համայնքապետարանը համայնքային ենթակայության մանկապարտեզների սնունդը տրամադրել է համայնքի թվով 28 սոցիալապես անապահով ընտանիքներին:
Լոռի Բերդ համայնքապետարանը համայնքային ենթակայության մանկապարտեզների սնունդը տրամադրել է համայնքի թվով 2 սոցիալապես անապահով ընտանիքներին:

Տեղեկատվության տրամադրումը կկրի շարունակական բնույթ:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 15:02:00