Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Նախորդ շաբաթվա ընթացքում կատարված աշխատանքների ամփոփ

04.08.2020

Մարզպետ Անդրեյ Ղուկասյանը հերթական աշխատանքային խորհրդակցությունն անցկացրեց ՝ պատասխանատու պաշտոնյաների մասնակցությամբ:
Փոխմարզպետ Գայանե Մարկոսյանն ու կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները ներկայացրեցին տրված հանձնարարականների կատարման արդյունքները, ինչպես նաև անդրադարձան ընթացիկ աշխատանքների կազմակերպմանը:
Փոխմարզպետը ներկայացրեց իր համակարգման ոլորտում գտնվող մի շարք ստորաբաժանումների աշխատանքները: Մասնավորապես՝ անդրադարձ եղավ մարզի համայնքների բյուջեների կատարողականին. հավաքագրման ցուցանիշը օգոստոսի 1-ի դրությամբ հատել է 60 %-ի սահմանը: Մարզպետի պահանջն է՝ հավաքագրման ցուցանիշների շարունակական ավելացման ուղղությամբ տարվող աշխատանքը կրկնապատկել՝ մինչև տարեվերջ այն 100%-ի հասցնելու համար:
Լոռու մարզպետարան-հասարակական բարեգործական կազմակերպություններ համագործակցությունը շարունակվում է: Այդ համագործակցության շրջանակներում նախորդ շաբաթ «Աստղիկ» հիմնադրամի կողմից Տաշիրի տարածաշրջանի սոցիալապես անապահով թվով 103 բնակչի հատկացվել է 20.000 դրամ արժողությամբ կտրոններ՝ անհրաժեշտ գնումներ կատարելու համար:
Աշխատակազմի գլխավոր քարտուղար Արթուր Մխիթարյանն անդրադաձավ նախորդ շաբաթ կայացած թափուր հաստիքների համար հայտարարված մրցույթների արդյունքներին: Ակնհայտ է, որ մրցույթներին դիմողների թիվը կտրուկ ավելացել է. շատ հաճախ մեկ տեղի համար մրցակցողների թիվը հատում է 2 տասնյակի սահմանագիծը:
Հաջորդ կարևոր և բազմիցս քննարկված հարցը վերաբերում էր մարզի 2019 և 2020թվականների սուբվենցիոն ծրագրերի ընթացքին: Տրվեց հանձնարարական՝ ուսումնասիրել և ներկայացնել նախորդ տարի չավարտված ու այս տարի մինչ օգոստոսի 1-ը վերջնաժամկետով իրականացված 2019թ.-ի սուբվենցիոն ծրագրերի արդյունքները:
Խորհրդակցության ընթացքում անդրադարձ կատարվեց նաև մի շարք այլ ոլորտների: Տրվեցին հանձնարարականներ: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 17:46:36