Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

2019-ին չավարտված թվով 16 սուբվենցիոն ծրագրերը մարզպետի ուշադրության կենտրոնում են. Շինկազմակերությունների մի մասը խախտել է նաև երկարաձգված վերջնաժամկետը

05.08.2020

 Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը խորհրդակցություն էր հրավիրել՝ ուսումնասիրելու մինչ 2019 թ.-ի ավարտը նախատեսված, սակայն չավարտված սուբվենցիոն ծրագրերի վերջնարդյունքը. դրանք ստիպված տեղափոխվել էին այս տարի, աշխատանքների ավարտման հավելյալ վերջնաժամկետ էր սահմանվել օգոստոսի 1-ը:
Չնայած 7-ամսյա երկարաձգված ժամկետին՝ մի շարք ծրագրեր դեռևս ավարտական ակտեր չեն ներկայացրել: Դրանցից ոչ բոլորն են կատարվել արդյունավետ և որակյալ:
Արդյունքում ունենք համայնքներ, որտեղ աշխատանք է տարվել, ժամանակ և միջոցներ են ծախսվել, բայց ավարտուն պատկերը չի գոհացնում:
2019թ.-ին Լոռու մարզում իրականացվելիք 56 ծրագրից 16-ը մինչ այժմ շարունակում են խնդրահարույց մնալ: Դեռևս շինաշխատանքների ավարտական ակտեր չեն ներկայացվել Վանաձորի թվով 4 սուբվենցիոն ծրագրերի (Կառլոս Աբովյանի անվան կերպարվեստի թանգարանի նորոգում, Հայքի հրապարակի բարեկարգում և հիմնանորոգում, երկրորդային փողոցների կապիտալ նորոգում, համայնքային այգիների ու պուրակների վերակառուցում), ինչպես նաև Թումանյանի Լորուտ բնակավայրի խմելու ջրի ներքին ցանցի, Դարպասի, Դսեղի ճանապարհների և մի շարք այլ սուբվենցիոն ծրագրերի մասով: Խնդիրներ կան նաև Ստեփանավանի ճանապարհների նորոգման ծրագրի հետ կապված:
Սա նշանակում է, որ այս ծրագրերը չեն ընդունվի, և այն իրականացնող կազմակերպություններին գումար չի տրամադրվի այնքան ժամանակ, մինչև առկա բոլոր թերությունները չվերացվեն ու աշխատանքները չհասցվեն տրամաբանական ավարտին:
Մարզպետի հանձնարարականն է՝ սահմանել հստակ ժամկետներ. եթե առաջիկա 1-2 ամսվա ընթացքում իրականացված ծրագրերի մասով ավարտական ակտեր ներկայացվեն և առկա բոլոր թերացումներն ու բացթողումները շտկվեն, շինկազմակերպություններին կփոխանցվեն ծրագրային գումարները, հակառակ դեպքում՝ խնդիրները կտեղափոխվեն իրավական դաշտ:

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 17:54:09