Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՀՐԱՎԻՐՎՈՒՄ ԵՆ ԱԿՏԻՎ ԵՎ ՆԱԽԱՁԵՌՆՈՂ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐ 10.10.2019
Լոռու մարզպետարանը հրավիրում է մարզի ակտիվ, նախաձեռնող երիտասարդներին (18-30 տարեկան), ովքեր լի են թարմ ու նորարարական գաղափարներով և չեն վախենում դժվարություններից, ընդգրկվելու Լոռու մարզպետին կից ձևավորվող Երիտասարդական աշխատանքային խմբում, որը կգործի հասարակական հիմունքներով: Տեղերը սահմանափակ են: Ցանկացողները կարող են մինչև հոկտեմբերի 18-ը ներառյալ դիմել Լոռու մարզպետարան, 201 սենյակ՝ մարզպետի խորհրդական Հարություն Այվազյանին, կամ զանգահարել (0322) 2-28 77, (099)060417 հեռախոսահամարներով:

Ուսուցիչների օրվան նվիրված տոնական միջոցառմանը ներկա էր նաև մարզի ղեկավարը 10.10.2019
Վանաձորի Կոմիտասի անվան արվեստի դպրոցում Ուսուցիչների օրվան նվիրված տոնական միջոցառմանը ներկա էր նաև մարզի ղեկավարը: Ծրագիրը համերգային էր, մասնակցում էին դպրոցի տնօրեն Վարդան Դոլմաջյանը և մանկավարժները: Միջոցառման ընթացքում հնչեցին Առնո Բաբաջանյանի, Կոմիտասի, Ազնավուրի գործերից, Լիլի Բաղինյանը կարդաց Կոմիտասին նվիրված բանախոսություն:

ԼՈՌՈՒ ՄԱՐԶՊԵՏ ԱՆԴՐԵՅ ՂՈՒԿԱՍՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՏԱՇԻՐԻ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ 10.10.2019
Սիրելի՛ տաշիրցիներ, բազում ավանդույթներով լի համայնքի հարգարժա՛ն բնակիչներ, ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ քաղաքի օրվա կապակցությամբ: Տաշիր քաղաքը մշտապես ունեցել է իր ուրույն դեմքն ու դիմագիծը, որով տարբերվել է ու այժմ էլ առանձնանում է հանրապետության այլ համայնքներից: Տաշիրցի լինելու մեծագույն հպարտությունն է, թերևս, որ ձեզ մղում է շենացնելու, է՛լ ավելի լավը դարձնելու Ձեր ծննդավայրը, պահպանելու և կայուն ավանդույթների վերածելու Ձեր պապերի նիստուկացը, վարքն ու բարքը:

ԽԵԼԱՑԻ ԱՆԱՍՆԱԳՈՄԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐՆ ԱՎԱՐՏԱԿԱՆ ՓՈՒԼՈՒՄ ԵՆ 09.10.2019
ՀՀ կառավարության կողմից հաստատված պետական օժանդակության ծրագրերի շրջանակներում Տաշիր համայնքի բնակիչ Վահան Մկրտչյանը ձեռնամուխ է եղել > անասնաշենքի կառուցման աշխատանքներին: Անասնաշենքի կառուցման շինարարական աշխատանքները գտնվում են ավարտական փուլում, և հիմնադիրը պատրաստվում է այն վերազինել ժամանակակից սարքավորումներով (կաթի պահեստավորման սառնարաններով և կթի ագրեգատով): Վահան Մկրտչյանը ջանք չի խնայում անասնաշենքի սարքավորումներով վերազինման աշխատանքներն ավարտելու մինչև հոկտեմբեր ամսվա վերջ: Արդեն նոյեմբերին նախատեսում է արտերկրից ներկրել 30 գլուխ > ցեղատեսակի բարձր կաթնատվությամբ օժտված խոշոր եղջերավոր կենդանիներ, իսկ հաջորդ տարվա ընթացքում՝ ևս 30 գլուխ: Անասնաշենքը նախատեսված է ընդհանուր թվով 60 գլուխ խոշոր եղջերավոր կենդանիների համար:

ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻՆ ՇԵՆՔԻՆ ԿԻՑ ԿՏԵՂԱԴՐՎԻ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԼԻՑՔԱՎՈՐՄԱՆ ԿԱՅԱՆ 09.10.2019
Ամիսներ առաջ ձեռքբերված պայմանավորվածության համաձայն այսօր նվիրաբերության պայմանագիր կնքվեց Լոռու մարզպետարանի՝ ի դեմս մարզպետ Անդրեյ Ղուկասյանի և «Էներգետիկայի հայկական գործակալություն հիմնադրամի» միջև՝ ի դեմս գլխավոր տնօրեն Տիգրան Հարությունյանի: Պայմանագրով հիմնադրամը «Plug.am էլեկտրական մեքենաների խթանումը Հայաստանում» ծրագրի շրջանակներում Լոռու մարզպետարանի սեփականությանն է հանձնում էլեկտրական լիցքավորման կայան՝ նպատակ ունենալով դրանով իսկ նպաստելու ՀՀ-ում էներգետիկայի ոլորտի առաջընթացին: Կայանը կտեղադրվի մարզպետարանի շենքին կից:

ԱՆՑԿԱՑՎԵՑ ԳԵՆԴԵՐԱՅԻՆ ՀԱՐՑԵՐՈՎ ԶԲԱՂՎՈՂ ՄՇՏԱԿԱՆ ԳՈՐԾՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԻՍՏԸ 09.10.2019
Հոկտեմբերի 9-ին անցկացվեց Լոռու մարզպետարանում գենդերային հարցերով զբաղվող մշտական գործող հանձնաժողովի հերթական նիստը, որը վարում էր հանձնաժողովի նախագահ, մարզպետի խորհրդական Հարություն Այվազյանը: Ողջունելով ներկաներին՝ Հ. Այվազյանն առաջարկեց հնարավորինս առարկայական քննարկումներ իրականացնել ոլորտում առկա խնդիրները վերհանելու նպատակով: Նիստի շրջանակներում հանձնաժողովի քարտուղար, մարզպետարանի ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի գլխավոր մասնագետ Նաիրա Համբարձումյանը շնորհանդեսի միջոցով ներկայացրեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտի կողմից կատարված «Աշխատանքի շուկայում կանանց և տղամարդկանց հավասար հնարավորությունների և տնտեսական ռեսուրսների հավասար մատչելիության ապահովման հետ կապված իրավիճակի ուսումնասիրման» արդյունքները՝ բարձրաձայնելով մի քանի մտահոգող ցուցանիշերի մասին: