Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Սննդամթերքի և առաջին անհրաժեշտության ապրանքների իրացմամբ զբաղվող տնտեսվարող սուբյեկտներն զգուշացվել են

26.03.2020

 Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանի հանձնարարությամբ մարտի 18-ից մինչև մարտի 26-ը ամենօրյա ռեժիմով, խոշոր տնտեսավարողների առևտրի կետերում՝ շուրջ 44 անուն պարենային ապրանքների, դեղատներում՝ դիմակների, ախտահանիչ նյութերի գների և պաշարների մշտադիտարկում (մոնիտորինգ) է իրականացրել Լոռու մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության գյուղատնտեսության բաժինը: Սննդամթերքի և առաջին անհրաժեշտության ապրանքների իրացմամբ զբաղվող տնտեսվարող սուբյեկտները զգուշացվել են արտակարգ դրության պայմաններում ապրանքների գների չհիմնավորված բարձրացումներ թույլ չտալու վերաբերյալ: Տեղեկացվել է նաև, որ հակառակ դեպքում նրանք, օրենքով սահմանված կարգով կենթարկվեն պատասխանատվության:
Մոնիթորինգային հետազոտության արդյունքում արձանագրվել են մի քանի ապրանքատեսակների գծով գների որոշակի բարձրացումներ, ինչպես նաև՝ հատկապես բժշկական սպիրտի, ալկոգելի, դիմակների պակաս կամ բացակայություն, սակայն ընդհանուր առմամբ արձանագրվել է, որ պարենի և առաջին անհրաժշետության ապրանքատեսակների պաշարները մարզկենտրոնի խանութներում բավարար են:
Արձանագրված արդյունքները կներկայացվեն ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն, Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողով (ՏՄՊՊ)՝ անհրաժշետության դեպքում համապատասխան քայլեր ձեռնարկելու համար:
Աշխատանքները շարունակական բնույթ են կրելու:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2020-04-03 16:24:32