Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Անդրեյ Ղուկասյան. «Ավելի լավ է մի փոքր գերագնահատենք իրավիճակը, քան հետագայում խնդրի առաջ հայտնվենք»

27.03.2020

 Մարզպետ Անդրեյ Ղուկասյանը հրատապ խորհրդակցություն անցկացրեց մարզպետի տեղակալ Գայանե Մարկոսյանի, մարզպետարանի գլխավոր քարտուղար Արթուր Մխիթարյանի, մարզպետարանի Քաղաքաշինության, ՏԻ և ՀԳՄ վարչությունների պատասխանատու պաշտոնյաների, Վանաձորի քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավար Արթուր Օհանյանի մասնակցությամբ: Անդրեյ Ղուկասյանը հանձնարարեց շարունակել ամենօրյա հետևողական աշխատանքներ իրականացնել մարզի համայնքներում՝ վարակի տարածման կանխարգելիչ միջոցառումների ուղղությամբ:
-Ավելի լավ է մի փոքր գերագնահատենք իրավիճակը և շատ ավելի լավ նախապատրաստական աշխատանքներ և կանխարգելիչ միջոցառումներ իրականացնենք, քան հետագայում խնդրի առաջ հայտնվենք,-ասաց մարզպետը:
Այսօրվանից սկսած՝ մարզպետարանի պաշտոնյաները կշրջեն նաև մարզի մյուս տարածաշրջանների հատկապես խոշոր համայնքներում՝ վերահսկելով հասարակական նշանակության վայրերում, շենքերի բակերում, շքամուտքերում, վերելակներում իրականացվող ախտահանման աշխատանքները, սննդի արտադրամասերում, խանութներում իրականացվող կանխարգելիչ միջոցառումները: Մարզպետը հանձնարարեց հատկապես խստորեն վերահսկել, որ հացամթերքը փաթեթավորված հասցվի խանութներ՝ միաժամանակ նշելով, որ պահանջնվող նորմերին չենթարկվող տնտեսվարողները կենթարկվեն պատասխանատվության:
Անդրադարձ կատարվեց նաև մարզի բոլոր տարածաշրջանային կենտրոններում գործող պահեստավորման կետերի պատշաճ գործունեությանը:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 15:20:53