Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Լոռու մարզպետարանի հետ համագործակցությամբ «Կանաչ արահետ» ՀԿ-ն աջակցություն կտրամադրի մարզի 55 ընտանիքի

Լոռու մարզպետարանի հետ համագործակցությամբ «Կանաչ արահետ» ՀԿ-ն աջակցություն կտրամադրի մարզի 55 ընտանիքի 19.05.2020

Այսօր Լոռու մարզպետի տեղակալ Գայանե Մարկոսյանը հյուրընկալել էր «Կանաչ արահետ» գյուղատնտեսության աջակցության հասարակական կազմակերպության ներկայացուցիչ Ստելլա Սարուխանյանին: Լոռու մարզպետարանը պատրաստակամություն է հայտնել աջակցելու կազմակերպությանը մարզի թվով 55 ընտանիքի հատապտուղների տնկիների և սածիլների, սերմերի բաշխում իրականացնելու հարցում: Մարզի 12 բնակավայրերից ընտրվել են սոցիալապես անապահով այն ընտանիքները, որոնք պատրաստակամություն են հայտնել հետագայում՝ տրամադրված աջակցության շնորհիվ, ընդլայնելու ցանքատարածությունները, զբաղվելու մշակաբույսերի վաճառքով և շահույթ ստանալով՝ հոգալու առօրյա հոգսերը: Ելնելով համավարակի տարածման պատճառով ստեղծված իրավիճակից՝ այդ ընտանիքներին կտրամադրվեն նաև սննդի փաթեթներ:

Գայանե Մարկոսյանն աշխատանքային այցով եղավ Հարթագյուղ, Ծաղկաբեր և Սարալանջ համայնքներում

Գայանե Մարկոսյանն աշխատանքային այցով եղավ Հարթագյուղ, Ծաղկաբեր և Սարալանջ համայնքներում 18.05.2020

Մայիսի 15-ին Լոռու մարզպետի տեղակալ Գայանե Մարկոսյանն աշխատանքային այցով եղավ Հարթագյուղ, Ծաղկաբեր և Սարալանջ համայնքներում՝ ծանոթանալու Վարձատրվող հասարակա¬կան աշխատանքների կազմակերպման միջոցով` գործազուրկների ժամանա¬կավոր զբաղվա¬ծության ապահովման ծրագրի շրջանականերում իրականացվող աշխատանքներին, ինչպես նաև հաղորդակից դառնալու համայնքային խնդիրներին: Այցի առաջին կանգառը Հարթագյուղում էր: Այստեղ վերը նշված ծրագրի շրջանակներում իրականացվում է Սուրբ Հովհաննես մատուռ տանող շուրջ 1.3 կմ ճանապարհի խճալցում և բարեկարգում, ինչը համայնքի 6 բնակիչների համար երկամսյա ժամկետով ոչ միայն աշխատատեղի խնդիր է լուծում, այլև համայնքի համար զբոսաշրջային նշանակության մեկ այլ կարևոր հարց. ըստ համայնքի ղեկավարի, հատկապես հանգստյան օրերին և բարենապաստ եղանակային պայմաններում օրական 2000-3000 զբոսաշրջիկ է բարձրանում այդ ճանապարհով:

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ 11.05 – 15.05.2020թ. ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից խոցելի խմբերին տրամադրած նվիրատվությունների վերաբերյալ

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ 11.05 – 15.05.2020թ. ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից խոցելի խմբերին տրամադրած նվիրատվությունների վերաբերյալ 18.05.2020

«Ռուսաստանի հայերի միության» կողմից տրամադրված սննդօգնությունը Լոռու մարզպետարանի աջակցող խմբերի և կամավորների կողմից բաշխվել է մարզի սոցիալապես անապահով 158 ընտանիքի (ընդամենը մինչ այժմ՝1143): Հայկական կարմիր խաչի ընկերության Լոռու մարզային մասնաճյուղը ՀՀ Կառավարության կողմից հատկացված սննդօգնությունը և հիգիենայի պարագաները տրամադրել է Սարահարթ համայնքում՝ սոցիալապես անապահով 9 միայնակ ծերերի, Լոռի Բերդում ՝ միայնակ թոշակառու և առավել աղքատ 49 ընտանիքի (Լոռի Բերդում՝ 5, Լեջանում՝ 17, Ուռուտում՝ 6, Ագարակում՝ 7, Բովաձորում՝ 3, Կողեսում՝ 2, Յաղդանում՝ 5, Սվերդլովում՝ 4), Ստեփանավանում՝ սոցիալապես անապահով 187 ընտանիքի, Տաշիրում՝ 145 ընտանիքի, Մեծավանում ՝ 64 ընտանիքի,Սարչապետում՝ 73 ընտանիքի: Ընդհանուր առմամբ այս ծրագրով աջակցություն կցուցաբերվի 1500 ընտանիքի: Դարպաս համայնքում սոցիալապես անապահով 16 ընտանիքի «Բարգավաճ Հայաստան» կուսակցության կողմից տրամադրվել է սննդօգնություն:

Քննարկվեցին մի շարք օրախնդիր հարցեր, տրվեցին հանձնարարականներ

Քննարկվեցին մի շարք օրախնդիր հարցեր, տրվեցին հանձնարարականներ 18.05.2020

Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանն այսօր ընդլայնված խորհրդակցություն անցկացրեց փոխմարզպետ Գայանե Մարկոսյանի, մարզպետարանի գլխավոր քարտուղար Արթուր Մխիթարյանի, կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների և մարզպետարանի պատասխանատու այլ պաշտոնյաների մասնակցությամբ: Մինչ օրակարգային հարցերին անցնելը, տեղեկատվություն ներկայացվեց նախորդ շաբաթ մարզի ղեկավարի կողմից տրված հանձնարարականների կատարման վերաբերյալ: Այնուհետ ներկաները հանդես եկան կատարված աշխատանքների մասին հաշվետվությամբ: Փոխմարզպետ Գայանե Մարկոսյանը տեղեկացրեց, որ նախորդ շաբաթվա ընթացքում մարզպետարանի աջակցող խմբերի և կամավորների օգնությամբ շարունակվել է սննդօգնության բաշխումը մարզի կարիքավոր ընտանիքներին, որոնց վերաբերյալ յուրաքանչյուր շաբաթ տեղեկանք է հրապարակվում:

Կարևորվեց կանխարգելիչ միջոցառումներ իրականացնելու անհրաժեշտությունը

Կարևորվեց կանխարգելիչ միջոցառումներ իրականացնելու անհրաժեշտությունը 18.05.2020

Լոռու մարզպետարանի ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Սարգիս Գրիգորյանը հանդիպում-քննարկում անցկացրեց ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման բաժանմունքների պետերի մասնակցությամբ: Ս. Գրիգորյանը կարևորեց անչափահաս իրավախախտ, ուշադրության կենտրոնում հայտնված երեխաների հետ կապված աշխատանքներն առավել համագործակցված և արդյունավետ կազմակերպելը: Նա ընդգծեց նաև կանխարգելիչ միջոցառումներ իրականացնելու անհրաժեշտությունը, որը ևս պետք է իրականացվի բաժին-ոստիկանություն համատեղ ջանքերով: Համաձայնություն ձեռքբերվեց անհրաժեշտության դեպքում յուրաքանչյուր դեպքի առնչությամբ առանձին քննարկում կազմակերպել:

Մարզի ղեկավարը ծանոթացավ պետական աջակցությամբ և մասնավոր ներդրումներով իրականացվող անասնապահության զարգացմանն ուղղված ծրագրերին

Մարզի ղեկավարը ծանոթացավ պետական աջակցությամբ և մասնավոր ներդրումներով իրականացվող անասնապահության զարգացմանն ուղղված ծրագրերին 15.05.2020

Մայիսի 14-ին Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանն աշխատանքային այցով եղավ Լոռի Բերդ խոշորացված համայնքի Բովաձոր բնակավայրում, Տաշիր խոշորացված համայնքի Տաշիր քաղաքում և Մեդովկա բնակավայրում՝ ծանոթանալու ինչպես պետական աջակցությամբ, այնպես էլ՝ մասնավոր ներդրումներով իրականացվող անասնապահության զարգացմանն ուղղված ծրագրերին: Առաջին կանգառը Բովաձորում էր: Այստեղ Սարգիս Մարիկյանը «Փոքր և միջին «խելացի» անասնաշենքերի կառուցման կամ վերակառուցման և դրանց տեխնոլոգիական ապահովման պետական աջակցության» ծրագրով իրականացնում է պոլիէթիլենային տարբերակով անասնաշենքի կառուցում՝ նախատեսված շուրջ 45 գլուխ խոշոր եղջերավոր կենդանիների համար: Աշխատանքների զգալի մասը կատարված է. առաջին փուլով նախատեսված աշխատանքներն ավարտված են, աջակցության մի մասը ևս ստացել է: Շուտով ավարտին կմոտենա երկրորդ փուլը, որից հետո կստանա նաև աջակցության մյուս մասը: Այսպիսով՝ ընդհանուր առմամբ 35 մլն դրամ արժողությամբ ծրագրի շուրջ 50 տոկոսը կփոխհատուցի պետությունը:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-01-16 17:17:34