Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Վանաձորի Շառլ Ազնավուրի անվան զբոսայգին ավելի քան 30 տարի անց նոր շունչ կառնի, իսկ Տարոն 2 և Տարոն 4 թաղամասերում կկառուցվեն այգիներ

17.06.2020

 Մարզկենտրոնի ամենահին զբոսայգին՝ նախկին Քիմիգործների, այժմ արդեն՝ Շառլ Ազնավուրի անվան՝ շնորհիվ պետություն-համայնք համատեղ ներդրմամբ իրականացվող սուբվենցիոն ծրագրերի, ավելի քան 30 տարի անց կկենդանանա ու նոր շունչ կառնի: Սա ամենասպասված ուրախալի լուրերից մեկն է, թերևս, վանաձորցիների ու հատկապես՝ տարեց ու միջին սերնդի ներկայացուցիչների համար:
Ծրագրի իրականացման արդյունքում՝ կսալիկապատվեն ճեմուղիները, կբարեկարգվի ջրավազանը և կտեղադրվի լուսային և ձայնային էֆեկտներով շատրվան, նախատեսվում է լուսավորության համակարգի արդիականացում, կանաչապատում, կբարեկարգվեն մուտքի դարպասները, ցանկապատը, հուշարձանի տարածքը, կտեղադրվեն սմարթ նստարաններ՝ լիցքավորման կետով՝ սնվող արևային էներգիայով, WF հնարավորություններով, Շախմատի դպրոցի մոտ կտեղադրվի ինտերակտիվ շախմատի մեծ տախտակ և այլն:
Այս գեղեցկությունները վայելելու հնարավորություն կունենան մարզի ողջ բնակչությունը, այլ վայրերից ժամանած հյուրերը:
Այս տարի ուշադրությունից դուրս չեն մնացել նաև Տարոն-2 և Տարոն-4 թաղամասերը, որտեղ կկառուցվեն այգիներ՝ 0.2 և 1 հա մակերեսներով՝ թաղամասերի բնակչության հանգիստը պատշաճ կազմակերպելու նպատակով. կկատարվի տարածքի բարեկարգում, ամֆիթատրոնի և սիզամարգի կառուցում, լուսավորության համակարգի և ցանկապատի կառուցում, կանաչապատում: Շահառու կհանդիսանա 30-35 հազար բնակիչ: Հարկ է նշել, որ ծրագրերի ընդհանուր բյուջեն` նախահաշվային արժեքով, կազմում է 232.926.300 դրամ, որից 118.755.780 դրամը` համայնքային ներդրումն է, 21 մլն. դրամը՝ մասնավոր և ավելի քան 93 մլն դրամը՝ ներդրում պետբյուջեից:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 17:22:59